Էդմեն Շահբազյան. «Միշտ ցանկանում եմ ներկայացնել հայկական մշակույթը, հայոց եռագույնը ու հայ ժողովրդին» - VNews
Բաժիններ

Էդմեն Շահբազյան. «Միշտ ցանկանում եմ ներկայացնել հայկական մշակույթը, հայոց եռագույնը ու հայ ժողովրդին»

UFC-ի մարտիկ, հայազգի Էդմեն Շահբազյանը, որը հայտնի է «Ոսկե տղա» մականունով, շարունակում է ոչ միայն անպարտելի մնալ (11:0:0), այլ նաև տանել մեկը մյուսից տպավորիչ հաղթանակներ անուն ունեցող մրցակիցների նկատմամբ։ Սակայն 22-ամյա երիտասարդը իր առաջ նպատակ է դրել պատմություն կերտել ու դառնալ UFC-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը։ Շահբազյանը այս, իր մարզական կարիերայի, Հայաստանի ու այլ թեմաների մասին զրուցեց VNews.am-ի հետ։

Զրույցը սկսենք Ձեր ակունքներից։ Որտեղի՞ց են Ձեր ծնողները, ինչո՞ւ և ինչպե՞ս հաստատվեցիք Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Իմ ծնողները երևանցի են, ապրել են կենտրոնում։ Նրանք այստեղ են տեղափոխվել 1995-ին։ Մայրիկս սպասում էր եղբորս, նրանք ցանկանում էին, որ նա լույս աշխարհ գար այստեղ։ Նրանց տեղափոխությունից երեք տարի անց ծնվեցի ես, և մենք մեր մանկությունը անցկացրինք ԱՄՆ-ում։

Ես վարժ հայերեն եմ խոսում, բայց երբեմն բարդ բառերը չեմ հասկանում։ Ընդհանուր առմամբ, տիրապետում եմ լեզվին, տանը միմյանց հետ հայերեն ենք շփվում։ Ինձ դուր են գալիս հայկական բոլոր ավանդույթները։ Սիրում եմ հայկական տոները, հայկական մշակույթը զարմանալի է։ Ես հպարտ եմ, որ հայ եմ։

Լավ, իսկ ե՞րբ ու ինչպե՞ս սկսեցիք զբաղվել սպորտով։

10 տարեկան հասակում սկսել եմ զբաղվել կարատեով։ Եղբորս հետ էի հաճախում պարապմունքներին։ Այնուհետև, ատիճանաբար, սկսեցինք զբաղվել ամեն ինչով՝ ըմբշամարտով, բռնցքամարտով, քիքբոքսինգով ու հետո դրանք բոլորը միացրինք և դարձանք MMA-ի մարտիկներ։

Բայց ինչպե՞ս հասկացաք, որ ցանկանում եք դառնալ MMA մարտիկ, ոչ ըմբիշ կամ բռնցքամարտիկ։

12 տարեկան էինք, երբ ես ու եղբայրս գրեպլինգի մեր առաջին մրցաշարում հաղթող դարձանք ու հենց այդ մրցումից հետո ասացինք, որ ցանկանում ենք լինել MMA մարտիկներ։ Ես գրքեր ու ձեռնարկներ էի կարդում բռնցքամարտի, ըմբշամարտի մասին ու նոր գիտելիքների ծարավ ունեի, մարտեր էի նայում Youtube-ով։

Բայց իմ նպատակը հենց սկզբում եղել է չեմպիոն դառնալը ու մինչև օրս տքնաջան մարզվում եմ երազանքիս հասնելու համար։ Ես հավատում եմ, որ ամեն ինչ դեռ առջևում է։ Ինձ ուրախացնում է, թե ինչպես է հիմա ամեն ինչ դասավորվում։ Ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում։ Բացի դրանից, շատ եմ սիրում սպորտը, գիտեմ, որ շատ են հարվածները, շուրջբոլորը՝ արյուն, բայց ոչինչ չեմ կարող անել, ինձ դուր է գալիս այս ամենը։

Ձեզ շատ են հարցնում UFC-ի նախկին չեմպիոն Ռոնդա Ռոուզիի հետ համագործակցության մասին։ Ինձ հետաքրքրում է` ինչպե՞ս Դուք գրավեցիք նրա ուշադրությունը։

Երբ ես 12 տարեկան էի, նա գալիս էր մեր մարտական ակումբ մարզումների։ Նա ինձ հետ սպարինգ մենամարտեր էր անցկացնում։ Ռոնդան մեզ համար միշտ եղել է ավագ քույր։ Հիանալի էր նրա մարզումներին հետևելը։ Մոտիվացնող էր նրան հետևելը ու շարունակել առաջ շարժվել։ Նա միշտ մեզ աջակցել է, մենք՝ նույնպես։ Լավ հարաբերություններ ունենք։ Երբ ես պրոֆեսիոնալ դարձա, նա դարձավ իմ մենեջերը։ Ուրախ եմ, որ նա այն մեկն է, ով օգնում է իր խորհուրդներով։Նրա աջակցությունը պարտավորեցնող է։ Բայց ես սիրում եմ ճնշում զգալ։ Սիրում եմ օկտագոն դուրս գալ՝ զգալով լարվածություն։

Գլենդելի մարտական ակումբի ու Ձեր մարզիչ Էդմոնդ Թարվեդյանի դերը ինչպիսի՞ն է Ձեր հաջողություններում։

Գլենդելի մարտական ակումբը, որտեղ մինչև օրս մարզվում ենք, նման է ընտանիքի ինձ համար։ Մենք բոլորս իրար օգնում ենք։ Ես ու մարզիչս՝ Էդմոնդ Թարվերդյանը, կարծես, եղբայրներ լինենք։ Կարծում եմ, որ այնտեղ տիրող մթնոլորտը դպրոցը յուրահատուկ է դարձնում։ Էդմոնը իմ կողքին է եղել հենց 10 տարեկանից, միշտ կանգնած է եղել իմ մեջքին։ Երբ դուրս եմ գալիս մարտի, միշտ գիտակցում եմ, որ անկախ ամեն ինչից նա իմ կողքն է լինելու։

Փաստը, որ նա հայ է, օգնո՞ւմ է Ձեզ։

Իհարկե, նա կարող է ինձ հայերեն հուշումներ տալ մենամարտերի ժամանակ ու ասել բաներ, որ մրցակիցը չի հասկանա (ծիծաղում է-խմբ)։

Դանա Ուայթի հավակնորդների շարքին մասնակցելու հրավերը ինչպե՞ս ստացաք։ Ու ինչպե՞ս եք նախապատրաստվել Անտոնիո Ջոնսի հետ մենամարտին, չէ՞ որ դա ուղեգիր էր UFC:

Դա շատ կարևոր պահ էր իմ կարիերայում։ Իմ մարզիչը համաձայնություն ձեռք բերեց, որպեսզի մենամարտ անցկացնեմ այդ շոուի ժամանակ։ Երբ նա ինձ պատմեց այդ մասին, շատ ոգևորված էի։ Մենք իսկապես շատ ենք աշխատել, մարզվել ամեն մենամարտից առաջ։ Պարզապես գնացինք այնտեղ ու վստահ հաղթանակ տարանք, (Շահբազյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին առաջին ռաունդում-խմբ) ու 20 տարեկանում ստորագրեցի պայմանագիրը UFC-ի հետ։ Դա անհավանական պահ էր։ Եվ այդ պահը միշտ ինձ հետ կմնա։

Ու հետո նորամուտը UFC-ում…

Բարդ էր…էմոցիաներս, գիտակցությունը, որ վերջապես UFC-ում եմ։ Տարբերվող էր։ Գոհ եմ, թե ինչպես ընթացավ մենամարտը (Էդմենը հաղթանակի հասավ Դարեն Սթուարթի նկատմամբ-խմբ), ես շատ բան սովորեցի, դրանից հետո ավելացրել եմ։

Ձեր մենամարտերի մեծ մասը ավարտվում է մեկ րոպեում կամ մի փոքր ավելի շատ ժամանակում։ Կարելի՞ է ասել, որ երկրպագուները ու Ձեր մրցակիցները դեռևս չեն տեսել, թե ինչի եք ունակ։

Միանշանակ։ Ես շատ բան ունեմ ցուցադրելու։ Մարդիկ չգիտեն, թե ինչի եմ ես ունակ, կան շատ բաներ, որոնց ես տիրապետում եմ։ Անհամբերությամբ սպասում եմ դրանք ի ցույց դնելուն։

2 տարուց էլ քիչ ժամանակ է մնացել հասնելու Ձեր գլխավոր նապատակին՝դառնալու UFC-ի ամենաերիտասարդ չեմպիոնը։ Հիմա արդեն թոփ 9-ում եք և, Ձեր կարծիքով, քանի՞ մենամարտ պետք է անցկացնեք չեմպիոնական հանդիպման համար։

Ես գիտեմ, որ ամենաերիտասարդ չեմպիոնը 23 տարեկան 8 ամսական էր (Ջոն Ջոնսը 2011-ին հաղթել է Մաուրիսիո Շոուգանին ու դարձել առաջնության ամենաերիտասարդ չեմպիոնը)։ Ես շատ ժամանակ ունեմ դրան հասնելու եմ։ Անելու եմ դա։ Ինչ վերաբերում է մենամարտերի թվին, ամեն ինչ կախված է նրանից, թե ում կհաղթեմ, եթե հաղթեմ 2-3 հոգու, կստացվի, բայց ամեն դեպքում մեծ նշանակություն ունի, թե ում պարտության կմատնեմ։

Բայց կա՞ ինչ-որ մեկը, որին ցանկանում եք հանդիպել մոտ ապագայում։

Յուրաքանչյուրը, ով ինձ ավելի կմոտեցնի գոտուն։

UFC-ի չեմպիոն Իսրայել Ադեսանյան տպավորված էր Բրեդ Տավարեսի նկատմամբ Ձեր հաղթանակով։ Նույնիսկ խոսել էր Ձեզ հետ մենամարտելու ցանկության մասին։ Դուք ի՞նչ կարծիքի եք նրա մասին։

Կարծում եմ, որ նա իսկապես լավ մարտիկ է։ Բայց գնալու եմ իմ ճանապարհով նրան հասնելու, նրա հետ մենամարտելու համար ու կարծում եմ, որ շատ հետաքրքիր է լինելու։Նա շատ լավն է, ու սպասում եմ մեր մենամարտին, հիանալի դիմակայություն է լինելու։

UFC-ում մարտիկների գերակշռող մասը փոխանակվում են վիրավորանքներով, մինչդեռ Դուք դրական եք խոսում հակառակորդների մասին, դա Ձեր անձնական որոշո՞ւմն է։

Այո։ Գիտեք ես հարգում եմ բոլոր մարտիկներին։ Իմ ծնողները ինձ այդպես են դաստիարակել՝ միշտ լինել հարգալից։

Բայց այդ դեպքում ավելի մեծ գումարներ կաշխատեիք ու ավելի հայտնի կլինեիք…

Դա այդպես է, բայց չեմ ուզում դիմակ կրել, ուզում եմ իրական լինել։

Ինչպե՞ս եք վարվում փառքի հետ։

Ես լավ հարաբերություններ ունեմ բոլորի հետ։ Երբ երկրպագուների եմ հանդիպում դրսում, սիրալիր եմ նրանց հետ, լուսանկարվում եմ։ Միշտ կմնամ կենտրոնացած ու ոչինչ ինձ չի շեղի իմ նպատակներից անկախ նրանից, թե որքան հայտնի կլինեմ։

Ո՞րն է Ձեր ստացած լավագույն խորհուրդը, որով առաջնորդվում եք։

Չգիտեմ, պետք է մտածեմ…Միշտ պետք է տքնաջան մարզվել՝ անկախ նրանից լավ օր է, թե վատ, շարունակել աշխատել նպատակներիդ հասնելու համար։ Եթե դու աշխատես երազանքներիդ ու նպատակներիդ համար, նրանք ավելի մոտ կլինեն քեզ։

Ո՞վ է բոլոր ժամանակների Ձեր ամենասիրելի մարտիկը։

Բարդ է ասել, իսկապես։ Շատ են։ Ռոնդան (Ռոնդա Ռոուզի-խմբ), Գեղարդը (Գեղարդ Մուսասի-խմբ), Վիկ Դարչինյանը, Մանվել Գամբուրյանը, կարճ ասած՝ բոլոր հայտնի հայ մարտիկները։ Մանվելը միշտ օգնել է ինձ մենամարտերին նախապատրաստվելիս, Գեղարդը՝ նույնպես։ Նրանք երկուսն էլ հիանալի մարզիկներ են՝ մեծ փորձով։ Երկուսն էլ շատ լավ են ներկայացնում Հայաստանը։ Հպարտ եմ, որ նրանք ինձ օգնում են ավելի լավը դառնալ ու ավելի մեծ բարձունքների հասնել։

Հիանալի է։ Իսկ օտարազգի մարտիկներից ո՞ւմ եք նախընտրում, օրինակ՝ Խաբի՞բ, թե՞ Կոնոր։

Ինձ երկուսն էլ դուր են գալիս։ Կոնորը լավն է, նա շատ է ինձ դուր գալիս, ճիշտ է՝ նա պարտվել է Խաբիբին, սակայն ինձ ավելի դուր է գալիս դիտել Կոնորի մենամարտերը։

Հաղթանակներից հետո միշտ հայկական դրոշն եք ծածանում։ Ի՞նչ է դա նշանակում Ձեզ համար։

Դա ինձ համար շատ կարևոր է։ Ես միշտ ցանկանում եմ ներկայացնել հայկական մշակույթը, հայոց եռագույնը ու հայ ժողովրդին։

Դուք այստեղ երկրպագուների մեծ բանակ ունեք։ Խոսք ունե՞ք նրանց համար։

Իհարկե։ Նրանք միշտ աջակցում են ինձ, միշտ նրանցից ջերմ աջակցություն եմ ստանում։ Շատ եմ սիրում նրանց։ Նրանցից ոմանք ինձ հաղորդագրություններ են ուղարկում, ցավոք, չեմ կարողանում պատասխանել, բայց ուզում եմ, որ նրանք իմանան, որ նրանց անչափ շնորհակալ եմ ու գնահատում եմ բոլորին։ Նրանք ինձ մոտիվացնում են ու շատ էներգիա տալիս՝ ավելի ու ավելի լավը դառնալու։

Երբ մարդիկ Ձեզ հարցնում են Հայաստանի մասին, ի՞նչ եք նրանց պատմում։

Մեկ անգամ եմ այցելել Հայաստան։ 5 հիանալի օր եմ անցկացրել այդտեղ։ Բոլորին խորհուրդ եմ տալիս մեկնել Հայաստան, այն հիանալի վայր է, նրանց պատմում եմ ամեն դրականը։

Իսկ ե՞րբ եք ծրագրում նորից այցելել Հայաստան։

Հույս ունեմ, որ հաջորդ տարի կստացվի։

Ո՞ր հայկական ուտեստներն եք ամենից շատ սիրում։

Շատ են։ Իհարկե, առաջինը խորոված։ Խաշն էլ եմ շատ սիրում։ Բորշը հայկական չէ, բայց հայերի պատրաստման ձևը ինձ դուր է գալիս։ Կոտլետ, տոլմա, իսկապես շատ-շատ են։ Ճիշտ է՝ ես չեմ կարողանում պատրաստել, մայրիկս է եփում։

Դուք նաև ընկերացել եք Արթուր Ալեքսանյանի, ինչպես նաև մի շարք հայտնի հայ մարզիկների հետ։ Կպատմե՞ք՝ ինչպես է սկսվել ամեն ինչ։

Երբ Արթուրը անցած տարի եկավ այստեղ մարզումների, նա ինձ շատ օգնեց ըմբշամարտի հարցով։ Մենք միասին մարզումներ էինք անցկացնում։ Նա հիանալի մարդ է, ես նրան շատ եմ հարգում, հիանալի մարզիկ, Օլիմպիական ու աշխարհի չեմպիոն։ Նա պատիվ էր համարում մեզ հետ մարզվելը, ինձ օգնելը։ Նրա մարզումներին հետևելը արտակարգ էր։ Ինձ շատ էր դուր գալիս։ Հիմա էլ պահում ենք շփումը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է Էդմեն Շահբազյանի առաջիկա մենամարտի օրը UFC-ում

Կոնոր Մակգրեգորը երրորդ անգամ ավարտեց մարզական կարիերան

Մակգրեգորը կպայքարի գոտու համար. նրա մրցակիցը կարող է լինել Խաբիբը

Կոնոր Մակգրեգորն իրեն անվանել է MMA պատմության լավագույն մարտիկը

Խաբիբ Նուրմագոմեդովը հրաժարվել է կորոնավիրուսի ստուգման թեստ հանձնել

Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը կոմայի մեջ է

«Մեզ սպորտ է պետք․ եկեք խաղանք»․ Թրամփը՝ UFC 249-ի մասին (տեսանյութ)

Ֆերգյուսոնը հոսպիտալացվել է Գեյջիի հետ մենամարտից հետո

Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը թոքաբորբով հոսպիտալացվել է

Հայտնի է UFC 249-ի անցկացման օրը ու վայրը

Տոնի Ֆերգյուսոնը Խաբիբին ու Կոնորին փալաս է անվանել

UFC-ն տեղափոխվում է մասնավոր կղզի. Մենամարտեր կլինեն ամեն շաբաթ

Ֆերգյուսոնը՝ Խաբիբի դեմ մենամարտի չեղարկման մասին․ «Նա վախեցավ ու չի ուզում կռվել» (տեսանյութ)

Խաբիբ․ «Հիասթափված եմ, որ Ֆերգյուսոնի դեմ մենամարտը չեղարկվեց»

UFC ղեկավար. «Խաբիբ – Ֆերգյուսոն մենամարտը կկայանա ապրիլի 18-ին՝ ինչ-որ տեղ այս անիծված մոլորակի վրա»

Մակգրեգորը 1 մլն եվրո է նվիրաբերել Իռլանդիային՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար