Էդգար Բաբայանը կխաղա մոդայիկ ակումբում. այն անբախտ է, բայց չհանձնվող - VNews
Բաժիններ

Էդգար Բաբայանը կխաղա մոդայիկ ակումբում. այն անբախտ է, բայց չհանձնվող

edgar babayan - Էդգար Բաբայանը կխաղա մոդայիկ ակումբում. այն անբախտ է, բայց չհանձնվող
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:43

-

-

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը առաջարկներ ունենալով դանիական, ռուսական, լեհական ակումբներից ու լինելով Դանիայի Սուպերլիգայի ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը, այնուամենայնիվ որոշում կայացրեց կարիերան շարունակել լատվիական «Ռիգայի» հետ: Բնականաբար, հայ երկրպագուների դժգոհությունները այս հարցով կարելի է հասկանալ, սակայն արի ու տես, որ ֆուտբոլիստը կատարել է շատ հեռանկարային ընտրություն: VNews-ը առաջարկում է պարզել՝ դա ի՞նչ ակումբ է, ի՞նչ նպատակներ ունի և ինչպե՞ս է կարողացել գրավել Բաբայանին:

Ստեղծումը

Լատվիայի մայրաքաղաքը ներկայացնող ակումբը ստեղծվել է 2015 թվականին` «Կարամբա» և «Դինամո» ակումբները միացումից: «Ռիգայի» սեփականատերը ռուս գործարար Սերգեյ Լոմակինն է, որը մեծ կարողություն է դիզել Ռուսաստանում հագուստի ու կոշիկի խանութների ցանցերի միջոցով: Նա պատանեկության տարիներին ֆուտբոլ է խաղացել և հիմա էլ շարունակում է վետերանների թիմում հանդես գալ:

Առաջին հաջողությունը

Լատվիայի բարձրագույն խմբում հայտնվելուց երկու տարի անց՝ 2015-ին, «Ռիգան» արդեն բրոնզե մեդալակիր է դարձել: Դրանից հետո «Ռիգային» հնարավոր չէր կանգնեցնել: Երեք անընդմեջ չեմպիոնություն և մեկ գավաթ: Այդ նվաճումներին հասնելուն օգնեցին լեգեոներները: Օրինակ` 2020 թվականի առաջնությունում թիմի 10 ռմբարկուներից 9-ը լեգեոներ էին:

Մեր ընտրանին

Հսկայական դեր ունեցան նաև բարձր մակարդակի մարզիչներին հրավիրելու որոշումը: Նրանց թվում են Բրեմենի «Վերդերի» նախկին գլխավոր մարզիչ Վիկտոր Սկրիպնիկը և Մոսկվայի «Սպարտակը» գլխավորած Օլեգ Կոնոնովը:

Անբախտ, բայց չզիջող թիմ

«Ռիգայի» ղեկավարները հենց սկզբից մտադրություն են ունեցել կառուցել թիմ, որը հանդես է գալու եվրագավաթների խմբային փուլերում: Առաջին փորձերը դրամատիկ են ստացվել: Լատվիական թիմը երկու տարի անընդմեջ Եվրոպա լիգայից և Չեմպիոնների լիգայից դուրս է մնացել «ֆուտբոլային վիճակախաղի»` հետխաղայա 11-մետրանոց հարվածաշարերում պարտվելու պատճառով:  2019/20 մրցաշրջանում ՉԼ-ից դուրս մնալը թույլ է տվել խաղալ Եվրոպա լիգայում, որտեղ անցել են լեհական ու ֆինլանդական թիմերի արգելքները և հայտնվել խմբային փուլի շեմին` փլեյ-օֆֆ փուլում: Այնտեղ «Ռիգան» իսկական կռիվ է տվել «Կոպենհագենի» հետ, բայց երկու խաղերի արդյունքում զիջել է մեկ գնդակի տարբերությամբ:

Ընթացիկ մրցաշրջանում էլ «Ռիգան» Եվրոպա լիգայի խմբային փուլ դուրս գալու նպատակներ ուներ, բայց նրա ճանապարհին կանգնեց հեղինակավոր «Սելթիկը» (0:1):

0 Europa League Third qualifying round Riga FC v Celtic 960x679 - Էդգար Բաբայանը կխաղա մոդայիկ ակումբում. այն անբախտ է, բայց չհանձնվող

Ֆուտբոլային նոր մոդայի մասնիկը

«Ռիգան» հիմա մոդայիկ դարձող հոլդինգների ֆուտբոլային նախագծերից մեկն է: Լատվիայի չեմպիոնի սեփականատերին է պատկանում նաև կիպրոսյան «Պաֆոսը» և ռուսական «Ռոդինան»:

Աշխարհում կտրուկ շատացել են մի քանի ակումբ ունեցող կազմակերպությունները: Այս պահին ամենահայտնիներից է «Մանչեսթեր Սիթին», որի սեփականատերերը 10-ից ավելի ակումբ ունեն աշխարհի տարբեր երկրներում: Կա նաև «Լայպցիգի», «Զալցբուրգի» և «Նյու-Յորքի» օրինակները, որոնք պատկանում են «Ռեդ Բուլին»:

Ավելի համեստ օրինակ էր Պոցոների ընտանիքի մոդելը: Իտալացիները հարազատ «Ուդինեզեից» բացի գնել էին նաև «Ուոթֆորդը» և «Գրանադան», բայց վաճառեցին իսպանական ակումբը:

Նույն սեփականատերի ակումբների միջև տրանսֆերները սովորական երևույթ են: Օրինակ` «Գրանադան» իր պատմության ամենաթանկ գնումն ու վաճառքը կատարել է «Ուոթֆորդի» հետ: Իսկ երբ անգլիական թիմը նախորդ մրցաշրջանում դուրս մնաց Պրեմիեր լիգայից, նրա առաջատարներ Ռոբերտո Պերեյրան ու Ժերար Դեուլոֆեուն տեղափոխվեցին հենց «Ուդինեզե»:

Հայերի նոր ծանոթը

Արդյունքներով «Ռիգան» նման է «Արարատ-Արմենիային», բայց կառավարման եղանակով՝ «Նոային»: Հայաստանի գավաթակիրը նույնպես քույր ակումբներ ունի «Սիենան»՝ Իտալիայում և «Նոա-Յուրմալան»՝ Լատվիայում:  Վերջինը պետք է փորձի դառնալ «Ռիգային» ձեռնոց նետողներից մեկը և արդեն խոստումնալից կազմ է հավաքում:

Հայկական ակումբները ձգտում են ընկերություն անել «Ռիգայի» հետ: Միասին հավաքներ են անցկացնում, ընկերական խաղերում մրցում և միմյանց գովում հարցազրույցներում: Մասնավորապես «Նոայի» գործադիր տնօրեն Արթուր Սահակյանն օրերս ասել է, որ «Ռիգայի» հետ ավելի դժվար էր խաղալ, քան «Զենիթի»: Այն դեպքում, որ լատվիացիներին երևանցիները հաղթել էին 1:0 հաշվով, իսկ Ռուսաստանի չեմպիոնին զիջել`0:3:

Riga FC Ararat Armenia 6250 960x640 - Էդգար Բաբայանը կխաղա մոդայիկ ակումբում. այն անբախտ է, բայց չհանձնվող

«Ռիգան» ԱՄԷ-ում ուժերը փորձեց նաև Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ և ջախջախեց  5:0 հաշվով: Որքան էլ ընկերական խաղը հետևություններ անելու համար լավագույն տարբերակը չէ, բայց կարելի է վստահաբար խոսել «Ռիգայի» մեծ ներուժի մասին: Եվ դա առանց Էդգար Բաբայանի…

Էդգար Բաբայանը ապագան «Ռիգայում»

Արդեն տեղեկություն է տարածվել, որ ամռանը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվելու է «Պաֆոս», որը, ինչպես նշեցինք, նույն սեփականատերին է պատկանում: Մեզ հայտնի է դարձել, որ կողմերի միջև իսկապես կա նման համաձայնություն, բայց այն կարող է փոխվել: Էդգարը կմիանա կիպրոսցիներին, եթե նրանց հաջողվի հայտնվել եվրագավաթում, բայց դա քիչ հավանական է: Հակառակ դեպքում, Բաբայանը «Ռիգայի» հետ կմասնակցի Չեմպիոնների լիգային և կփորձի թիմի հետ եվրագավաթների խմբային փուլում հայտնվել: Անհաջողության դեպքում նա կմիանա «Պաֆոսին»: Կիպրոսցիները շտապելու տեղ չունեն:

Հայաստան գալու համար վաղ էր

Բաբայանի որոշումն այնպես էր զարմացրել հայ ֆուտբոլասերներին, որ նույնիսկ գրում էին. «Էդգարն ավելի լավ էր Հայաստանի առաջնություն տեղափոխվեր»:

Բայց մի՞թե դա ավելի լավ տարբերակ է: «Ռիգայում» ավելի բարձր աշխատավարձեր են, ավելի թանկարժեք լեգեոներներ, այդ թիմը 5:0 հաշվով հաղթում է մեր չեմպիոնին և մտադրություն ունի պարտադիր եվրագավաթների խմբային փուլում հայտնվել: Անհաջող ընտրության մասին, նվազագույնը, դեռ վաղ է խոսել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դեպայի վերջնական պատասխանը «Բարսելոնային»

43-ամյա Բուֆոնը շուտով նոր ակումբ կտեղափոխվի

Սուպերտրանսֆերը մոտենում է. ազդանշաններ ֆուտբոլիստի շրջապատից

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, որոնք ամռանը պետք է փոխեն ակումբները

Բարսեղյանի ու Հարոյանի տրանսֆերային արժեքը բարձրացավ

«Լիվերպուլ» կամ «Բավարիա». Տրանսֆերային պայքար գերմանացի ֆուտբոլիստի համար

«Ուրարտուի» կազմում 95 խաղ անցկացրած ֆուտբոլիստը հեռացավ ակումբից

Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Ալեգրին տվել է համաձայնությունը․ բրազիլացի հարձակվողը հնարավոր է տեղափոխվի «Յուվենտուս»

Կոմանը հնարավոր է կարիերան շարունակի Պրեմիեր լիգայում

Ինսայդ. Չեմպիոնների լիգայից առաջ «Ալաշկերտը» կատարեց առաջին տրանսֆերը

Մոուրինյոյի առաջին տրանսֆե՞րը. «Ռոման» համաձայնության է եկել «Արսենալի» ֆուտբոլիստի հետ

Հայկական ակումբի ֆուտբոլիստն ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի հավաքականների․ VBET ՀՊԼ լեգեոներները՝ իրենց ազգային թիմերում

Ինսայդ. Հայտնի է՝ որ ակումբ է տեղափոխվելու Էդգար Մովսեսյանը

«Մանչեսթեր Յունայթեդը» առաջարկ է արել Սանչոյի համար․ «Բորուսիայի» պատասխանը հայտնի է

Շոկային թեկնածու․ Ա սերիան ներկայացնող ակումբը առաջարկ է նախապատրաստում Քեյնի համար