fbpx
Բաժիններ

«Դյուդելանժի» գլխավոր մարզիչ Էմիլիո Ֆերերա. «Այսպիսի թիմով մենք չենք կարող մեզ ֆավորիտ համարել»

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, Որակավորման Փուլ

22 Օգոստոս 2019 - 19:00

2

ՖԱ Արարատ-Արմենիա

1

Դյուդելանժ

1 - 0 Mailson Lima Duarte Lopes - 22`

1 - 1 Մարիո Պոկար - 68`

2 - 1 Իլյա Անտոնով - 93`

Եվորպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումից առաջ «Արարատ-Արմենիայի» մրցակից «Դյուդելանժի» գլխավոր մարզիչ Էմիլիո Ֆերերան պատասխանեց լրագրողների հարցերին:

«Միայն ավտոբուսից եմ տեսել Երևանը, գեղեցիկ է տեսքից: Զբոսնել եմ միայն այն փողոցով, որտեղ տեղակայված է մեր հյուրանոցը: Ստադիոնը ևս տպավորիչ է:

Ես չեմ կարծում, որ մեր թիմը ֆավորիտ է: Մենք նոր թիմ ենք: Շատ ֆուտբոլիստներ չկան՝ ի տարբերություն նախորդ տարվա: Կա մեծ տարբերություն նախորդ ու այս տարվա թիմերի միջև: Մենք նոր թիմ ենք կառուցում՝ լի երիտասարդներով: Չեմ կարծում, որ այսպիսի խաղացողներով համալրված թիմը կարող է ֆավորիտ հանդիսանալ:

Կարծում եմ՝ նախորդ շրջանում ձեր թիմը լավ աշխատեց: Տանը պարտվելուց հետո հավաքվեցիք ու հաղթեցիք Վրաստանում: Դա նշանակում է, որ դուք ամուր և ուժեղ թիմ եք: Վաղը բարդ խաղ է սպասվում: Տպավորություն կար, որ առաջին խաղից հետո ամեն ինչ ավարտված է  «Արարատ-Արմենիայի» համար, սակայն մարտական ոգի ցուցադրելու շնորհիվ հաղթեցիք: Ձեզ հաղթելը դժվար է լինելու:

Ինձ թվում է, որ երկու թիմերի ղեկավարներն էլ նույն նպատակն են դրել իրենց թիմի առջև: Այս փուլ հասնելուց հետո խմբային փուլի ուղեգրի համար միայն պետք է պայքարենք: Այդ տեսանկյունից երկու թիմերն էլ ճնշման տակ են:

Ամեն փուլ անցնելուց հետո մրցակիցը բարդանում է: Իհարկե, մենք ուսումնասիրել ենք մրցակցին, գիտենք բոլոր ուժեղ կողմերը և գիտակցում ենք, որ արտագնա խաղում 2-0 հաղթելը խոսում է թիմի բարձր որակների մասին:

Ես չգիտեի, որ նախորդ անգամ «Դյուդելանժը» պարտվել էր 2018-ին, որովհետև ես նոր եմ գլխավորում այս ակումբը: Իհարկե, մենք նախորդ խաղը պարտվել ենք, սակայն ես դրանից չեմ լարվում: Չեմ պատկերացնում մի թիմի, որը չի պարտվում: «Բարսելոնան» էլ է պարտվում:

Եղանակային պայմաններից չեմ բողոքում: Լյուքսեմբուրգում եղանակը 20-25 աստիճան էր, այստեղ լինելու է ավելի քան 30: Սակայն մենք պրոֆեսիոնալներ ենք ու պարտավոր ենք հարմարվել բոլոր պայմաններին», – հայտարարեց Ֆերերան:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արմեն Պետրոսյան․ «Խաղերը վերլուծելիս հասկանում ենք, որ ամեն ինչ նորմալ է ընթանում, զուտ չենք իրացնում պահերը» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Հավասար արդյունքն արդարացի կլիներ» (տեսանյութ)

Ալեքսանդր Տարխանով․ «Օզբիլիսը դեռ լիարժեք պատրաստ չէ, քանի որ շատ ժամանակ է բաց թողել» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Տղաները շատ ուժեղ ֆուտբոլ խաղացին» (տեսանյութ)

Վլադ Գոիանը՝ «Երևանը» գլխավորելու մասին․ «Միշտ ցանկացել եմ աշխատել արտասահմանում» (տեսանյութ)

«Փյունիկը» հաղթեց «Գանձասար-Կապանին», Օզբիլիսը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

«Ալաշկերտը» ջախջախեց «Երևանին», «Լոռին» կամային հաղթանակ տոնեց «Ուրարտուի» նկատմամբ (տեսանյութ)

Ինտրիգներով լի արարատյան դերբին՝ չեմպիոնի և առաջատարի միջև․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 7-րդ տուրին ընդառաջ

Պաշտոնական․ «Երևանը» նոր գլխավոր մարզիչ ունի

Անսպասելի․ Հրաժարական է տվել Բարձրագույն խմբի առաջատարի գլխավոր մարզիչը

Բարձրագույն խմբի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» անորսալի է, «Գանձասար-Կապանն» էլ չի գտնում «Շիրակին» հաղթելու բանաձևը

Գեորգի Չելիձե․ «Ամեն խաղում ապացուցում ենք, որ «Արարատը» չեմպիոնության հավակնորդ է» (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Մեր ֆուտբոլիստները չափից շատ էմոցիոնալ էին, պետք էր ավելի սառնասիրտ խաղալ» (տեսանյութ)

Գագիկ Սիմոնյան․ «Այսօր ամենակարևորն այն էր, որ միավոր չկորցնեինք» (տեսանյութ)

10 հոգով մնացած «Արարատը» պահպանեց հաղթանակն ու մնաց 1-ին տեղում (տեսանյութ)