fbpx
Բաժիններ

Էմերին բացատրել է, թե ինչու է «Արսենալը» բաց թողել Մխիթարյանին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին այն կարծիքին է, որ լոնդոնյան ակումբի որոշումը բաց թողնել որոշ փորձառու ֆուտբոլիստների, կարող է դրական ազդեցություն ունենալ թիմի երիտասարդ խաղացողների վրա:

«Զինագործների» շարքերը տրանսֆերային պատուհանի ընթացքում լքեցին Ալեքս Իվոբին, Նաչո Մոնրեալը ու Լորան Կոսիելնին, իսկ Հենրիխ Մխիթարյանի վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»:

«Կարծում եմ, որ մենք լավատեսական ենք տրամադրված, քանի որ փոխել ենք որոշ ֆուտբոլիստների: Մենք կորցրել ենք որոշ կարևոր խաղացողների, ինչպես օրինակ՝ Նաչո Մոնրեալին, Լորան Կոսիելնիին ու վերջին պահին Մխիթարյանին ու Իվոբիին:

Մենք երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք ու պետք է նրանց հնարավորություն տանք քայլ առաջ կատարել մեզ հետ, շանս ցույց տալ այն խաղը, որը մենք պահանջում ենք նրանցից:

Երիտասարդ ֆուտբոլիստների ու փորձառուների հետ, ինչպես նաև նորեկների հետ, կարծում եմ, որ մենք պատրաստում ենք շատ կարևոր թիմ՝ լի տարբեր հատկանիշներ ունեցող խաղացողներով: Բացի այդ, մենք շատ պահանջկոտ ենք մեր նպատակների հարցում»,-Football London-ն է փոխանցում Էմերիի խոսքերը:

«Արսենալը» նույնպես անտարբեր չի մնացել Մխիթարյանի երեկվա խաղին

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Օբամեյանգին հունից հանել են տարածված լուրերը

Աղբյուր․ Խաշմանյանը Մխիթարյանին հրավիրել է հավաքականին աջակցելու, սակայն Հենրիխը մերժել է

Ֆոնսեկան նշել է Մխիթարյանի վերադարձի հստակ ժամկետը

«Ռոման» երկրորդ խաղակեսում բաց թողած գոլերի պատճառով պարտվեց «Պարմային» (տեսանյութ)

Օբամեյանգը վթարի է ենթարկվել

Ջերարդը կարող է գլխավորել «Արսենալը»

«Լեսթերը» հաղթահարեց նաև «Արսենալի» արգելքն ու բարձրացավ 2-րդ տեղ (տեսանյութ)

ՀՖՖ-ն գրառում է կատարել, որն ակնարկում է Մխիթարյանի իրավիճակի մասին

5 «բոմբ» խաղ, որ պարտավոր եք դիտել այս ուիքենդին

Էմերիի սենսացիոն հայտարարությունը. «Չգիտեմ՝ Ջական կխաղա այլևս «Արսենալում», թե ոչ»

Ջերարդը կարող է գլխավորել անգլիական գրանդը

«Արսենալը» մտադիր է հրաժեշտ տալ Ջակային

«Ռոման» պարտվեց, «Յունայթեդը» հաղթեց խոշոր հաշվով, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» – «Ռոմա»․ Մեկնարկային կազմեր

Օբամեյանգը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում

«Արսենալը» ձեռքից բաց թողեց հաղթանակը «Գիմարաեշի» դեմ խաղում (տեսանյութ)