fbpx
Բաժիններ

Էդգար Մալաքյան․ «Մի քանի տարի անց այլևս չեն լինի հայ ֆուտբոլիստներ, եթե երիտասարդներին շարունակեն շանս չտալ»

28-ամյա կիսապաշտպան Էդգար Մալաքյանը ռումինական «Պետրոլուլում» կես մրցաշրջան անցկացնելուց հետո վերադարձել է Հայաստանի Բարձրագույն խումբ: Նա կարիերան շարունակում է «Շիրակում», որտեղ հասցրել է խաղալ նաև 2015 թվականին:

Մալաքյանը ԵՎՐՈ2020-ի ընտրական փուլի ընթացքում առայժմ չի հրավիրվել Հայաստանի հավաքական՝ բաց թողնելով Բոսնիա և Հերցեգովինայի (1-2), Ֆինլանդիայի (0-2), Լիխտենշտեյնի (3-0) ու Հունաստանի (3-2) ընտրանիների հետ հանդիպումները:

Հայ ֆուտբոլիստը VNews.am-ին տված հարցազրույցում խոսել է «Շիրակ» վերադառնալու մասին, ինչպես նաև կրկին անդրադարձել Բարձրագույն խմբի առաջնությունում լեգեոներների քանակի սահմանափակման հարցին․

-Զանգահարեցին «Շիրակից» և ցանկություն հայտնեցին, որ միանամ թիմին: Ես էլ միանգամից համաձայնվեցի: Շատ ուրախ եմ «Շիրակում» կրկին խաղալու կապակցությամբ: Այն ինձ համար շատ հարազատ թիմ է:

Հայաստանից այլ առաջարկներ ունեցե՞լ եք:

-Մեկ այլ թիմից ևս եղել է առաջարկ, բայց ընտրել եմ «Շիրակը», որովհետև շատ լավ եմ ծանոթ այս ակումբին ու գիտեմ, որ պայքարելու ենք բարձր հորիզոնականների համար:

Տեղափոխությանը որքանո՞վ է նպաստել Վարդան Բիչախչյանի գործոնը:

-Շատ է նպաստել: Ինձ համար կարևոր է, երբ թիմի մարզչի հետ մարդկային հարաբերությունները շատ բարձր հորիզոնականում են: Բիչախչյանը, առաջին հերթին, շատ լավ մարդ է, հետո արդեն՝ բարձրակարգ մարզիչ:

Մեր առաջնությունում նկատո՞ւմ եք խաղամակարդակի աճ:

-Այո՛, աճ նկատվում է: Հուսով եմ՝ այս տարի ավելի լավ առաջնություն է սպասվում:

Դուք ամիսներ առաջ բարձրաձայնել էիք այն մասին, որ հայ ֆուտբոլիստները քիչ խաղաժամանակ են ստանում տեղի ակումբներում: Ըստ Ձեզ՝ հայ արժանի խաղացողները ներկայումս զրկվա՞ծ են խաղալու հնարավորությունից, կա՞ խիստ լիմիտ մտցնելու անհրաժեշտություն: Օրինակ՝ Ձեր եղբայր Գոռ Մալաքյանի թիմում՝ «Արարատ-Արմենիայում», շատ են մեր առաջնության մակարդակով բարձրակարգ լեգեոներները, սակայն նա մեկնարկային կազմում էր ԱԻԿ-ի հետ վերջին մրցավեճում․․․

-Կարծում եմ՝ կա լիմիտի կարիք, այն գոնե փուլ առ փուլ պետք է լինի: Ֆեդերացիայի սահմանած ներկայիս լիմիտը (հայ առնվազն 7 ֆուտբոլիստ թիմի հայտացուցակում՝ խմբ․) մի քիչ անհասկանալի է: Այդ որոշումը երևի թե ինչ-որ տեղ նույնիսկ հօգուտ լեգեոներների է:

«Արարատ-Արմենիան» օրինակ բերելը մի քիչ սխալ է, որովհետև այն նոր ակումբ է, խաղում է Չեմպիոնների լիգայում՝ մրցելով ուժեղ թիմի հետ, ունի հնարավորություն և հրավիրում է բարձրակարգ լեգեոներների: Կնշեմ, որ մեր ակումբներից միայն «Արարատ-Արմենիայի» լեգեոներներն են առանձնանում իրենց խաղային որակներով: Կարծում եմ՝ բարձր կարգի նման մրցաշարերի համար մենք այսօր ունենք հայ որակյալ ֆուտբոլիստների պակաս, բայց ես նշել եմ՝ սահմանափակումն անհրաժեշտ է Հայաստանի առաջնության, ոչ թե Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի համար: Եթե թիմն ունի հնարավորություն, կարող է իրեն թույլ տալ ամբողջ կազմն էլ համալրել լեգեոներներով:

Ձեր նշած խնդրի համար ովքե՞ր են մեղավոր կամ պատասխանատու՝ ակումբների ղեկավարնե՞րը, որ արդյունք են պահանջում, մարզիչնե՞րը, որ միգուցե չեն ուզում վստահել հայ խաղացողներին, թե՞ հենց ֆուտբոլիստները, որոնցից ոմանք ուղղակի չեն հաղթում մրցակցությունում, քանի որ խաղամակարդակը չի բավարարում:

-Այս հարցն այդպես միանշանակ չէ: Կարելի է տարբեր օրինակներով բոլորին էլ մեղավոր համարել, բայց, կարծում եմ, պետք է հավասարակշռություն լինի ամեն ինչում: Կարծում եմ՝ մի օր կլինի լիմիտ, քանի որ այսպես չի կարող երկար շարունակվել: Եթե իրերի դրությունը չփոխվի և երիտասարդներին շարունակեն շանս չտալ, մի քանի տարի անց ուղղակի այլևս չեն լինի հայ ֆուտբոլիստներ:

Անցած մրցաշրջանում բոլոր թիմերում, բացի «Արարատ-Արմենիայից» ու «Լոռիից», բավականին շատ էին հայ ֆուտբոլիստները: Լեգեոներների լիմիտի խիստ կիրառումը չի՞ հանգեցնի առաջնության մակարդակի անկման:

-Ինչո՞ւ խիստ լիմիտ․ թող փուլ առ փուլ լինի, որ առաջնության մակարդակը չտուժի: Օրինակ՝ թիմի կազմում խաղադաշտում թող անպայման լինի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստ և նրան էլ կարողանա փոխարինել միայն այդ տարիքային շեմի խաղացող: Բարձրագույն խմբի 10 թիմում առնվազն 20 ֆուտբոլիստ պետք է լինի մինչև 21 տարեկան և փոխատեղումներով խաղա: Դա արդեն զգալի առաջընթաց կապահովի, ավելի կմոտիվացնի երիտասարդներին:

Իսկ ի՞նչ եղավ, երբ հայտնվեցին «մեծ» մարզիչներ, որոնց օրոք շատ քիչ երիտասարդներ էին խաղում: Անուններ չնշեմ, բայց նրանք, ովքեր մի քանի տարի առաջ մեծ ապագա ունեին, հիմա նույնիսկ չգիտենք՝ որտեղ են: Մնացած թիմերում ոչ շատ, բայց կային հայ ֆուտբոլիստներ, իսկ որտեղ շատ էին լեգեոներները, հայեր չէին էլ խաղում: Օրինակներ կան, սակայն հիմա չեմ ուզում անուններ տալ, թե ով եկավ ու ովքեր չխաղացին:

Ըստ Ձեզ՝ հիմնական խնդիրը մարզիչների վերաբերմունքի՞ մեջ է, կա՞ խտրականություն նրանց կողմից:

-Այո՛, կան մարզիչներ, որոնց պարագայում նկատվում է խտրականություն:

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ընդամենը 1 խաղ, և Արամ Բարեղամյանը կդառնա «Ուրարտուի» ռեկորդակիրը

«Շիրակն» արգելակել է գերազանց մեկնարկից հետո (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ինտրիգներով լի արարատյան դերբին՝ չեմպիոնի և առաջատարի միջև․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 7-րդ տուրին ընդառաջ

«Արարատն» անորսալի է, «Գանձասար-Կապանն» էլ չի գտնում «Շիրակին» հաղթելու բանաձևը

Արմեն Պետրոսյան․ «Ափսոսում եմ, որ տղաների «քրտինքը» չպարգևատրվեց 3 միավորով» (տեսանյութ)

Աղվան Դավոյան․ «Առաջնությունում ավելացել է որակյալ լեգեոներների քանակը, հայերն էլ որակապես աճ են գրանցել» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Թիմը ֆուտբոլ է խաղում, պայքարում է․․․ բացակայում է միայն եզրափակիչ հարվածը» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան․ «Երկշաբաթյա դադարի պատճառով ընկել էինք խաղային ռիթմից» (տեսանյութ)

«Շիրակը» բաց թողեց 1-ին հորիզոնական բարձրանալու հնարավորությունը (տեսանյութ)

«Շիրակ» – «Գանձասար-Կապան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կարող է կայանալ Արաս Օզբիլիսի նորամուտը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 6-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի օգոստոս ամսվա 5 լավագույն գոլերը (տեսանյութ)

Բարձրագույն խմբի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Ալաշկերտի» վիճակագրությունը Խաշմանյանի գլխավորությամբ ԲԽ-ում անցկացրած 100 խաղում

Աբրահամ Խաշմանյան․ «Եթե առաջ ասում էի, ապա հիմա չեմ ասի, թե մենք պայքարում ենք չեմպիոնության համար» (տեսանյութ)