-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի ապագան շարունակում է մնալ անորոշ։ ՊՍԺ-ից հեռանալուց հետո ֆուտբոլիստը ազատ գործակալ է։
Տեղեկություններ կային, որ Կավանին մոտ է «Բենֆիկայի» հետ պայմանագիր կնքելուն, սակայն պորտուգալական ակումբը հետ քայլ է արել հարձակվողի բարձր ֆինանսական պահանջների պատճառով՝ հաշվի առնելով, որ նա արդեն 33 տարեկան է։
Gazzetta Dello Sport-ն էլ հայտնում է, որ այս ամենից հետո Կավանիի ներկայացուցիչները սկսել են այլ տարբերակներ փնտրել ու հետաքրրություն ցուցաբերած ակումբներից մեկը Մադրիդի «Ռեալն» է։
«Արքայական ակումբը» նախորդ մրցաշրջանում հարձակման գծում, Բենզեմայից բացի, այլ լավ այլընտրանք չուներ։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո