«Էլի «Յուվեն», փայլուն «Լացիոն», գոլահար Բերգամոն ու մեռած ՍՊԱԼ-ը». Ամփոփում ենք Ա սերիայի 19/20 մրցաշրջանը - VNews
Բաժիններ

«Էլի «Յուվեն», փայլուն «Լացիոն», գոլահար Բերգամոն ու մեռած ՍՊԱԼ-ը». Ամփոփում ենք Ա սերիայի 19/20 մրցաշրջանը

Ավանդույթի համաձայն՝ եվրոպական թոփ առաջնություններից ամենաուշն իր ընթացքն ավարտեց Իտալիան։ Պատճառը պարզ է։ Գրեթե միշտ Ապենինյան թերակղզում կալչոյի հերթական մրցաշրջանի մեկնարկից առաջ հեռարձակող ընկերությունները չեն կարողանում բաշխել աշխատանքն ու փողերը։ Դրա համար մինչ Անգլիայում կամ Իսպանիայում ընթանում են 4-րդ տուրի խաղերը, Իտալիայում դեռ սկսած էլ չեն լինում։ Հետևաբար, երբ բոլորն արդեն գնում են արձակուրդի, կոշիկանման թերակղզում դեռ գնդակ են գլորում։

Այս տարվա Ա սերիան բոլոր առումներով թույն ստացվեց։ Մրցաշրջանի մեկնարկից ձևավորվեց ֆանտաստիկ պայքար բոլոր հորիզոնականների համար։ Արդեն մեկնարկից պարզ էր մի բան. ՍՊԱԼ-ը ոչ մի շանս չունի ուժեղների ու անգամ թույլերի հետ ոտք մեկնելու։ Հիմնական՝ Սկուդետոյի համար պայքարը դարձավ աննախադեպ։ Վերջնամասում սրվեց կռիվը նաև ԵԼ հորիզոնականների համար։ Բայց գնանք հերթով։

Ովքե՞ր են խաղալու Չեմպիոնների լիգայում

Ա սերիայում վերջին տարիներին աննախադեպ պայքար է ձևավորվում չեմպիոնության համար, սակայն ամեն անգամ այն կարծես վերածվի ձեռքառնոցու, քանի որ, միևնույնն է, «Յուվեն» տանում է մրցանակը։ Այս տարի թուրինցիները հաղթեցին անգամ անկայուն ֆուտբոլ ցուցադրելու և իրեն չգտած մարզիչ ունենալու պարագայում։ Մրցաշրջանի տարբեր հատվածներում «ծեր սինյորայի» հետ ոտք մեկնեց 3 թիմ։ Սկզբում «Ինտերը» հավասարը հավասարին էր քայլում, հետո ինչ-որ խելահեղ սերիա սկսեց «Լացիոն», վերջում էլ միացավ փայլուն «Ատալանտան»։ Ի վերջո, «Յուվեն» երկրորդ տեղում ավարտած «Ինտերին» գերազանցեց միայն 1 միավորով, սակայն դա, իհարկե, պայմանական է։

«Ինետրն» այս մրցաշրջանի մեկնարկում ուներ ամեն ինչ չեմպիոն դառնալու համար, սակայն մի պահ սկսեցին դոփել տեղում։ Այդ ժամանակ արդեն կանխատեսել էինք նրանց վաղաժամ վախճանը չեմպիոնական մրցավազքում։ Առաջնության հայտնություն դարձան «Լացիոն» ու «Ատալանտան»։ Բարդ է ասել՝ ինչ կլիներ, եթե կորանացավը չկպչեր ֆուտբոլին ու չխանգարեր տիեզերական ընթացք հավաքած «արծիվներին» «Յուվեի» հետ մրցավազքում։ Ի վերջո, «Լացիոն» մրցավազքն ավարտեց 4-րդ տեղում՝ միայն լրացուցիչ ցուցանիշներով առաջ թողնելով Գասպերինիի ֆենոմենալ «Ատալանտային»։

Fino alla Fine. «Յուվենտուսի»՝ իներցիայով նվաճած հերթական Սկուդետոն

Ովքե՞ր են խաղալու Եվրոպա լիգայում

Իտալիայի առաջնությունում նկատվել է հետաքրքիր պատկեր։ Մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակի առավելությունը մյուս թիմերի նկատմամբ շոշափելի էր։ Սակայն եթե սա 5-6-7-րդ տեղերի համար շոշափելի է, ապա այս խմբի ներկայացուցիչների գերակայությունը (11 միավոր) 8-րդ տեղի հանդեպ ի՞նչ է։

Մայրաքաղաքային «Ռոման» Իտալիայի առաջնության աշնանային հատվածն անցկացրեց բավական անկայուն, ձմռանը թիմը ևս ուժեղ չէր։ Այ եթե «գայլերը» խաղային ամբողջ առաջնության ընթացքում այնպես, ինչպես կարանտինից հետո, գուցե հենց իրենք խաղային ՉԼ-ում։ «Ռոմայի» խաղն այսօր մեծապես կախված է Հենրիխ Մխիթարյանից։ 22 խաղ, 9 գոլ ու 5 աիստ, սա թիմի երկրորդ լավագույն ցուցանիշն է։ Ափսոս միայն, որ Հենոն տևական ժամանակ բաց թողեց վնասվածքի պատճառով, սակայն պետք է որ հաջորդ տարին լինի հենց նրանը։

Հաջորդ երկու ուղեգրերը բաժին հասան իտալական ֆուտբոլի գրանդներց մյուս երկուսին։ Ստեֆանո Պիոլիի վերածնված «Միլանը» ֆենոմենալ քամբեք արեցին ու 0 թիմից վերածվեցին իսկական կռվող առյուծների։ Այստեղ էլ կա անհատի գործոն, թեպետ վստահ ենք՝ «անհատ» խղճուկ բառից Զլատանը կնեղանար։ Իբրան մի փոքր դժվարությամբ բայց մերվեց կոլեկտիվին ու սկսեց գոլեր խփել։ «Ռոսոներիներին» օգնեց ոչ միայն նրա արդյունավետությունը, այլ անգամ նրա ներկայությունը դաշտում։

ԵԼ վերջին ուղեգիրը բաժին հասավ «Նապոլիին»։ Ջենարո Գատուզոյի թիմը այս առաջնության հիասթափություններից մեկն էր։ Ունենալով բավական մրցունակ և ուժեղ կազմ, որն իր պոտենցիալով առնվազն չէր զիջում «Ինտերին» ու մի գլուխ բարձր էր «Ատալանտայից» ու «Լացիոյից» մրցաշրջանն ավարտեց միայն 7-րդ տեղում։ Ուղեգիրը դեպի Եվրոպա թիմը նվաճեց միայն Կոպայում հաղթելու շնորհիվ։

Այս երեք թիմերից երկուսը, ի դեպ, դեռ շանսեր ունեն հանդես գալու Չեմպիոնների լիգայում։ Դրա համար պարզապես անհրաժեշտ է հաղթել եվրոպական մրցաշարերում։ «Նապոլին» պետք է հաղթի Չեմպիոնների լիգան, իսկ «Ռոման» դեռ հույս ունի գլխավերևում պահելու Եվրոպա լիգայի գավաթը։ Ընդ որում՝ եթե «Նապոլին» հաղթի ՉԼ-ն, կդառնա Իտալիայի 5-րդ մասնակիցը, իսկ «Ռոմայի» հաղթանակի դեպքում «Լացիոն» ստիպված կլինի իր տեղը զիջել հավերժ մրցացին։

Ո՞վ իջավ ներքև/բարձրացավ վերև

Ինչպես վերևում նշել էինք, առաջինն այս մրցավազքում շարքից դուրս եկավ ՍՊԱԼ-ը։ Ավելի քան պարզ է, որ 38 խաղում միայն 5 հաղթանակ տարած թիմն անելիք չունի ուժեղագույննի մրցապայքարում։ 38 խաղում թիմը խփել է ընդամենը 27 գնդակ, սեփական դարպասն ընդունել է 77-ը։ Սպասենք համեստագույն ակումբին, որը 2 տարի առաջ սեփական հարկի տակ հաղթեց «Յուվեին», ավելի ուժեղացած արդեն 1 տարի անց։

Մեծ էին հույսերը, որ վերջապես Ա սերիա վերադարձած «Բրեշիան» կկարողանա գոնե 1 տարի մնալ ուժեղագույնների խմբում։ Թիմում կար 2 աստղ։ Մարիո Բալոտելիի համար «Բրեշիան» հիանալի տարբերակ էր կարիերան ռեանիմացնելու համար, սակայն սևամորթ հարձակվողը հերթական անգամ ապացուցեց, որ վաղուց կորցրել է հետաքրքրությունը ֆուտբոլի հանդեպ։ Իսկ երիտասարդ Սանդրո Տոնալին ոչինչ անել չկարողացավ։ Ի վերջո՝ խփած և բաց թողած գոլերի տարբերությունը մի փոքր է ավելի լավը, քան ՍՊԱԼ-ինը՝ -48-ի փոխարեն -44։

Առաջնության վերջին լուզերը դարձավ «Լեչեն»։ Եթե ՍՊԱԼ-ի ու «Բրեշիայի» պարագայում ամեն ինչ նախօրոք պարզ էր, «Լեչեն» ուներ մրցակից՝ ի դեմ «Ջենոայի» ու դեռ կարող էր փրկվել։ Սակայն վերջին տուրում Լեչեի «գայլերը» գերգոլառատ խաղում պարտվեցին «Պարմային», իսկ ճենովացիները ջախջախեցին «Վերոնային» ու պահպանեցին 17-րդ տեղը։

Ինչ վերաբերում է Ա սերիա վերադարձողներին, ապա 2 տարվա դադարից հետո իտալական ֆուտբոլի էլիտա են  գալիս «Բենեվենտոն» ու «Կրոտոնեն»։ Ընդ որում՝ առաջինն իր ուղեգիրը նվաճել էր դեռևս 2 ամիս առաջ, իսկ երկրորդը՝ 10 օր առաջ։ Իսկ երրորդ ուղեգիրը դեռ պետք է վիճարկվի մինի-մրցաշարում։ Հաղթողի անունը հայտնի կդառնա օգոստոսի 20-ին։

Անհատական մրցանակները և ռեկորդները

Ա սերիայի այս մրցաշրջանի լավագույն ռմբարկուն Չիրո Իմոբիլեն էր։ «Լացիոյի» գոլահարը 36 գնդակ խփեց ու կրկնեց Գոնսալո Հիգուայինի պատմական ցուցանիշը. 21-րդ դարում Ա սերիայում նման ցուցանիշ ոչ մի իտալացի ռմբարկու չէր գրանցել։ Այո, հիմա բոլոր քննադատները կասեն, որ այդ 36 գոլից 14-ը Իմոբիլեն խփել է 11 մետրանոցից, ինչը նույնպես Ա սերիայի ռեկորդ է, սակայն այդ խոսքերն այս պահին ոչ մի արժեք չունեն. Չիրո Իմոբիլեն Ա սերիայի լավագույն ռմբարկուն է։

Վերջին տուրերում ցույց տված արդյունավետության շնորհիվ Չիրոն շրջանցեց նաև Ռոբերտ Լևանդովսկուն ու դարձավ Եվրոպայի լավագույն ռմբարկուն՝ նվաճելով «Ոսկե խաղակոշիկը»։ Ի դեպ, «արծիվների» գոլային մեքենան Ֆրանչեսկո Տոտիից հետո դարձավ Ա սերիայի առաջին ներկայացուցիչը, որն արժանանում է այս մրցանակին։ Բացի դրանից, վերջին 13 տարվա մեջ Իմոբիլեն ընդամենը 4-րդ ֆուտբոլիստն է, որին, հաջողվում է մրցանակը խլել Մեսիից ու Ռոնալդուից։

Ա սերիայի ավարտված առաջնության լավագույն ասիստենտն անկրկնելի Ալեխանդրո Գոմեսն է։ «Ատալանտայի» առաջատարն ու ավագը 16 գոլային փոխանցում է կատարել։ Մրցաշրջանի ընթացքում նրա միակ ու գլխավոր մրցակիցը մեկ այլ ֆանտաստիկ թիմի՝ «Լացիոյի» կիսապաշտպան Լուիս Ալբերտոն էր, որը վերջնական արդյունքով աչքի ընկավ 15 ասիստով։

Ցուցադրած խաղով Ա սերիայի լավագույն դարպասապահներից մեկը Թոմաս Ստրակոշան էր, սակայն ցուցանիշներով նա չէ առաջինը։ Ավելին. առաջատար հորիզոնականում չեն ո՛չ Շեսնին, ո՛չ էլ Սամիր Հանդանովիչը։ «Ուդինեզեի» դարպասապահ Խուան Մուսոն 38 խաղից 14-ում սեփական դարպասն անառիկ է պահել։ Ու ինչն ամենազարմանալին է, «Ուդինեզեն» նման ցուցանիշ ունենալով հանդերձ՝ զբաղեցրել է 13-րդ տեղը։

Կլոպի տրիումֆը, «Յունայթեդի» վերադարձն և դե Բրույնեի ռեկորդը. Ամփոփում ենք Պրեմիեր Լիգայի 19/20 մրցաշրջանը

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է «Ռոմայի» մրցակիցը ԵԼ 1/8 եզրափակիչում

«Ռոմայի» հավանական մրցակիցները՝ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչում

«Եթե մենք համարձակվեինք նման բան անել, կհայտնվեինք թերթերի առաջին էջերում». Գատուզո

«Ռոմայի» պատմության նոր ռմբարկու՝ եվրագավաթներում. Տոտիի ռեկորդը գերազանցվեց

ԵԼ. «Ռոման», «Ման. Յունայթեդն» ու «Միլանը» 1/8 եզրափակիչում են, մյուս արդյունքները (տեսանյութ)

ԵԼ. «Հոֆենհայմն» ու «Նապոլին» լքում են պայքարը, «Արսենալը» հաջորդ փուլում է, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Բրագայի» դեմ խաղում

Զլատանն ասել է՝ ով է պատմության լավագույն ֆուտբոլիստը

Էրիկ Բային, պատասխանելով Մեսի՞, թե՞ Ռոնալդու հարցին, ասել է՝ «Ռամոս»

«Գործի կեսը կամ պայքար հանուն հաջորդ փուլի». Եվրոպա լիգայի պատասխան խաղերն ու ֆավորիտների մարզավիճակը

Բապտիստա. «Ռոման» ամեն ինչ ունի Եվրոպա լիգայի հաղթող դառնալու համար»

Գվարդիոլա. «Երբ տեսնում եմ այդ թիմի խաղը, հասկանում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» ֆավորիտ չէ»

«Ռոմայի» մարզիչը հայտնվել է գերհզոր ակումբի ուշադրության կենտրոնում

«Բավարիայի» ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի պատմության ռեկորդ սահմանեց

Լևանդովսկին դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության երրորդ ռմբարկուն

«Բավարիան» ավելի քան ձեռնտու հաշվով առավելության հասավ «Լացիոյի» նկատմամբ (տեսանյութ)