fbpx
Բաժիններ

Էդգար Ստեփանյան. «Այսպիսի մոտեցումով հնարավոր չի լինի երկար շարունակել»

Առաջատար հայ հեծանվորդ Էդգար Ստեփանյանը արդեն ապաքինվել է աշխարհի գավաթի խաղարկությունում ստացած վնասվածքից և սկսել է ինտեսիվ մարզվել՝ պատրաստվելով մրցաշրջան 2019-ին: Այս տարի նախաօլիմպիական է, և ինչպես բոլոր մարզիկները, այնպես էլ Էդգարը, ձգտելու է քառամյակի գլխավոր սպորտային իրադարձության ուղեգիր նվաճել:

«Շատ լավ մարզավիճակում եմ: Շաբաթական մարզվում եմ 6 անգամ, օրական՝ 2 անգամ: Վնասվածքս ընդհանրապես զգացնել չի տալիս: Ամեն ինչ շատ լավ է: Մարզվում եմ Երևանում, դեռ չգիտեմ ունեմ ուսումնամարզական հավաք, թե ոչ, բայց որպես մարզիկ դրա կարիքն ունեմ»,-պատմեց Էդգարը VNews.am-ի հետ զրույցում:

Եվրոպայի Մ23 չեմպիոնի համար Հայաստանում չկան անհրաժեշտ պայմաններ մարզումներ անցկացնելու համար, ուստի այս օրերին Ստեփանյանը ստիպված է մարզվել եղանակային վատ պայմաններում:

«Խճուղում եմ մարզվում՝ որքան էլ ցուրտ լինի: Միայն անձրևի կամ ձյան պատճառով եմ հեծանվադազգահի վրա պարապմունքներ անցկացնում: Բոլորը արդեն սկսել են հավաքներն ու մրցաշարերը: 2 առաջնության կմասնակցեմ ու կմեկնեմ Եվրոպայի առաջնության: Ու բնականաբար, բոլորը ինձնից կսպասեն լավ արդյունքի»:

Ստեփանյանի խոսքով՝ այսպիսի մոտեցումով հնարավոր չի լինի երկար շարունակել պայքարը: Էդգարը խնդիր ունի մասնակցելու մեծ թվով մրցաշարերի՝ արդյունքները բարելավելու համար:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Էդգար Ստեփանյանը վերադարձել է մարզումներին

Էդգար Ստեփանյանը Point race-ում չի հատել եզրագիծը

Եվրոպական խաղեր. Այսօր 4 բռնցքամարտիկ կպայքարի եզրափակիչ դուրս գալու համար, կմեկնարկեն հունահռոմեական ոճի ըմբիշները

Մինսկ 2019. Էդգար Ստեփանյանը սկրետչում զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը

Եվրոպական խաղերում Հայաստանն այսօր կունենա 6 ներկայացուցիչ

Եվրոպական խաղեր. Որ մարզաձևերից ու որ մարզիկներից պետք է մեդալ սպասել

Մինսկ 2019. Էդգար Ստեփանյանը բաց կթողնի խմբային մրցավազքը

ՀԱՕԿ նախագահը ընդունեց Եվրոպական խաղեր մեկնող մարզիկներին ու մարզիչներին (տեսանյութ)

Էդգար Ստեփանյանը ձեռքի կոտրվածք է ստացել Եվրոպական խաղերից առաջ

Հայտնի է Եվրոպական խաղերում Հայաստանի ամբողջ կազմը

Էդգար Ստեփանյանը առաջին տեղով դուրս է եկել «Գրան Պրիի» եզրափակիչ

Էդգար Ստեփանյանը մասնակցելու է վարկանիշային մրցաշարերի

Հայաստանի տասը լավագույն մարզիկները՝ ըստ VNews-ի

Մարզասերների, գլխավոր մարզիչների ու լրագրողների քվեարկության արդյունքները տարվա լավագույն տասը մարզիկների մրցույթում

Առանց ֆուտբոլիստի. Հայտնի են Հայաստանի տարվա տասը լավագույն մարզիկները

InterView. Էդգար Ստեփանյան (տեսանյութ)