-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հեղինակավոր ESPN-ը կազմել է MMA-ի մինչև 25 տարեկան լավագույն մարտիկների ցանկ, որում ընդգրկվել է երկու հայազգի մարզիկ։
UFC-ում հանդես եկող միջին քաշային Էդմեն Շահբազյանը (11:1) երկրորդն է դարձել 25 մարտիկների շրջանում.
«Չնայած Շահբազյանը օգոստոսին պարտվել էր միջին քաշային կարգում տիտղոսի հավակնորդներից Դերեկ Բրանսոնին, բայց նա ավելի շատ հաջողություններ է ունեցել, քան մինչև 25 տարեկան ցանկացած խոստումնալից մարտիկ։ Նա սկսել է կարիերան UFC-ում 4 անընդմեջ հաղթանակներով, որոնցից երեքը նոկաուտով։ Դրանցից մեկը փայլուն եզրափակիչ հարվածն էր վետերան Բրադ Տավարեսին UFC 244-ի ժամանակ 2019-ի նոյեմբերին։ Շահբազյանին, որին հովանավորում է Ռոնդա Ռոուզին, մարզում է Էդմոնդ Թավերդյանը, փայլուն ապագա է սպասում»։
Լավագույն տասնյակում տեղ է գտել նաև Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Արման Ծառուկյանը (15:2):
«Անցած տարի կայացած նորամուտի մենամարտում Ծառուկյանը ոչ նախանձելի խնդիր է ունեցել մրցելու Իսլամ Մախաչևի հետ, որը Խաբիբ Նուրմագոմեդովի գլխավոր սպարինգ գործընկներից է։ Ռուսաստանից դուրս մարզվող Էթինկ հայը պարտություն կրեց Մախաչևից։ Իսկ հետո՞։ Ծառուկյանը հաղթել է 2 անընդմեջ մենամարտում։ Նախկին հոկեյիստը պատրաստ է դառնալ լուրջ ուժ UFC-ի թեթևքաշայինների պայքարում»։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո