Էլիդա Քոչարյանը բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչում է (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Էլիդա Քոչարյանը բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչում է (տեսանյութ)

Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանն ունի եզրափակիչի առաջին մասնակիցը։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ ոսկե մեդալի համար կպայքարի 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը։

Կիսաեզրափակիչում հայ մարզուհին ընդամենը մեկ րոպեում պայքարից դուրս է թողել մոդլովացի Կրիստինա Չիպեռին։ Մենամարտի առաջին իսկ վարկյաններին Էլիդան նոկդաունի է ենթարկել մրցակցին, իսկ երկրորդ նոկդաունից հետո մոլդովացի մարզուհին այլևս ի վիճակի չի եղել շարունակելու պայքարը։

Հայ մարզուհին նոկաուտով հաղթանակ էր տոնել նաև 1/4 եզրափակիչում` առավելության հասնելով Ուկրաինան ներկայացնող Կրիստինա Յուսչուկի նկատմամբ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հենրիկ Սահակյանի չեմպիոնական մենամարտը (տեսանյութ)

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնություն. Հայաստանն ունի եզրափակիչի 4 մասնակից

Բռցնքամարտի կրտսեր տարիքի Եվրոպայի առաջնություն. 3 հայ մարզիկ եզրափակիչում է

Հայաստանը հաղթանակով է մեկնարկել կրտսեր տարիքի բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունում

Եվրոպայի երիտասարդական առաջնություն. Հայաստանը նվաճել է 5 մեդալ

Մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն. Անի Հովսեփյանը նույնպես եզրափակչում է

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն. Անուշ Գրիգորյանը եզրափակչում է

Բռնցքամարտ. ԵԱ. Հայաստանի հավաքականից պայքարը շարունակում է 1 մարզիկ

Բռնցքամարտ. ԵԱ. Հայ բռնցքամարտիկները պարտություն կրեցին

Բռնցքամարտ. ԵԱ. Տոնի Գալստյանն ու Էրիկ Թոխյանը դուրս եկան քառորդ եզրափակիչ