ԵԱ․ Հայ վոլեյբոլիստները պարտվեցին նաև Էստոնիայի ու Սլովենիայի հավաքականներին - VNews
Բաժիններ

ԵԱ․ Հայ վոլեյբոլիստները պարտվեցին նաև Էստոնիայի ու Սլովենիայի հավաքականներին

Հայաստանի հավաքականն ավարտել է իր մրցելույթները Թուրքիայի Իզմիր քաղաքում կայացած լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի Մ18 առաջնությունում:

Հայաստանը ներկայացնող Վահե Նազարյան – Խաչատուր Ասմարյան զույգը սեպտեմբերի 18-ին նախ 1-2 հաշվով պարտվել է Էստոնիայի հավաքականին, ապա նույն օրը երեկոյան 0-2 հաշվով զիջել Սլովենիայի ընտրանուն:

Դ ենթախմբում ընդգրկված մեր հավաքականը մեկնարկային խաղում մրցել էր Շվեյցարիայի հասակակից ընտրանու հետ ու պարտություն կրել 0-2 հաշվով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: