Էլ Շարավին ժամանել է Իտալիա՝ պայմանագիր ստորագրելու Ա սերիայի ակումբի հետ - VNews
Բաժիններ

Էլ Շարավին ժամանել է Իտալիա՝ պայմանագիր ստորագրելու Ա սերիայի ակումբի հետ

«Շանհայ Շենհուայի» եզրային հարձակվող Ստեֆան Էլ Շարավին մոտ է «Ռոմա» վերադառնալուն: Խաղացողն արդեն ժամանել է Հռոմ, որտեղ պատրաստվում է տեղափոխությունից առաջ բուժզննում անցնելուն: Դա տեղի կունենա արդեն այսօր՝ հունվարի 23-ին: Այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն:

Էլ Շարավիի պայմանագրի ժամկետը չինական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ, բայց համաձայնագրում ներառված է կետ, որը ֆուտբոլիստին թույլ է տալիս սահմանվածից շուտ հեռանալ ներկայիս թիմից:

Հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերյան իր էջում գրել է, որ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռոմայի» հետ կգործի մինչև 2023 թվականի հունիս:

Հիշեցնենք՝ խաղացողը «Ռոման» լքել էր 2019 թվականի ամռանը: «Գայլերի» կազմում անցկացրել է 139 մրցավեճ, դարձել 40 գոլի ու 26 արդյունավետ փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 8 մլն եվրո:

Էլ Շարավին հասցրել է հանդես գալ նաև «Ջենոայում», «Պադովայում», «Միլանում» ու «Մոնակոյում»: Իտալիայի ազգային հավաքականում մասնակցել է 28 հանդիպման և խփել 6 գոլ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ «Ռոման» մտադիր է «Յուվենտուսից» առաջ անցնել վերջինիս տրանսֆերային նպատակի՝ ամերիկյան «Դալասի» 19-ամյա պաշտպան Բրայան Ռեյնոլդսի իրավունքների գնման համար պայքարում:

«Ռոմայի» ֆուտբոլիստներն ընդվզել են գլխավոր մարզիչ Ֆոնսեկայի դեմ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Մանչեսթեր Սիթին» 115 միլիոն է առաջարկելու իր նախկին ֆուտբոլիստների որդիների համար

Պետրոս Ավետիսյանը չմնաց Ռուսաստանում

«Ռոմայի» պատմության նոր ռմբարկու՝ եվրագավաթներում. Տոտիի ռեկորդը գերազանցվեց

ԵԼ. «Ռոման», «Ման. Յունայթեդն» ու «Միլանը» 1/8 եզրափակիչում են, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Բրագայի» դեմ խաղում

«Գործի կեսը կամ պայքար հանուն հաջորդ փուլի». Եվրոպա լիգայի պատասխան խաղերն ու ֆավորիտների մարզավիճակը

Բապտիստա. «Ռոման» ամեն ինչ ունի Եվրոպա լիգայի հաղթող դառնալու համար»

«Չելսին» պատրաստ է 300 միլիոն տրամադրել տրանսֆերներին

«Ռոմայի» մարզիչը հայտնվել է գերհզոր ակումբի ուշադրության կենտրոնում

Բրազիլացի 30-ամյա ֆուտբոլիստը կխաղա Հայաստանում

Կրոսին հարց է ուղղվել Մբապեի և Հալանդի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին

Աբրամովիչը հսկայական գումար կծախսի. միայն մեկ տրանսֆերի հարցում են բոլոր համաձայն

Առանց Մխիթարյա՞ն. Հենրիխը կարող է բաց թողնել եվրագավաթային հանդիպումը

Մատյո. «Գրիզմանը սխալվեց «Բարսելոնա» տեղափոխվելով»

«Պետրոս Ավետիսյանի հետ հույսեր ենք կապում». Խուդյակով

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ և մեկ այլ պաշտպան. «Շիրակը» 2 նորեկ ունի