Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Էդգար Մանուչարյան. «Շատ հաճելի է, որ վերադարձել եմ տուն»

manucharyanedgar - Էդգար Մանուչարյան. «Շատ հաճելի է, որ վերադարձել եմ տուն»

Հայաստանի հավաքականի 30-ամյա հարձակվող Էդգար Մանուչարյանը, ով, տարվա սկզբում լինելով թայլանդական «Ռատչաբուրիի» ճամբարում, վերադարձել է Եկատերինբուրգի «Ուրալ», խոսել է հին ու նոր ակումբից ստացված տպավորությունների մասին:

-«Ուրալից» կապ հաստատեցին ինձ հետ: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնել են ինձ: Այնպիսի իրավիճակ էր ստացվել, որ ոչ ամենահարմար պահին առանց ակումբի էի մնացել: Ինձ պետք էր խաղալ, հակառակ դեպքում առանց ակումբի կմնայի մինչ ամառ: Շատ ուրախ եմ, որ տուն եմ վերադարձել: Ամեն ինչ հիանալի ստացվեց: Մենք դուրս եկանք գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ պարտության մատնելով «Կրասնոդարին»: Տոնեցինք հաղթանակ, որին արժանի էինք:

Չե՞ս զղջում, որ հեռացար «Ուրալից»: 

-Կյանքում պատահում է, որ զղջում ես ինչ-որ բանի համար: Կարծում եմ՝ մարդ պետք է երբեմն սխալներ թույլ տա, որպեսզի դրանք այլևս չկրկնի: Ես չէի կարող կանխագուշակել, որ ամեն ինչ այսպես տեղի կունենա: Ամենակարևորն այն է, որ հաղթահարեցի բոլոր դժվարությունները: Շատ հաճելի է, որ վերադարձել եմ տուն:

Թիմի մթնոլորտը շա՞տ է փոխվել:

-Հասկանալի է, որ շատ բան է փոխվել: Առաջ այստեղ կար այլ կոլեկտիվ: Այժմ թիմ են տեղափոխվել լավ տղաներ: Կան նաև այնպիսիք, ովքեր երկար ժամանակ է՝ խաղում են այստեղ: Հաճելի է ձեռք բերել նոր ընկերներ: Բոլորի հետ էլ ուրախությամբ շփվում եմ: Մեր թիմում միշտ էլ լավ մթնոլորտ է տիրել, որը, կարծում եմ, կշարունակի այդպիսին մնալ:

Այժմ ամբողջությամբ պատրա՞ստ ես մրցաշրջանի մեկնարկին:

-Առայժմ ոչ 100 տոկոսով: Թայլանդից հեռանալուց հետո երկու շաբաթ չէի մարզվել: Պետք է ավելացնել: Ինձ շատ լավ եմ զգում, բայց ժամանակ է պետք: Կասկած չունեմ, որ արդեն մոտ ժամանակներս ամբողջությամբ պատրաստ կլինեմ:


    • Ընթերցեք նաև

Էդգար Մանուչարյանը կարող է կարիերան Ղազախստանում շարունակել

ՌՖՊԼ-ի պաշտոնական կայքը սխալմամբ հայտնել է Մանուչարյանի «Լոկոմոտիվ» տեղափոխության մասին (սքրինշոթ)

Վարազդատ Հարոյանը՝ «Ուրալում» իր մրցաշրջանի, Վարդան Մինասյանի վերադարձի և այլ թեմաների մասին (տեսանյութ)

Անչափ բացասական միտում՝ Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցանիշներում

Վարազդատ Հարոյանը անվանել է ԱԱ-2018-ի իր ֆավորիտին

«Եզրափակչի մարդ» Կասպարովը տպավորիչ ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Սարգիս Հովսեփյանին

Պայծառափայլ և գոլառատ օր՝ արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների համար (տեսանյութ)

Էդգար Մանուչարյանը լքում է «Ուրալը»

Հայ հարձակվողները մեկ օրում «ռմբահարեցին»՝ միասին դառնալով 5 գոլի հեղինակ (տեսանյութ)

Հայ հարձակվողը հերթական՝ 22-րդ գոլն է խփել երկրի առաջնությունում (տեսանյութ)

Էդգար Մանուչարյանը հաջորդ մրցաշրջանից հանդես կգա նոր ակումբում

Վարազդատ Հարոյանը՝ «Ուրալի» նպատակների մասին

Հայ ֆուտբոլիստները գոլեր են խփել Գերմանիայում և Արգենտինայում (տեսանյութ)

Ամբողջ աշխարհում հրատապ լուրերը կատակ էին, իսկ Հայաստանում՝ առավել քան իրական

Որ մարզաձևում անգերազանցելի կլիներ Կամո Հովհաննիսյանը (հումորային նկար)

Նոր խաղ, նոր ռեկորդ. Հենրիխ Մխիթարյանը գերազանցել է Ռոբերտ Արզումանյանի ցուցանիշը