«Էնֆիլդի» դարպասաձողերին մեզ լցրած ծաղրածուն». «Լիվերպուլի» լեգենդի անհավանական պատմությունը - VNews
Բաժիններ

«Էնֆիլդի» դարպասաձողերին մեզ լցրած ծաղրածուն». «Լիվերպուլի» լեգենդի անհավանական պատմությունը

Ֆուտբոլի վաստակավոր երկրպագուներին գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում զարմացնել այս կամ այն ֆուտբոլիտի հետաքրքիր պատմությամբ։ Նրանք արդեն կասկածամտորեն են վերաբերվում «այսինչ ֆուտբոլիստի զարմանահրաշ պատմությունը» կամ «պատմություն, որը կզարմացնի ձեզ» վերնագրերով հոդվածներին։ «Գաբրիել Ժեզուսը փոքր տարիքում ցանկապատեր է ներկել», «Մարիո Բալոտելին դաստիարակել են խորթ ծնողները» թեմաներով պատմություններն այլևս քչերին է զարմացնում։

Սակայն այսօր ձեզ կներկայացնենք մի ֆուտբոլիստի, որն ունի «Լիվերպուլի» լեգենդ։ Թիմի ֆաներն անցկացված հարցման արդյունքում նրան ընդգրկել են «Լիվերպուլի» պատմության 20 լավագույն խաղացողների ցանկում։ Ընդ որում՝ այդ ֆուտբոլիստն ունեցել է տարօրինակ մականուն՝ «ծաղրածու»։ Մի տեսակ դժվար է պատկերացնել Բրյուս Գրոբելարի պես մարդուն «ծաղրածու» մականվամբ…մի տեսակ չի սազում։ Նրա պատմությանը ծանոթանալուց հետո ինքներդ կհասկանաք, որ անգամ կատակով, անգամ շշուկով ասել ծաղրածու չի կարելի։

Բրյուս Գրոբելարը առավել քան միջին կարգի դարպասապահ էր։ Տեսքից հավանաբար, չէիք էլ ասի, չէ՞, որ նա ազգությամբ ոչ թե անգլիացի է, այլ աֆրիկացի։ Զիմբաբվեի ներկայացուցիչը մինչև իր 23-ամյակը խաղում էր համեստ «Քրյու Ալեքսանդր» թիմում։  79/80 մրցաշրջանում նա մի քանի վստահ հանդիպում անցկացրեց ու գրավեց այն ժամանակ անգերազանցելի «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բոբ Պեյսլիի ուշադրությունը։ Նա անձամբ գնաց հետևելու երիտասարդ դարպասապահի խաղին։

Գրոբելարը միշտ էլ սիրում էր տարբերվել մյուսներից։ Ընդ որում՝ տարբերվել ամեն ինչով։ Օրինակ, այդ օրը նա որոշել էր դաշտ դուրս գալ հովանոցով, հետո քայլել ամբողջ դաշտով մեկ՝ ստուգելով, չգիտես ինչու, խոտածածկի որակը։ Իսկ հետո մոտեցավ իր դարպասի մոտ, ցատկեց հորիզոնական դարպասաձողի վրա ու հաջորդ վայրկյանին ցատկեց դարպասի հակառակ կողմից։ Այս ամեն ինչին հետևող յուրաքանչյուր պրոֆ մասնագետ ոչ միայն այլևս չէր մտածի նրան գնելու մասին, այլև հոգ կտաներ, որ մյուս թիմերը նրան չգնեն։

Խաղից հետո «Ալեքսանդրի» գլխավոր մարզիչը Գրոբելարին ասաց, որ Պեյսլին անգամ չի սպասել մինչև հանդիպման մեկնարկն ու գնացել է։ Սակայն Պեյսլիի փոխարեն երիտասարդ ու էքստրավագանտ դարպասապահի խաղին ուշադրությամբ հետևում էր «Լիվերպուլի» սկաուտ Թոմ Սաունդերսը։ Հենց նա համոզեց Պեյսլիին գնել զիմբաբվեցի դարպասապահին։ Այդպես, 1981-ին Գրոբելարը հայտնվեց «Լիվերպուլում», իսկ նույն թվականի ամռանը դարձավ ակումբի հիմնական դարպասահը։

Գրոբելարի պահվածքը չփոխվեց անգամ այդ տարիներին աշխարհի լավագույն ակումբներից մեկի դարպասապահ դառնալուց հետո։ Ընդամենը 3 տարի անց, երբ «Լիվերպուլը» պատրաստվում էր «Ռոմայի» հետ Եվրոպական Չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակիչին, Գրոբելարը մասնակցեց, ավելի ճիշտ, կազմակերպեց մասայական ծեծկռտուք։ Նա թիմի հետ մեկնել էր Թել-Ավիվ հանգստանալու։ Օրվա ավարտը «Լիվերի» ֆուտբոլիստները որոշեցին անցկացնել տեղի գարեջրատներից մեկում, որտեղ թիմակիցներ խոսքով, Գրոբելարին դուր չեկավ հաճախորդներից մեկի…հայացքը։ Հաջորդ վայրկյանին գարեջրի շիշն իջավ այդ «անդուր» հաճախորդի գլխին, սկսվեց կռիվ, ծեծ ու ջարդ, որը սակայն ոչ մի լուրջ հետևանքներով չավարտվեց։

«Ռոմայի» հետև Չեմպիոնների գավաթի եզրափակիչը ստացվեց լարված ու հետաքրքիր։ Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 1-1 հաշվով։ «Մերսիսայդցիներից» դիպուկ հարվածով աչքր ընկավ Ֆիլ Նիլը, իսկ «գայլերի» գոլը խփեց Ռոբերտո Պրուցոն։ Այդպես, մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ, հաղթողը պետք է որոշվեր հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում։ Քանի որ խաղը տեղի էր ունենում հենց Հռոմում, բնականաբար «Ռոմայի» երկրպագուներն ավելի ակտիվ էին, նրանց ձայներն ավելի լսելի էին։ Նրանք փորձում էին շեղել Գրոբելարին, սակայն, ապարդյուն. դա նրա երեկոն էր։

«Ռոմայի» փառքի սրահի այսօրվա անդամ, լեգենդար Բրունո Կոնտիի կողքով անցնելիս Գրոբելարը ցուցադրական կերպով ժպտում էր։ Մոտենալով դարպասին՝ նա սկսեց ծամել դարպասի ցանցը ու ձևացնել, իբրև ուտում է սպագետի։ Դա ազդեց Կոնտիի ուշադրության վրա ու նա վրիպեց։

Երբ հաշիվը 3-2 էր հօգուտ «Լիվերպուլի», գնդակին մոտեցավ 2 տարի առաջ Իտալիայի հավաքականի հետ աշխարհի չեմպիոն դարձած Ֆրանչեսկո Գրացիանին։ Գրոբելարը կանգնեց դարպասային գծի մոտ ու սկսեց անհասկանալի շարժումներ անել, պարել ու ցույց տալ, իբրև վախից իր ծնկները դողում են։ Գրացիանին ընկավ նույն օրը, ինչ Կոնտին։ Նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Հարվածից հետո Գրոբելարն անմիջապես վազեց դեպի դաշտի կենտրոն՝ տոնելու մրցակցի վրիպումը՝ մոռանալով, որ հենց նա պետք է իրացներ իր թիմի վերջին 11 մետրանոցը։ Նրա փոխարեն Ալան Քենեդին մոտացավ գնդակին ու անկասելի հարվածով «Լիվերին» դարձրեց Չեմպիոնների գավաթի հաղթող։

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ հաջողության ատղին, իմ պահապան հրեշտակին այն բանի համար, որ ես չհարվածեցի այդ 11 մետրանոցը, ինչպես դա նախօրոք որոշված էր։ Եթե ես հանկարծ վրիպեի, կդառնայի այդ երեկոյի գլխավոր անհաջողակը», – տարիներ անց հիշում է Գրոբելարը։

Ի դեպ, Գրացիանիի դրվագում ծնկները «դողացնող» Գրոբելարի ոտքերը կնքեցին «սպագետի ոտքեր», իսկ իր պահվածքի համար նա ստացավ «ծաղրածու» մականունը։ Վստահ ենք, որ Գրոբելարի մասնակցությամբ դրվագը դիտելուց հետո հիշեցիք սա։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Կլոպն անձամբ է հայտնել Վերներին «Լիվերպուլի» վերջնական դիրքորոշման մասին

Աղբյուր․ Վերները մոտ է անգլիական ակումբ տեղափոխությանը, և այդ թիմը «Լիվերպուլը» չէ

Դուդեկ. «Ցանկանում էի հարվածել Բենիտեսի դեմքին, որ նա թույլ տար ինձ հեռանալ «Լիվերպուլից»

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը մերժել է «Լիվերպուլին»

#BlackLivesMatter. Ֆուտբոլային աշխարհի միասնական ակցիան՝ Ջորջ Ֆլոյդի հիշատակին

«Լիվերպուլը» հարգանքի տուրք է մատուցել ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի հիշատակին

Վան Դեյկն՝ իր հիվանդության մասին. «Վիճակս այնքան վատ էր, որ արդեն կտակ էի գրում»

Եթե Վերների տեղափոխությունը «Լիվերպուլ» չկայանա, նա կտեղափոխվի այլ անգլիական ակումբ

Forbes․ Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

Կլոպ․ «Այդքան էլ կարևոր չէ՝ որտեղ կնվաճենք չեմպիոնությունը»

«Լիվերպուլը» մտադիր է մոտակա օրերին համաձայնության հասնել Վերների տեղափոխության շուրջ

Մերսիսայդյան դերբին՝ Մանչեսթերու՞մ

Մբապեի հերթական ակնա՞րկը. «Նրանք իսկական մեքենա են»

Վենգերը խոստովանել է, որ բավականություն է ստացել «Լիվերպուլի» ձախողումից

«Կլո՛պ, կարո՞ղ ես նրան արդեն տանել». «Մայնցը»՝ Վերների 2-րդ հեթ-տրիկից հետո

Յուրգեն Կլոպը ընտրել է «Լիվերպուլի» գլխավոր տրանսֆերային թիրախը