fbpx

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանն առաջին պարտությունը կրեց

Անթալիայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 9-րդ տուրում հայ շախմատիստուհիներից ոչ մեկին չհաջողվեց հաղթանակ տոնել:

Էլինա Դանիելյանը 4 անընդմեջ ոչ-ոքիներից հետո մրցաշարում առաջին պարտությունը կրեց՝ զիջելով Անաստասիա Բոդնարուկին: 5,5 միավորով Դանիելյանը նահանջեց 21-րդ հորիզոնական: Նա արդեն 2 միավորով է հետ մնում աղյուսակը գլխավորող ուկրաինուհի Իննա Գապոնենկոյին:

5,5 միավոր են վաստակել նաև Մարիա Գևորգյանն ու Լիլիթ Մկրտչյանը, որոնք այս տուրում մրցեցին միմյանց հետ՝ պարտիան ավարտելով ոչ-ոքի: Գևորգյանը  27-րդ տեղում է, Մկրտչյանը զբաղեցնում է 29-րդ հորիզոնականը:

Սիրանուշ Ղուկասյանը ևս հաշտություն կնքեց Գովհար Բեյդուլաևայի հետ պարտիայում ու վաստակեց 4,5 միավոր: Աննա Սարգսյանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց Նատալյա Կուսենկովայի հետ մրցախաղում: Աննան 4 միավոր ունի: Առաջնության ավարտին մնաց 2 տուր:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հայ շախմատիստներից միայն Էլինա Դանիելյանն է բարելավել իր վարկանիշը

Եվրոպայի առաջնություն. Լիլիթ Մկրտչյանը հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունի

Եվրոպայի առաջնություն. Մարիա Գևորգյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը շարունակեց ոչ-ոքիների շարքը

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանի արդյունքը լավագույնն է հայ շախմատիստուհիների մեջ

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը զիջեց առաջատարի դիրքը

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանն առաջատարներից մեկն

Եվրոպայի առաջնություն. 3 հայ շախմատիստուհիներ առաջատարների խմբում են

Եվրոպայի առաջնություն. Դանիելյանն ու Մկրտչյանը շարունակեցին հաղթարշավը

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներից 3-ը հաղթանակով մեկնարկեցին

Հայաստանի հավաքականը չարդարացրեց սպասելիքները

Էլինա Դանիելյանը Հայաստանի հավաքականին փրկեց հերթական պարտությունից

Հայ շախմատիստուհիները հերթական պարտությունը կրեցին

Հայ շախմատիստուհիները զիջեցին ռուսներին

Հայ շախմատիստների ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Արոնյանն ու Մելքումյանը հավակնում են դրամական մրցանակների