fbpx

«Էմերիի օրոք ֆուտբոլիստներն ավելի շատ են աշխատում, քան Վենգերի». «Արսենալի» նախկին պաշտպանի մեկնաբանությունը

«Արսենալի» նախկին պաշտպան Բակարի Սանյան խոստովանել է, որ իրեն գոհացնում է այն, թե ինչպես են խաղում «զինագործներն» այս մրցաշրջանում, բայց նաև նշել է, որ «Արսենալի» խաղացողները Ունայ Էմերիի օրոք սկսել են ավելի ջանասիրաբար աշխատել, քան դա անում էին Արսեն Վենգերի օրոք:

«Տարօրինակ է:  Սա խելահեղություն է: «Արսենալի» ֆուտբոլիստները օգտագործեցին ամառը իրենց մտքերը հավաքելու և ավելի ուժեղացած վերադառնալու համար: Թվում է, թե նրանք սկսել են ավելի շատ ջանք գործադրել դաշտում, քան դա անում էին Վենգերի օրոք: Ես ուրախ եմ տեսնել, որ ակումբը հետ է գալիս իր լավագույն մակարդակին: «Արսենալն» իմ սրտում է. այն իմ ակումբն է: Ես մի փոքր տխուր էի, երբ տեսնում էի, թե ինչպես են նրանք տանջվում վերջին 2 տարում և տխուր էի, երբ հեռացավ Արսեն Վենգերը: Նա իր կյանքն է նվիրել ակումբին: Ամեն ինչ չի կարող մշտապես կատարյալ լինել և մարդիկ մի փոքր խիստ էին նրա հանդեպ:«Արսենալը» նրա շնորհիվ դարձավ «Արսենալ»: Բայց հիմա ես ուրախ եմ, որ խաղացողները երջանիկ են և կենտրոնացած են ակումբի ծրագրերի վրա» ,- Սանյայի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Նշենք, որ այս մրցաշրջանում «Արսենալը» տպավորիչ խաղային առաջընթաց է գրանցել: Լոնդոնյան ակումբն անցկացված 12 տուրերից հետո վաստակած 24 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հենրիխ Մխիթարյանն ուղիղ 2 տարի առաջ իր առաջին գոլը խփեց Անգլիայի Պրեմիեր լիգայում (տեսանյութ)

Ինչպիսի մթնոլորտ է «Արսենալում» Էմերիի ժամանումից ի վեր. Բացահայտել է ֆուտբոլիստներից մեկի գործակալը

Խորեն Բայրամյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի և Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին

«Մխիթարյանն «Արսենալի» երբևէ ունեցած ամենավատ ֆուտբոլիստն է». երկրպագուների արձագանքը Մխիթարյանի խաղին

«Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարեն «նոր Տոնի Կրոսի» համար

Օզիլի գործակալը կմեկնի Իտալիա՝ բանակցելու 25 մլն ֆունտ արժողությամբ տրանսֆերը

Ինչպես Մխիթարյանը հանդիպեց նախկին թիմակիցներին (տեսանյութ)

«Ավելի մեծ ազդեցություն ունեցավ, քան Օբամեյանգը»․ Մխիթարյանի խաղի գնահատականները

Արաս Օզբիլիսը կրկին նմանվում է իրեն, միայն թե թիմը ջախջախվեց (տեսանյութ)

«Արսենալի» ծանրագույն հաղթանակը, Մխիթարյանը մասնակցեց երկրորդ խաղակեսին (տեսանյութ)

«Արսենալ» – «Հադերսֆիլդ Թաուն»․ չօգտագործած գոլային պահեր և ոչ-ոքի առաջին խաղակեսից հետո

Daily Mail. «Վայրի» խնջույք կազմակերպած ֆուտբոլիստներից ամենաշատը կտուժի Գենդուզին

Դեյվ Քիթսոն. «Հիմա «Արսենալի» ֆուտբոլիստներն ամեն շաբաթ պետք է խաղան հանուն իրենց կարիերայի»

Հայտնի է «Արսենալի» մեկնարկային կազմը «Հադերսֆիլդի» դեմ խաղում

Մոուրինյոն սեղմել է Մխիթարյանի ձեռքը, բայց չի նայել աչքերի մեջ (լուսանկար)

Հայտնի են Ռոբ Հոլդինգի վնասվածքի մանրասմաները և վերականգնման ժամկետները