Էմերի․ «Արսենալը» երկու տարի անընդմեջ անկում էր ապրում, երբ ես միացա թիմին» - VNews
Բաժիններ

Էմերի․ «Արսենալը» երկու տարի անընդմեջ անկում էր ապրում, երբ ես միացա թիմին»

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ամփոփել է լոնդոնյան ակումբում իր կատարած աշխատանքը։

«Երբ ես միացա թիմին, «Արսենալն» այն ակումբն էր, որը երկու տարի շարունակ անկում էր ապրել։ Մենք ոչ միայն դադարեցրինք այդ անկումը, այլև սկսեցինք վերակազմավորել թիմը։ Մենք հասանք Եվրոպա լիգայի եզրափակիչ, Պրեմիեր լիգայում տեղ զբաղեցրինք լավագույն հնգյակում։ Ընդ որում՝ մենք միայն մեկ միավոր վաստակեցինք վերջին հինգ խաղերում։ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը մեր ձեռքերում էր, սակայն գործերը չընթացան այնպես, ինչպես պետք էր։ Ամեն դեպքում լավ մրցաշրջան էր, ու մենք հասկանում էինք, որ զարգանում ենք։

Այնուհետև մենք չորս ավագ կորցրինք՝ Կոսիելնին, Չեխը, Ռեմսին ու Մոնրեալը։ Նրանք այն դեմքերն էին, որոնց կարիքը մենք զգում էինք՝ ճիշտ ուղին մրցաշրջանում շարունակելու համար։

Որոշ աստղեր էլ չցուցաբերեցին այն վերաբերմունքն աշխատանքին, որը պետք էր։ Նրանք ստացան ավելի քիչ գումար, քան ակնկալում էին։

Սա հաշվի առնելով՝ մեզ պետք էր ժամանակ՝ «Արսենալի» զարգացման նոր փուլ մտնելու համար, այն «Արսենալի», որ ես էի ցանկանում տեսնել»,- France Football-ը փոխանցում է Էմերիի խոսքը։

Կատարե՛ք խաղադրույք Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերի վրա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պրեմիեր լիգան չի վերսկսվի ապրիլի 30-ից շուտ

«Արսենալը» կկանգնեցնի Արսեն Վենգերի արձանը

Կոուտինյոն ուզում է ոչ թե տեղափոխվել ՊՍԺ կամ վերադառնալ «Ինտեր», այլ կրկին հանդես գալ ԱՊԼ-ում

ԱՊԼ-ի որոշ ակումբները կողմ են արտահայտվում մրցաշրջանի չեղարկմանը

Արտետան խոսել է կորոնավիրուսից վերականգնման մասին

Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով՝ ինչով է զբաղվում ինքնամեկուսացման ընթացքում (տեսանյութ)

Մենդին Գվարդիոլայի հետ համատեղ լուսանկար է հրապարակել՝ հորդորելով մնալ տանը

ԱՊԼ-ի ակումբը հաստատել է, որ կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստ ունի

Մխիթարյանը պատրաստ է աշխատավարձի կրճատման հանուն «Ռոմայի»

Մխիթարյանը՝ Էմերիի ու Ֆոնսեկայի տարբերությունների, իր ապագայի ու կորոնավիրուսի մասին

«Արսենալը» հնարավորը կանի՝ Խամես Ռոդրիգեսին թիմ բերելու համար

Ֆաբրեգասը՝ «Արսենալից» հեռանալու մասին․ «Պարտություններից հետո լաց էի լինում, իսկ ոմանք ծիծաղում էին»

The Guardian․ ԱՊԼ-ի մրցաշրջանի լավագույնները

Անգլիական ակումբները փորձում են արգելել «Մանչեսթեր Սիթիի»՝ ՈւԵՖԱ-ին ուղարկված բողոքարկումը

Ֆաբրեգասը բացահայտել է՝ որն էր Ալոնսոյի «սրտի ակումբը»՝ «Ռեալ» տեղափոխվելուց առաջ

Ալին, Ուոքերն ու Մահրեզը փաբում զվարճացել են, մինչդեռ կորոնավիրուսի դեպքերի թիվը շարունակում է աճել