fbpx
Բաժիններ

«Ձեր սիրո աշունն էլ երբեք չի կրկնվի». Թոփ 5 մարզիչներ, որոնց համար աշունը բարի չէր

Ֆուտբոլային մրցաշրջանը նոր-նոր է թափ հավաքում, սակայն արդեն հիմա ամենուրեք խոսում են անբավարար արդյունքների, կորած հնարավորությունների ու մոտալուտ հրաժարականների մասին: Ընդ որում՝ սա վերջին տարիների ընթացքում առաջին դեպքն է, երբ միասին, ձեռք-ձեռքի տված գլխիկոր գնում են դեպի անդունդը ուժեղագույն ակումբների գլխավոր մարզիչները:

Ով կարող էր սպասել, որ նշանակումից ամիսներ անց թոփ թիմերը գլխավորած մարզիչները, ովքեր իրենց տրամադրության տակ ունեն այն ամենն, ինչ անհրաժեշտ է ոսկե մեդալները վաղաժամ նվաճելու համար, արդեն հիմա պետք է ծանոթ ճարեն աշխատանքի տեղավորման գործակալությունում իրենց հերթն առաջ գցելու համար:

1. Նիկո Կովաչ – «Բավարիա» Մյունխեն

Այս ցուցակի թիվ մեկ թեկնածուն Նիկո Կովաչն է: Մասնագետ, ով կոչված էր մարզելու Գերմանիայի՝ վերջին տարիների ամենաուժեղ թիմը: Հենց այնպես ուժեղ չէ, այլ ֆանտաստիկ ուժեղ, ում ՉԼ-ում «Ռեալը» կանգնեցրեց մրցավարական բրիգադի հետ միայն, իսկ ներքին դաշտերում մրցակիցները խաղադաշտ էին դուրս գալիս դուխով, բայց հեռանում էին ծեծված ու գլխիկոր:

Թվում էր՝ այդ կազմը կարող է ղեկավարել անգամ 12-ամյա գեյմերը, որը կարողանում է տարբերել դարպասապահին թիմի մերսողից: Սակայն Նիկո Կովաչի մոտ ոչինչ չստացվեց: Եվ հարցը միայն մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքը չէ: Դիրքը ցանկացած պարագայում կարելի է շտկել: Կարել է հենց վաղվանից բոլոր խաղերում հաղթել 1-0 հաշվով ու չեմպիոն դառնալ, բայց լավ է խաղաս ու պարտվես, քան մեռած խաղով ֆուտբոլ խաղաս, որը միայն սրտխառնոց է առաջացնում:

Սակայն ամբողջությամբ Կովաչի վրա մեղքը բարդել չի կարելի: Պետք է հասկանալ, որ նա գլխավորել է թիմն այն ժամանակ, երբ այլևս այն չեն Ժերոմ Բոատենգն ու Ֆրանկ Ռիբերին, Ռոբերտ Լևանդովսկու մոտիվացիան դինոզավրերի նման անհետացել է, Նոյերն էլ ոչ մի կերպ չի վերադառնում իր մարզավիճակին: Նման պարագայում, մարզելը բարդ է, սակայն մարզչի որակները հենց այդտեղ են երևում:

Նախորդ մրցաշրջանում նրա «Այնտրախտը» սենսացիոն կերպով նվաճեց Գերմանիայի գավաթը, «Բավարիայում» էլ շփեցին ձեռքերը՝ ասելով «հենց ինքն է, որ պետք է մեզ»: Սակայն մի բան է մարզել կորցնելու ոչինչ չունեցող միջակ թիմի՝ իր ֆուտբոլիստներով, մի այլ բան է մարզել աշխարհի ամենահայտնի ակումբներից մեկը, որի կազմի խաղացողները վաղուց հաղթանակից կշտացած ու հով վայելում են իրենց արքայությունը Գերմանիայում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

ՊՍԺ-ի նախագահն սպառնո՞ւմ է Նեյմարին

«Ռեալը» տարբեր գին է պահանջում «Նապոլիից» ու «Ատլետիկոյից» Խամեսի տրանսֆերի համար

Ռունի. «Կլոպի միակ սխալն այն է, որ նա գլխավորում է «Լիվերպուլը»

«Ինտերը» 60 միլիոն ֆունտ և բոնուսներ կառաջարկի «Յունայթեդին»

Գրիզման. «Ես ցանկանում էի դարպասապահ դառնալ»

Դանի Ալվեսը պատրաստ է աշխատավարձի կրճատման հանուն անգլիական ակումբի

Նեյմարի բացառիկ հարցազրույցը գողացել են

#Ոսկե_թիմ_6. «Ինտերի» չեմպիոնական կազմը 2009/2010 մրցաշրջանում. «Թրեբլ՝ իտալական ձևով»

«Բարսելոնան» Գրիզմանին ձեռք է բերել վարկով

«Ես չեմ մեկնաբանում աղբը». Բեյլի գործակալը՝ վերջին լուրերի մասին

«Ռեալի» ֆուտբոլիստ շատ մոտ է «Արսենալ» տեղափոխությանը

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները 2 անգամ անցկացրին գնդակը Գրիզմանի ոտքերի միջով (տեսանյութ)

Լինդելոֆը խոսել է «Բարսելոնա» տեղափոխության մասին

Սա միայն սկիզբն է. Ազարի տպավորիչ հնարքները «Ռեալի» մարզման ժամանակ (տեսանյութ)

Կոուտինյոն կարող է վերադառնալ Անգլիա վարձակալական հիմունքներով

ՊՍԺ-ն փորձել է համոզել Նեյմարին փոխել որոշումը