«Դժոխային գեղեցկություն». 5 փաստ իսկական Սուպերկլասիկոյի մասին - VNews
Բաժիններ

«Դժոխային գեղեցկություն». 5 փաստ իսկական Սուպերկլասիկոյի մասին

Արգենտինայում ժամանակը կանգ է առել: Բոլորը սրտատրոփ սպասում են, թե երբ է տեղի ունենալու Սուպերկլասիկոյի պատասխան հանդիպումը: Առաջինում սպասված կիրքն ու կրակը կար, գոլերը նույնպես գրանցվեցին՝ 2-2: «Բոկայի» ու «Ռիվերի» մասնակցությամբ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության պատմության առաջին եզրափակիչն այլ կերպ չէր էլ կարող անցնել: Այստեղ սկզբունքային մրցակցությունը երբեք ոչինչ և ոչ ոք չի կարող մեղմել: Սա փափկասուն Եվրոպան չէ: Սա խելահեղ Լատինական Ամերիկան է, սա Արգենտինան է, սա «Բոկա»-«Ռիվերն» է:

Սպասվում էր, որ պատասխան հանդիպումը պետք է կայանար նոյեմբերի 24-ին լեգենդար «Բոմբոներա» ստադիոնում: «Բոկայի» թիմային բաց մարզմանը հետևելու համար տրիբունայում հավաքվել էր ավելի քան 50.000 մարդ: Աջակցության մակարդակից մարդու մարմին է փշաքաղվում: Պատկերացրեք ինչ կլինի խաղադաշտում:

«Բոկայի» խելահեղ երկրպագուներն ու Տևերի փխրուն սիրտը». Ի՞նչ է տեղի ունեցել «Բոկա Խունիորսի» մարզման ժամանակ (տեսանյութ)

Պատասխան խաղի օրը դեռևս հայտնի չէ: Ֆուտբոլիստները վախից հրաժարվում են խաղադաշտ դուրս գալ: Ի՜նչ օր, անգամ հանդիպման անցկացման վայրը դեռևս վերջնական որոշված չէ: Քանի որ Ճենովա քաղաքն իր մշակույթով ու պատմությամբ մեծ կապվածություն ունի Արգենտինայի հետ, փոխքաղաքապետ Ստեֆանո Անցալոնեն պատրաստ է մեծ սիրով ընդունել հանդիպումը: Քանի դեռ խաղը չի կայացել, ծանոթանանք մի քանի կարևոր փաստի հետ, որոնք ձեզ կօգնեն պատկերացում կազմել, թե ինչ է իրականում «Բոկա» – «Ռիվեր»-ը:

1. Պատերազմի առաջացում

Ինչպես իրեն հարգող յուրաքանչյու լուրջ դերբի, այստեղ էլ ամեն ինչ սկսվել է շերտերի բաժանումից: Հարուսների ու աղքատների խավերի բաժանումն առաջացրել է նախ թիմերի, ապա նաև նրանց երկրպագուների բաժանումը: Երկու թիմերի ակունքները գալիս են Լա-Բոկա թաղամասում, որտեղ ապրում էին իտալացի մի շարք գաղթականների ընտանիքներ: 1905-ին, երբ պաշտոնապես բացվեց «Բոկա Խունիորսը», տարածքը նեղ դարձավ երկու թիմի համար: Որոշվեց անցկացնել «մահվան» խաղ. պարտվողը ճամպրուկները հավաքում էր ու հեռանում:

Պարտվեց «Ռիվեր Փլեյթը»: Արդյունքում որոշ ժամանակ անց թիմը հանգրվանեց անհամեմատ ավելի հարուստ՝ Նույնես թաղամասում: «Բոկայի» ֆաները մրցակիցներին սկսեցին անվանել «միլիոնատերեր», իսկ «կապտադեղինները» ստացան «ճենովացիներ» անունը (Լա-Բոկայի փախստականների մեծամասնությունը ծնունդով Ճենովայից են):

1930 թվականին կայացել է այս թիմերի մասնակցությամբ առաջին պաշտոնական խաղը: Հանդիպման ընթացքում գլխավոր մրցավարը «Ռիվեր Փլեյթի» դարպասին 11 մետրանոց է նշանակել: Որոշումը բուռն արձագանք է ստացել, սկսվել է հրմշտոց, որը վերածվել է մասսայական ծեծկռտուքի: Միացել են նաև երկրպագուները, ոստիկանները, գործի են դրվել ջրցանները: Պակասում էին միայն Ավարայրի ճակատամարտի փղերը: Ինչպես դասականը կասեր՝ «Ու գնա՜ց»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Կառլոս Տևես․ «Ֆուտբոլիստներն առանց վարձատրվելու կարող են շուրջ մեկ տարի ապրել»

Նոր գնորդ՝ Էդինսոն Կավանիի համար

Կառլոս Տևեսի ու Դիեգո Մարադոնայի «բախտի համբույրը» (տեսանյութ)

«Բոկա Խունիորսը»՝ Արգենտինայի չեմպիոն (տեսանյութ)

Դե Ռոսին պատմել է՝ ինչու է որոշել ավարտել մարզական կարիերան

Պաշտոնական․ Սանտյագո Ռամոսը հանդես կգա «Բարսելոնայում»

Կառլոս Տևեսը կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»

Դանիելե դե Ռոսին ավարտեց կարիերան

«Ռիվեր Փլեյթը» դարձավ Արգենտինայի գավաթի հաղթող (տեսանյութ)

Տևես. «ՄՅՈւ-ի ֆուտբոլիստները ծիծաղում էին իմ Audi-ի վրա. Ռունին ինձ իր Lamborghini-ն նվիրեց»

Տևես․ «Ռոնալդուն սովորում էր՝ ինչպես շրջանցել մրցակիցներին, Մեսին մարզում էր միայն տուգանայինները»

Բալեկյանը կարող է կարիերան շարունակել «Բոկա Խունիորսում»

«Ֆլամենգոն» հաղթեց Լիբերտադորեսի գավաթը. Խաղի հերոսը Գաբիգոլն էր (տեսանյութ, լուսանկարներ)

Արգենտինայում գիտեն՝ երբ և ով է փոխարինելու Վալվերդեին

Լիբերտադորեսի գավաթ. «Ռիվեր Փլեյթը» պարտվեց «Բոկա Խունիորսին», բայց դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Մանչինի․ «Բուֆոնին և Դե Ռոսիին ուզում եմ հրավիրել հավաքական»