«Դժոխային գեղեցկություն». 5 փաստ իսկական Սուպերկլասիկոյի մասին - Page 3 of 3 - VNews
Բաժիններ

«Դժոխային գեղեցկություն». 5 փաստ իսկական Սուպերկլասիկոյի մասին

4. «12-րդ ելքի ողբերգություն»

Ցավոք, այս թիմերի մասնակցությամբ հանդիպումները չէին կարող գոնե մեկ անգամ մարդու կյանք չխլել: Հեռավոր 1968 թավականին տեղի է ունեցել ողբերգություն, որն իր մասշտաբով համարվում է «Հիլսբորոյի» լատինամերիկյան տարբերակը: Այս դեպքում՝ ևս վիրավորներ, զոհեր ու չպարզված բազում հանգամանքներ:

1968 թվականի հունիսի 23-ին տեղի է ունեցել հանդիպում, որի վերջնամասն ունեցել է ողբերգական հետևանքներ: «Ռիվեր Փլեյթի» հարազատ «Մոնումենտալ» ստադիոնի 12-րդ ելքի մոտ ձևավորվել է հետխաղյա հրմրշտոց, որի հետևանքով զոհվել է 71 մարդ: Եվս 150-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Բնականաբար անցկացվել է գործի քննություն: Սակայն 3 տարի «գլուխ կոտրելուց» հետո, մեղավորներ ու պատասխանատուներ չհայտնաբերվեցին:

Կան ողբերգության պատճառի տարբեր վարկածներ.

  • Արգենտինյան մամուլի տեղեկություններով, 12-րդ ելքի դարպասները խաղի ընթացքում փակվել են: Այդ կողմում «Բոկայի» նստած երկրպագոները ցանկացել են դուրս գալ, առաջացել է ճնշում, հրմշտոց, դարպասները չեն բացվել ու եղել է այն, ինչ եղել է:
  • «Ճենովացի» երկրպագուները «Ռիվերի» որոշ ատրիբուտներ վառելու փորձ են կատարել: Ամենավերին տրիբունաներից վառվող իրերն ընկել են ներքև, որից մյուս երկրպագուները վախեցել են, փորձել են փախչել, սակայն սկսվել է հրմշտոց:
  • Որոշ տեղեկությունների համաձայն, խաղի ավարտից մի քանի րոպե առաջ «միլիոնատերերի» որոշ երկրպագուներ հարձակվել են «Բոկայի» երկրպագուների վրա: Սկսվել է հրմշտոց, որը հանգեցրել է ողբերգության:
  • «Ռիվերի» նախկին նախագահի հայտարարությամբ, «Բոկա Խունիորսի» երկրպագուները ինչ-որ պահի սկսել են միզել ոստիկանության աշխատակիցների վրա: Նրանք երկրպագուներին դուրս են հրավիրել, սակայն դարպասները փակ են եղել, սկսվել է փախուստ դեպի մյուս տրիբունաների ելքը, երկրպագուները ընկել են, ու նրանց տրորել են:

5. Ընկերական ու կանանցի թիմերի միջև հանդիպումները

Ի՞նչ ընկերական հարաբերություններ թշնամիների միջև: «Ռիվերի» ու «Բոկայի» կազմում հանդես են գալիս ֆուտբոլիստներ, ովքեր ՄԻԱՍԻՆ հաջողությամբ հանդես էին/են գալիս հավաքականում կամ լավ հարևաններ են, կամ ընտանիքներով են մոտ: Սակայն, երբ հագնում են հակառակ բևեռների մարզաշապիկները, դառնում են կարմիր գույն տեսած ցլեր: Ու այդ պարագայում ոչ մի նշանակություն ունի՝ խաղն ընկերական է, թե պաշտոնական:

2016 թվականի սկզբին, «Բոկան» ու «Ռիվերը» ընկերական հանդիպում անցկացրին: Ամեն ինչ սկսվեց ինչպես միշտ՝ թույն պերֆոմանս, հրավառություն, երկրպագուների խելահեղ ձայներ…սակայն եղավ ինչպես հայտնի ասացվածքում՝ «ուզում էինք լավ լիներ, եղավ ինչպես միշտ»: Դրվագներից մեկում ֆուտբոլիստները բախվեցին, մրցավարը հեռացրեց «Ռիվերի» ֆուտբոլիստին: Ու սկսվեց…: Միայն հաշվեք՝ 40 խախտում, 9 դեղին, 5 կարմիր քարտ, 78-րդ րոպեի դրությամբ «Ռիվերը» 8 հոգով էր խաղում 11 մրցակցի դեմ:

https://twitter.com/footbalIfights/status/691380340200443904

Սուպերկլասիկոն ոչ թե ֆուտբոլային հանդիպում է, այլ ապրելակերպ: Արգենտինայում համենայն դեպս այդպես են ընկալում բոլորը՝ մեծից փոքր, ահել-ջահել, այր ու կին: «Բոկայի» ու «Ռիվերի» աղջիկների թիմերի միջև կայացած խաղը ոչ մի բանով չի տարբերվում տղամարդկանց թիմերի խաղից՝ նույն կոշտությունն ու կոպտությունը՝ դեղիններն ու կարմիրները:

 

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Դանի Ալվեսը նշել է՝ որ ակումբում կցանկանար ավարտել կարիերան

Կառլոս Տևես․ «Ֆուտբոլիստներն առանց վարձատրվելու կարող են շուրջ մեկ տարի ապրել»

Նոր գնորդ՝ Էդինսոն Կավանիի համար

Կառլոս Տևեսի ու Դիեգո Մարադոնայի «բախտի համբույրը» (տեսանյութ)

«Բոկա Խունիորսը»՝ Արգենտինայի չեմպիոն (տեսանյութ)

Դե Ռոսին պատմել է՝ ինչու է որոշել ավարտել մարզական կարիերան

Պաշտոնական․ Սանտյագո Ռամոսը հանդես կգա «Բարսելոնայում»

Կառլոս Տևեսը կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»

Դանիելե դե Ռոսին ավարտեց կարիերան

«Ռիվեր Փլեյթը» դարձավ Արգենտինայի գավաթի հաղթող (տեսանյութ)

Տևես. «ՄՅՈւ-ի ֆուտբոլիստները ծիծաղում էին իմ Audi-ի վրա. Ռունին ինձ իր Lamborghini-ն նվիրեց»

Տևես․ «Ռոնալդուն սովորում էր՝ ինչպես շրջանցել մրցակիցներին, Մեսին մարզում էր միայն տուգանայինները»

Բալեկյանը կարող է կարիերան շարունակել «Բոկա Խունիորսում»

«Ֆլամենգոն» հաղթեց Լիբերտադորեսի գավաթը. Խաղի հերոսը Գաբիգոլն էր (տեսանյութ, լուսանկարներ)

Արգենտինայում գիտեն՝ երբ և ով է փոխարինելու Վալվերդեին

Լիբերտադորեսի գավաթ. «Ռիվեր Փլեյթը» պարտվեց «Բոկա Խունիորսին», բայց դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)