fbpx
Բաժիններ

Ձևավորվեց Հայաստանի հավաքականի ամբողջական հայտացուցակը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մայիսի 26-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Արթուր Պետրոսյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունից ազգային հավաքական է հրավիրել 7 ֆուտբոլիստների: «Ալաշկերտից» հրավիրվել է 4 (Արսեն Բեգլարյան, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Գրիգորյան, Արտակ Եդիգարյան), «Փյունիկից»՝ 2 (Արմեն Մանուչարյան, Նարեկ Ասլանյան), «Գանձասար-Կապանից»՝ մեկ ֆուտբոլիստ (Գրիգոր Մելիքսեթյան):
  • Արթուր Պետրոսյանի հարցազրույցը «Լավ ռադիոյին». «Կփորձարկենք նոր ֆուտբոլիստների, բայց բոլոր առաջատարները, այդ թվում՝ Մխիթարյանը, մասնակցելու են Սենթ Քիթս և Նևիսի հետ ընկերական խաղին: Հնարավոր է՝ Հենրիխը մասնակցի մեկ խաղակեսի: Դավիթ Յուրչենկոն դեռևս չի տվել վերջնական պատասխան»:
  • Արթուր Պետրոսյան. «Կամո Հովհաննիսյանը հունիսի 4-ին խաղ ունի իր ակումբի կազմում, որից հետո միայն կմիանա հավաքականին: Արաս Օզբիլիսի հետ կապված առայժմ հայտնի չէ, նա այդ հարցը քննարկում է իր մարզչի հետ: Գոռ Մալաքյանը վնասվածք ունի, դրա համար էլ հրավիրել ենք Նարեկ Ասլանյանին, իսկ Արմեն Մանուչարյանին՝ Հովհաննես Համբարձումյանի փոխարեն: Արթուր Քարտաշյանն առաջնության երկրորդ հատվածում չխաղաց իր մակարդակի վրա, բայց մենք շարունակելու ենք հետևել նրան»:

Արթուր Պետրոսյան Ռազմիկ Գրիգորյան Սարգիս Հովհաննիսյան

  • Արթուր Պետրոսյան. «Հենրիխ Մխիթարյանի հաջողության գործոնը շատ կարևոր փաստ է հատկապես երիտասարդ ֆուտբոլիստների համար և ոչ միայն: Սա ցույց է տալիս, որ ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա, եթե ունես նպատակ և աշխատում ես այդ ուղղությամբ»:
  • Օուեն Հարգիվզ. «Մխիթարյանի գոլը եզրափակչում շատ անհրաժեշտ էր «Յունայթեդին», որպեսզի «սպանեին» խաղը: Մխիթարյանն այդ դրվագում փառահեղ հանդես եկավ: Նա շատ գոլեր է խփել Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում, բայց այս մեկը լավագույնն էր»:
  • «ԲՄԱ-Խաբարովսկի» հարձակվող Ռուսլան Կորյանը՝ «Օրենբուրգի» հետ անցումային խաղից հետո (0-0). «Լավ է, որ գոլ բաց չթողեցինք: Մրցակցի դաշտում գոլ խփելը մեծ արժեք կունենա մեզ համար: Ամեն ինչ կորոշվի Օրենբուրգում: Ամեն բան մեզանից է կախված, մենք հավատում ենք մեր ուժերին: Առաջին խաղին չմասնակցեցի որակազրկման պատճառով, բայց մարզադաշտում էի և աջակցում էի մեր թիմին»:
  • Ուկրաինայի Մ-21 առաջնության 31-րդ տուրում «Ստալը» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Զիրկային»: Արթուր Դանիելյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին, իսկ Արամ Ադամյանը փոխարինման է մտել 80-րդ րոպեին: Եղիշե Մելիքյանի գլխավորած «Ստալ Մ-21»-ն ընթանում է 8-րդ տեղում:
  • Ղազախական «Աստանայի» ֆուտբոլիստ Գևորգ Նաջարյանը հրավիրվել է երկրի երիտասարդական հավաքական, որը հունիսի 5-11-ն անցկացնելու է ուսումնամարզական հավաք: Ընտրանին նախատեսում է ունենալ նաև ընկերական հանդիպումներ:

Կատարե՛ք խաղադրույք Հայաստանի հավաքականի խաղերի վրա:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Վիրավորական» բառը շատ մեղմ է»․ Գրիգորյանը՝ Հայաստանի հավաքականի ղեկն ստանձնելու գործարքի ձախողման մասին

Հայաստանի հավաքականի վերջին մարզումը Հունաստանի ընտրանու դեմ խաղից առաջ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի վերջին մարզումը հույների դեմ խաղից առաջ. VNews-ի ֆոտոշարքը

Ալեքսանդր Գրիգորյանը հաստատել է, որ «Փյունիկը» գլխավորելու առաջարկ է ստացել

Հունաստանի հավաքականի մարզումը «Հանրապետական» մարզադաշտում․ VNews-ի ֆոտոշարքը

Ուղիղ. Աբրահամ Խաշմանյանի առաջին մամուլի ասուլիսը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ղեկին

Ուղիղ. Յոն վանտ Սխիպի մամուլի ասուլիսը Հայաստան – Հունաստան խաղից առաջ

Հունաստան – Հայաստան. դիմակայության պատմությունը

ՀՖՖ նախագահը հանդիպել է հավաքականի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի հետ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի երրորդ մարզումը Հունաստանի ընտրանու դեմ խաղից առաջ (տեսանյութ, ֆոտոշարք)

Ինչ արդյունքներ են գրանցվել հավաքականի նախորդ գլխավոր մարզիչների նորամուտի խաղերում

Թվել թոփ հավաքականների լավագույն 5 ռմբարկուներին. VNews-ի Quiz-ը

Հայաստանի ազգային հավաքականի մարզումային երկրորդ օրվա ամփոփումը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը ևս մեկ կարևոր կորուստ ունի առաջիկա խաղերից առաջ

Գևորգ Ղազարյանը նշել է հավաքականի 4 ֆուտբոլիստի, որոնց հետ խաղալն ամենահեշտն է եղել (տեսանյութ)

Հայկական ակումբների 7 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ