Էդուարդ Սպերցյանը՝ հավաքականում նորամուտը գոլով նշած ամենաերիտասարդ 2-րդ ֆուտբոլիստ - VNews
Բաժիններ

Էդուարդ Սպերցյանը՝ հավաքականում նորամուտը գոլով նշած ամենաերիտասարդ 2-րդ ֆուտբոլիստ

167915946 3780518835334448 7169747973626940023 n - Էդուարդ Սպերցյանը՝ հավաքականում նորամուտը գոլով նշած ամենաերիտասարդ 2-րդ ֆուտբոլիստ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 23:42

-

-

Էդուարդ Սպերցյանի նորամուտը Հայաստանի ազգային հավաքականում պարզապես փառահեղ ստացվեց: Ընդմիջումից անմիջապես հետո խաղադաշտ դուրս գալով, Սպերցյանն ընդամենը 11 րոպե անց խոցեց ռումինացիների դարպասը՝ բացելով հանդիպման հաշիվը: Իսկ խաղավերջում նա 11մ վաստակեց, որն անվրեպ իրացնելով, Տիգրան Բարսեղյանը մեր ընտրանուն հաղթանակ պարգևեց Ռումինիայի հավաքականի հետ կայացած գերդրամատիկ մրցավեճում:

ՀՀ հավաքականում մինչ օրս գոլի հեղինակ դարձած 69 ֆուտբոլիստներից միայն 12-ին է հաջողվել նորամուտի խաղում գրավել մրցակցի դարպասը: Ընդ որում Էդուարդ Սպերցյանը 2-րդ ֆուտբոլիստն է, որ նորամուտի խաղում փոխարինման մտնելիս է գոլի հեղինակ դարձել:

31.03.2021 Armenia 3 2 Romania 13 960x640 - Էդուարդ Սպերցյանը՝ հավաքականում նորամուտը գոլով նշած ամենաերիտասարդ 2-րդ ֆուտբոլիստ

Սպերցյան․ «Այսպիսի նորամուտի մասին միայն կարելի է երազել»

Մինչ այդ նման հաջողության էր հասել Էրիկ Վարդանյանը, որը 2017թ. Բելառուսի հավաքականի հետ ընկերական հանդիպման 78-րդ րոպեին փոխարինման մտնելով, 6 րոպե անց գրավել էր մրցակցի դարպասը: Նա կրկնել էր հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Մովսեսյանի ռեկորդային ցուցանիշը, որը 2000թ. Լիտվայի ընտրանու հետ ընկերական խաղում լինելով մեկնարկային կազմում, արդեն 6-րդ րոպեին բացել էր հաշիվը:

Էդուարդ Սպերցյանը նորամուտը գոլով նշած ամենաերիտասարդ 2-րդ ֆուտբոլիստն է: Նա ռումինացիների դարպասը գրավեց 20 տարեկան 297 օրականում: Ռեկորդակիրն Էրիկ Վարդանյանն է, որը գոլի հեղինակ է դարձել 19 տարեկան 155 օրականում: Ի դեպ, Էդուարդ Սպերցյանն ընդգրկվեց ՀՀ հավաքականում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով Արմեն Շահգելդյանին, որն աչքի էր ընկել 21 տարեկան 255 օրականում: Ցանկը գլխավորում է Էդգար Մանուչարյանը, որը հավաքականում իր գոլերի հաշիվը բացել է 18 տարեկան 136 օրականում:

ՀՀ ազգային հավաքականում նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձած առաջին ֆուտբոլիստն Էրիկ Ասադուրյանն է: Նա աչքի է ընկել 1996թ. հոկտեմբերի 5-ին Բելֆաստում Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում՝ 8-րդ րոպեին գրավելով Ալան Ֆետիսի պաշտպանած դարպասը: Այդ խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1: Էդուարդ Սպերցյանը դարձավ 3-րդ ֆուտբոլիստը, որ նորամուտը գոլով է նշանավորել պաշտոնական մրցախաղում: Մյուս 9 ֆուտբոլիստներին դա հաջողվել է ընկերական խաղում:

31.03.2021 Armenia 3 2 Romania 12 960x640 - Էդուարդ Սպերցյանը՝ հավաքականում նորամուտը գոլով նշած ամենաերիտասարդ 2-րդ ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի փառահեղ հաղթանակը՝ VNews-ի ֆոտոշարքում

VNews.am-ը ներկայացնում է Հայաստանի հավաքականում նորամուտը գոլով նշած ֆուտբոլիստների ցանկը:

ՖուտբոլիստներՄրցավայրՀանդիպումՄրցաշար
1.Էրիկ ԱսադուրյանԲելֆաստ05.10.96 Հս. Իռլանդիա՝ 1-1ԱԱ
2.Արմեն ԱդամյանԱբովյան18.08.1998 Լիբանան՝ 1-0Ը
3.Կարեն ԲարսեղյանԱբովյան21.11.1998 Էստոնիա՝ 2-1Ը
4.Կարեն ՍիմոնյանԱբովյան21.11.1998 Էստոնիա՝ 2-1Ը
5.Անդրեյ ՄովսեսյանԿաունաս04.06.2000 Լիտվա՝ 2-1Ը
6.Մարկոս ՊիզելիՏիրասպոլ28.05.2008 Մոլդովա՝ 2-2Ը
7.Արաս ՕզբիլիսԼիմասոլ29.02.2012 Կանադա՝ 3-1Ը
8.Ռումյան ՀովսեփյանԺնև27.05.2014 ԱՄԷ՝ 4-3Ը
9.Էրիկ ՎարդանյանԵրևան09.11.2017  Բելառուս՝  4-1Ը
10.Իվան ՅագանՎատենս (Ավստրիա)29.05.2018 Մալթա՝  1-1Ը
11.Արթուր ՔարտաշյանՋիբրալթար16.11.2018 Ջիբրալթար՝ 6-2ԱԼ
12.Էդուարդ ՍպերցյանԵրևան31.03.2021 Ռումինիա՝ 3-2ԱԱ

«Կապառոսյան». Marca-ի օրիգինալ արձագանքը՝ Հայաստանի հավաքականի հաղթանակին

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, որոնք ամռանը պետք է փոխեն ակումբները

Բարսեղյանի ու Հարոյանի տրանսֆերային արժեքը բարձրացավ

Արթուր Քարտաշյանը հեռացել է «Փյունիկից»

Առավելագույնին ձգտող թիմ. ինչ խնդիր է դրվել «Նոայի» առջև

Տրանսֆերային առաջարկ Մարաշլյանին՝ պայմանով, որ նա խաղա Հայաստանի հավաքականում

Շվեդիա – Հայաստան․ ով է ամենաշատ տարածություն հաղթահարած ֆուտբոլիստը

Բալեկյան․ «Բոկայում» խաղալը երազանք է իմ ու ընտանիքիս համար»

Շաղոյան. «Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում խաղում եմ տարբեր դիրքերում» (տեսանյութ)

Անգլիայի ու Նիդեռլանդների հավաքականները հաղթեցին ընկերական խաղում (տեսանյութ)

Բիչախչյանը բացեց գոլերի հաշիվը, Յուրչենկոն առաջին 11մ հարվածը հետ մղեց. Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը՝ 10 փաստով

Խոակին Կապառոսը՝ Շվեդիայի հավաքականի դեմ խաղի ու մարզական հավաքի մասին (տեսանյութ)

Շարքն ընդհատվեց. Հայաստանի հավաքականը պարտվեց շվեդներին 1-3 հաշվով (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը կրճատում է հաշվի տարբերությունը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո Շվեդիան հաղթում է Հայաստանին 2 գոլի առավելությամբ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ Շվեդիայի ընտրանու դեմ

Ռիչարլիսոնի ու Նեյմարի գոլերը հաղթանակ պարգևեցին Բրազիլիայի ընտրանուն (տեսանյութ)