-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում այսօր տրվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկը։
Այսօր մրցագորգ դուրս եկած մեր ըմբիշներից միայն Կարապետ Չալյանն է շարունակում պայքարը բարձր հարգի մեդալների համար։ Գյումրեցի ըմբիշը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ հաղթել է Շվեյցարիան ներկայացնող Նիկոլաս Քրիստենին (11:2), այնուհետև առավելության է հասել սերբ Վիկտոր Նեմեշի նկատմամբ (3:1), իսկ քառորդ եզրափակիչում ուժեղ է գտնվել բելառուս Պավել Լիախից (5:0): Եզրափակիչի ուղեգրի համար Չալյանը կմրցի ադրբեջանցի Սանան Սուլեյմանովի հետ։
Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) և Դավիթ Օվասապայանը ( 130 կգ) պարտվել են մեկնարկային գոտեմարտերում։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո