Էմերին բացատրել է, թե ինչու է փոխարինել Մխիթարյանին «Տոտենհեմի» դեմ խաղում - VNews
Բաժիններ

Էմերին բացատրել է, թե ինչու է փոխարինել Մխիթարյանին «Տոտենհեմի» դեմ խաղում

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 4-2 հաշվով առավելության հասավ «Տոտենհեմի» նկատմամբ: «Զինագործները» առաջին խաղակեսից հետո պարտվում էին 1-2 հաշվով, սակայն 2-րդ խաղակեսի մեկնարկին կատարած փոխարինումները իրենց խոսքն ասացին:

Ալեքս Իվոբիի փոխարեն խաղադաշտ մտած Ալեքսանդր Լակազետը գոլ հեղինակեց, իսկ Հենրիխ Մխիթարյանի փոխարեն խաղը շարունակած Աարող Ռեմսին 2 գոլային փոխանցում կատարեց:

Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Էմերին բացատրել է այդքան վաղ փոխարինումներ կատարելու իր որոշումը:

«Կարևոր էր հանգստություն պահպանելը: Մենք փոխեցինք որոշ մանրուքներ, բայց ամենից էականը հանգստություն պահպանելն էր ու նրանց վստահության զգացում հաղորդելն էր: Տալ նրանց ինքնավստահություն առաջին կեսին, այնուհետև դա օգտագործել մեր օգտին 2-րդ կեսում:

Ես 2 փոխարինում կատարեցի առաջին կեսից հետո, բայց ոչ այն պատճառով, որ Իվոբին ու Մխիթարյանը վատ էին խաղում: Բանն այն էր, որ մեզ պետք էր փոփոխություն ու առաջնագծում այլ տղաներ:

Ես արդեն բացատրել եմ, որ Աարոնը մեծ փորձ ունի դերբիներում, բացի այդ էլ, ես մտածեցի, որ այս խաղացողները գիտեն «Տոտենհեմի» դարպասին բանալին»,-MSN News-ն է փոխանցում Էմերիի խոսքերը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մոուրինյոն ասել է՝ որն է Վան Դեյկին փոխարինելու միակ տարբերակը (տեսանյութ)

Շահի՛ր «Արսենալի» տնային մարզաշապիկը մեր խաղարկությունում (ուղիղ եթեր)

Էդեգորը տեղափոխվեց Անգլիա (լուսանկար)

Դելե Ալին ընդունել է տրանսֆերային առաջարկը. նա չի մարզվում թիմի հետ

«Ռոման» կարող է մնալ առանց երկու առաջատարների

Համացանցում ամենաշատ երկրպագուներ ունեցող ակումբները

«Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Վեստ Բրոմվիչին», «Արսենալը» հաղթեց «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)

Կապելոն Մխիթարյանին նշել է Ա սերիայի ներկայիս 3 լավագույն ֆուտբոլիստների թվում

Ճի՞շտ է փաստը Մոուրինյոյի մասին, թե՞ ոչ. VNews-ը Quiz-ը

Դի Մարիան կարող է վերադառնալ Պրեմիեր լիգա

Անգլիայի գավաթ. «Տոտենհեմը» կամային հաղթանակ տոնեց և 1/8 եզրափակիչում է (տեսանյութ)

Մխիթարյանը շուտով կվերադառնա խաղադաշտ

21-րդ դարում հայկական ֆուտբոլի 20 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

VNews.am-ի ընթերցողները ճիշտ էին գուշակել՝ որ թոփ թիմի մարզիչը պաշտոնանկ կարվի

Էդեգորը ժամանել է Լոնդոն

«Արսենալը» և Մադրիդի «Ռեալը» վերջնական համաձայնության են հասել ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ