fbpx

Ինչ է ասել Էմերին «Արսենալի» խաղացողներին ԲԱՏԷ-ի դեմ խաղից առաջ

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, Փլեյ-օֆֆ

21 Փետրվար 2019 - 21:55

3

ՖԱ Արսենալ

0

ՖԱ ԲԱՏԷ Բորիսով

1 - 0 Զախար Վոլկով (ինքնագոլ) - 4`

2 - 0 Շկոդրան Մուսթաֆի - 39`

3 - 0 Սոկրատիս Պապաստատոպուլոս - 60`

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի ԲԱՏԷ-ի դեմ խաղից առաջ մոտիվացնող խոսքեր է ասել իր ֆուտբոլիստներին:

«Ես խոսել եմ ֆուտբոլիստներիս հետ ու ասել նրանց, որ պետք է լավ պատրաստվենք այս խաղին: Պետք է հանգիստ լինենք, քանի որ այսօր հաջողության հասնելու համար մենք լավ ենք աշխատել երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի օրերին: Այսօր երեկոյան մենք 90 րոպե պետք է կենտրոնացած լինենք՝ լավագույն արդյունքին հասնելու համար:

Մենք այսօր պետք է բոլորովին այլ թիմ և այլ արդյունք տեսնենք: Շատ էինք ցանկանում լավ արդյունք ապահովել արտագնա խաղում, սակայն ունենք այն, ինչ ունենք: Եվրոպա լիգան մեզ համար շատ մեծ նշանակություն ունի: Ցանկանում ենք ինչ-որ բանի հասնել այս մրցաշարում: Վստահում եմ խաղացողներիս:

Օզիլն այս շաբաթ հիանալի է մարզվել: Ես նրան միշտ ասում եմ, որ փորձի ավելի կայուն խաղ ցուցադրել: Երբ ֆուտբոլիստը կանոնավոր կերպով մարզվում է, դա շատ է օգնում թիմին խաղացողների ժամանակ: Մենք հիմա ունենք դրա կարիքը, քանի որ մրցաշրջանի ամենակարևոր հատվածում ենք»,-ասել է իսպանացի մասնագետը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


#Գոլային_օրացույց_19. Ո՞վ է մայիսի 24-ի լավագույնը գոլի հեղինակը (լուսանկար, տեսանյութ)

Ռուսական «Ենիսեյը» ծաղրել է ՈւԵՖԱ-ին և առաջարկել Եվրոպա լիգայի եզրափակիչն անցկացնել իր մարզադաշտում

Վան Պերսին՝ Եվրոպա լիգայի եզրափակիչի մասին. «Արսենալը» ունի առավելություն, բայց պետք չէ մոռանալ Ազարի մասին»

Էմերի. «Ես չեմ կարող ստիպել Մխիթարյանին գալ մեզ հետ Բաքու»

«Մբապեն ցանկանում էր հեռանալ «Ռեալ», բայց ստիպեցինք նրան մնալ». Էմերի

«Արսենալը» կարող է ստիպված լինել թողնել Մխիթարյանին տանը. The Guardian

Հայտնի է, թե ով է սպասարկելու «Արսենալ» – «Չելսի» եզրափակիչը

Էմերի․ «Չգիտեմ՝ ինչ խնդիր կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև, բայց ամեն ինչ կանենք, որ Մխիթարյանը գա Բաքու»

Էմերի. «Շատ դժվար է 4 գոլ խփել «Վալենսիային»

Էմերի. «Կորցրինք լավագույն քառյակ մտնելու բոլոր շանսերը»

Էմերին՝ «Վալենսիայի» հետ խաղի մասին. «Հպարտ եմ ֆուտբոլիստներով, սակայն շանսերը դեռևս 50/50 են»

Էմերի. «Եվրոպա լիգայում մեծ նպատակներ ունենք»

Էմերին նշել է «Լեսթերից» կրած պարտության գլխավոր պատճառը

Էմերի. «Պետք է միասնական լինենք, չպետք է կենտրոնանաք մի ֆուտբոլիստի, պաշտպանության կամ հարձակման գծի վրա»

Էմերին՝ լրագրողներին. «Ես ձեզ ոչինչ չեմ ասի»

Էմերին՝ ռեկորդների մասին․ «Ցանկություն ունեմ «Արսենալի» հետ կարևոր տիտղոս նվաճել»