«Ձեր հետ եմ»․ Մխիթարյանն անդրադարձել է Հայաստանի սահմանին տիրող լարվածությանը - VNews
Բաժիններ

«Ձեր հետ եմ»․ Մխիթարյանն անդրադարձել է Հայաստանի սահմանին տիրող լարվածությանը

Հայաստանի ազգային հավաքականի ավագ և հռոմեական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Տավուշի սահմանային շրջանում վերջին օրերին տիրող լարվածությանը։

«Մեծագույն անհանգստությամբ հետևում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմանների վրա տեղի ունեցող լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին և ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը իրենց հերոսական գործողություններով:

Խորին վշտով ցավակցում եմ մեր հերոս նահատակների ընտանիքներին ու աղոթում վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար: Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին!

Ձեր հետ եմ: Հենո»,- գրել է Մխիթարյանը։

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչը չի մեկնաբանել Հայաստանի հետ առաջիկա խաղը

La Gazzetta. Մխիթարյանի մտքերն Արցախում են. նրան հանգիստ կտրվի

ՈւԵՖԱ-ն չի ծրագրում փոխել Հայաստան-Վրաստան հանդիպման վայրը

Մխիթարյան. «Կոչ եմ անում միջազգային հանրությանը անհապաղ միջամտել՝ ևս մեկ ցեղասպանություն կանխելու համար»

ՖԻՖԱ-ի անդրադարձը Հայաստանին

Մխիթարյանի գոլային փոխանցման անիմացիոն տարբերակը (տեսանյութ)

Տոտին տեսակցել է «Լացիոյի» ֆուտբոլիստուհուն, որը դուրս է եկել կոմայից 9 ամիս անց (տեսանյութ)

Ռոնալդուն հերթական ռեկորդն է գրանցել

«Ռոման» ոչ-ոքի խաղաց «Յուվենտուսի» հետ, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց «Յուվենտուսի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ռոմա» – «Յուվենտուս»․ Մեկնարկային կազմեր

«Ռոմա» – «Յուվենտուս». Թիմերի հայտացուցակները

Մխիթարյան. «Ես միշտ կանգնած եմ իմ Ազգի կողքին»

«Ռոմայի» գլխավոր մարզիչը բացահայտել է թիմի մեկնարկային կազմը «Յուվեի» դեմ խաղում

Ֆոնսեկա. «Ինձ դուր եկավ Մխիթարյանը որպես «կեղծ 9 համար»

Պեդրո․ «Մխիթարյանը թոփ-մակարդակի և փորձառու ֆուտբոլիստ է»