fbpx

«Ձեռքերը՝ կպած, պատից՝ հեռու». Ֆուտբոլի 5 նոր կանոն` խաղն ավելի դինամիկ դարձնելու համար

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB)-ը օրերս ֆուտբոլային մի շարք կանուններում և օրենքներում կատարել է փոփոխություններ: Դրանք ուժի մեջ են մտնելու այս տարվա հունիսի 1-ից: Կանոնների փոփխությունները վերաբերվում են խաղային տարբեր իրավիճակներին:

Նախորդ տարվա ընթացքում լայնորեն սկսեց կիրառվել VAR համակարգը, որը կոչված էր օգնելու և ապահովագրելու թիմերին, ֆուտբոլիստներին ու մրցավարներին մասնավորապես թույլ տրվող կոպիտ սխալներից: Սակայն մինչև այսօր VAR-ը շատ դեպքերում կամ անտեսվում է, կամ էլ մրցավարները, դրանից օգտվելուց հետո, միևնույնն է, ընդունում են սուբյեկտիվ որոշում:

Առաջարկված և արդեն ընդունված փոփոխությունները հետևյալն են.

Ձեռքով ցանկացած խաղը՝ կանոնների խախտում՝ գրոհող թիմի համար

Ձեռքով խաղի կանոններն առաջին անգամ չէ, որ փոխվում են: Մասնավորապես, գրոհող թիմը ֆուտբոլիստը ձեռքով ցանկացած խաղը որակվելու է որպես կանոնների խախտում, անկախ այն բանից՝ ֆուտբոլիստը միտումնավոր է ձեռքով խաղացել, թե ոչ: Բացի դրանից՝ թարմացվել է, այսպես կոչված, «բնական դիրքի» կանոնը. հիմա ֆուտբոլիստները չպետք է ձեռքերը պահեն մեջքի հետևում՝ ձեռքով խաղից խուսափելու համար: Բավարար է լինելու միայն ձեռքերը մարմնին հպած պահելը: Եթե բնական դիրքը չպահպանվի և գնդակը դիպչի ֆուտբոլիստի ձեռքին, կնշնակավի խախտում:

Դեղին քարտեր մարզիչներին

Նոր կանոնակարգով դեղին ու կարմիր քարտեր ստանալու են ոչ միայն ֆուտբոլիստները, այլև մարզիչներն ու իրենց օգնականները: Նախկինում  և հիմա մրցավարները պարզապես հեռացնում են մարզչական անձնակազմի ներկայացուցչին բանավոր խոսքից հետո: Դա շատ հաճախ վերածվում էր երկար վեճերի:

Պատից՝ հեռու. նվազագույնը՝ 1 մետր

Գրոհող թիմի ֆուտբոլիստներին կարգելվի մոտ կանգնել կամ հպվել պատ կազմած ֆուտբոլիստներին՝ տուգանային հարված իրացնելու ժամանակ: Նոր կանոնների համաձայն նրանք կարող են մոտ լինել պատին ոչ ավելին, քան 1 մետր հեռավորության վրա: Ընդ որում՝ բոլոր կողմերից: Ըստ IFAB-ի, դա թույլ կտա ավելի արագ իրացնել տուգանայիննրը, կբացառի հրմշտոցը տուգանայինների իրացման ժամանակ և կարագացնի ստանդարդ դիրքերի իրացումը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Անգլիայում դեղին քարտով պատժվող նոր խախտում են ավելացրել

«Տոտենհեմը» կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ամենամարտական կազմով

Վիրջիլ վան Դեյկը հերթական մրցանակին արժանացավ

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի նոր ֆորմատը

Գոլային օրացույց #18. Ո՞վ է մայիսի 3-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Գվարդիոլայի ուսանողը. Ո՞վ է «Այաքսի» խենթ մարզիչը (տեսանյութ)

«Այաքսն» անհավանական ռեկորդ է գրանցել

Ժոաո Կանսելուն սոցցանցերի պատճառով ընկել է անախորժ պատմության մեջ

ՉԼ պատմության լավագույն գոլերից մեկը դարձավ 12, դրա հեղինակ Կական՝ 37 տարեկան (տեսանյութ)

«Սուլշերի քիմիան ֆե՞յք էր». «Էվերտոնի» հետ խաղի մի անգամից 9 հակառեկորդ, որոնք ամաչեցնում են

«Ծեր Սինյորան հոսպիտալացված է». «Յուվենտուսի» ձախողման գլխավոր մեղավորն ու պատճառները

Գոլային օրացույց #16. Ո՞վ է ապրիլի12-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը

Մեսին ասել է, թե որն է իր ամենաանմոռանալի գոլերից մեկը (Տեսանյութ)

Սամուել Էտո՛օ-ն նշել է իր կարծիքով ֆուտբոլի պատմության լավագույն գործարքը

M.E.N. «Մանչեսթեր Յունայթեդ»-«Բարսելոնա». տրիբունաները լեփ-լեցուն չեն լինելու»