Էլինա Դանիելյանն առաջատարներից մեկն է - VNews
Բաժիններ

Էլինա Դանիելյանն առաջատարներից մեկն է

rueccd5d1938c 2 - Էլինա Դանիելյանն առաջատարներից մեկն է

Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում հաջող մրցելույթները շարունակեց Էլինա Դանիելյանը, որը 6-րդ տուրում հաղթեց Նինո Բացիաշվիլուն: Էլինան 5 միավորով Յուլիա Օսմակի, Ալեքսանդրա Մալցևսկայայի, Օլիվիա Կյոլբասայի և Գունայ Մամազադայի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Տուրը հաղթական էր նաև Սուսաննա Գաբոյանի և Մարիամ Մկրտչյանի համար, որոնք խաղում էին համապատասխանաբար Մոնիկա Կալզետայի ու Դարիա Չարոչկինայի հետ: Գաբոյանն ունի 4 միավոր, Մկրտչյանը վաստակել է 3 միավոր:

Այս տուրում ընդհատվեց Մարիա Գևորգյանի 4 անընդմեջ հաղթանակների տպավորիչ շարքը: Նա պարտվեց Լելա Ջավախիշվիլուն: Մարիան 4 միավոր է վաստակել:

Լիլիթ Մկրտչյանը հաշտություն կնքեց Ելենա Սեմյոնովայի հետ և միավորների քանակը հասցրեց 3,5-ի: Իսկ ահա նույնքան միավոր ունեցող Աննա Սարգսյանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ զիջելով Թեոդորա Ինյացին: Նույնպիսի բախտի արժանացավ նաև Սիրանուշ Ղուկասյանը, որի մրցակցուհին Գերգանա Պեյչևան էր: Ղուկասյանը վաստակել է 2,5 միավոր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Էլինա Դանիելյանն իր թիմին փրկեց պարտությունից

Հայ շախմատիստուհիներից միակ հաղթանակը տոնեց Լիլիթ Մկրտչյանը

Հայաստանի կանանց հավաքականը կրկին պարտվեց

Լիլիթ Մկրտչյանի հաղթանակը հավաքականին չփրկեց պարտությունից

Հայաստանի կանանց հավաքականը շարունակեց հաղթարշավը

Հայ շախմատիստուհիները 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցին

Հայ շախմատիստներից լավագույնը Պետրոսյանի և Սարգսյանի արդյունքն է

Հայ շախմատիստներից միայն Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց

Առաջին մրցախաղում հայ շախմատիստուհիները հաղթեցին ուկրաինուհիներին

Հայ շախմատիստուհիներն ապահովեցին քառորդ եզրափակչի ուղեգիրը

Հայաստանի կանանց հավաքականը կմասնակցի շախմատի աշխարհի թիմային առաջնությանը

Հայկ Մարտիրոսյանի արդյունքը լավագույնն է Հայաստանի հավաքականի մեկնարկային մրցախաղերում

Էլինա Դանիելյանը մեծ նվաճման հասավ՝ արժանանալով Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսին

Էլինա Դանիելյանը հավակնում է Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսին

Ոչ-ոքի՝ առաջատարի հետ մրցախաղում

Էլինա Դանիելյանը կես միավոր է զիջում առաջատարին