fbpx
Բաժիններ

Էլինա Դանիելյանը Հայաստանի հավաքականին փրկեց հերթական պարտությունից

Աստանայում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականին վերջապես հաջողվեց ընդհատել 5 անընդմեջ պարտությունների տխուր շարքը՝ ոչ-ոքի ավարտելով մրցախաղը Հունգարիայի ընտրանու հետ:

Մրցախաղի մեկնարկը խոստումնալից էր մեր հավաքականի համար: Հաշիվը բացեց Աննա Սարգսյանը՝ հաղթելով Անիտա Գարային: Սակայն հետագայում Տիցիա Գարայի և Բիանկա Հավանեժի հաղթանակների շնորհիվ հունգարուհիները հաշվի մեջ առաջ անցան: Նրանք պարտության մատնեցին համապատասխանաբար Մարիա Գևորգյանին և Սիրանուշ Ղուկասյանին:

Հայաստանի հավաքականին պարտությունից փրկեց վերջինն իր մրցախաղն ավարտած Էլինա Դանիելյանը՝ հաղթելով Տհան Չանգ Հոանգին:

Մեր շախմատիստուհիները 7 տուրից հետո վաստակած թիմային 3 միավորով ընթանում են 8-րդ տեղում: Վաղը ՀՀ հավաքականը կմրցի Վրաստանի ընտրանու հետ: Վերջինս 3,5-0,5 հաշվով հաղթելով ղազախներին, 10 միավորով ընթանում է 3-րդ տեղում:

Մրցաշարի միանձնյա առաջատար Չինաստանի ընտրանին 7-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝  4-0 հաշվով ջախջախելով Եգիպտոսի հավաքականին, որն առայժմ միավոր չունի: Առաջատարը վաստակեց 14 միավոր:

11 միավորով 2-րդ տեղում ռուսներն են, որոնք թանկարժեք միավոր կորցրին ուկրաինուհիների հետ սկզբունքային մրցախաղում՝ այն ավարտելով ոչ-ոքի: Ուկրաինայի հավաքականը 10 միավորով 4-րդ տեղում է:

Անսպասելի էր հնդիկներից ԱՄՆ-ի հավաքականի՝ 0-4 հաշվով կրած պարտությունը: Տաթև Աբրահամյանը զիջեց Էշա Կարավադեին: ԱՄՆ-ի հավաքականը 5 միավորով 7-րդ տեղում է:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Էլինա Դանիելյանը՝ արագ շախմատի առցանց մրցաշարի հաղթող

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Շանթ Սարգսյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Առաջատարների շարքերը նոսրանում են

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Գրոսմայստերներից 9-ն առաջատարների խմբում են

Հայ շախմատիստներից միայն Էլինա Դանիելյանն է բարելավել իր վարկանիշը

Եվրոպայի առաջնություն. Լիլիթ Մկրտչյանը հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունի

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանն առաջին պարտությունը կրեց

Եվրոպայի առաջնություն. Մարիա Գևորգյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը շարունակեց ոչ-ոքիների շարքը

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանի արդյունքը լավագույնն է հայ շախմատիստուհիների մեջ

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը զիջեց առաջատարի դիրքը

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանն առաջատարներից մեկն

Եվրոպայի առաջնություն. 3 հայ շախմատիստուհիներ առաջատարների խմբում են

Եվրոպայի առաջնություն. Դանիելյանն ու Մկրտչյանը շարունակեցին հաղթարշավը

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներից 3-ը հաղթանակով մեկնարկեցին

Հայաստանի հավաքականը չարդարացրեց սպասելիքները