-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Արգենտինացի հարձակվող երջանկահիշատակ Էմիլիանո Սալայի տեղափոխությունը կարող է պաշտոնապես չհաստատվել: «Քարդիֆի» փաստաբանները սկսել են զբաղվել այդ հարցով ու նպատակադրվել են գործը տեղափոխել դատարան:
The Telegraph-ի տեղեկություններով, Սալայի պայմանագիրը կարող է համապատասխանած չլիներ Պրեմյեր-լիգայի ստանդարտներին, ինչի համար այն ուղարկվել էր վերահաստատման ու վերաստորագրման: Ըստ աղբյուրի՝ նման երևույթները հաճախակի են գրանցվում ժամանակակից ֆուտբոլում: Եթե բրիտանական ակումբը շահի դատը, «Նանտը» Սալայի տրանսֆերի դիմաց ոչ մի գումար չի ստանա:
Էմիլիանո Սալային տեղափոխող ինքնաթիռը վթարի է ենթարկվել այս տարվա հունվարի 22-ին: Ֆուտբոլիստի դին հայտնաբերվել է վերջերս, իսկ օդաչուն շարունակում է համարվել անհայտ կորած:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո