fbpx
    • Entertainment Vnews

5 ամենահայտնի ջազմենները, որոնք կասկածի տակ են դնում «ջազում միայն աղջիկներն են» պնդումը

 Ջազում կանանց դոմինանտության մասին, անխոս, կարելի է շատ երկար խոսել։ Եվ երևի ջազը բնության կողմից նվեր է կնոջը։
Բայց ճշմարտության դեմ չմեղանչելու համար անհրաժեշտ է նայել մեդալի հակառակ կողմը ևս՝ ջազի և տղամարդկանց փոխահարաբերությանը։ Դրա համար խորհուրդ ենք տալիս դիտել Բիլլի Ուայլդերի աշխարհահռչակ ֆիլմը (В джазе только девушки) ու դիտել մինչև վերջ, որպեսզի առաջացած պարադոքսը հասկանալի դառնա։ Եվ ձեզ ենք ներկայացնում 5 տղամարդ ջազմենների, որոնք «ջազում միայն աղջիկներն են» արտահայությունը մեղմ ասած կասկածի տակ են դնում։

Միշել Պետրուչիանի

 Լեգենդար ջազ դաշնակահար, որը մյուսներից տարբերվում է ոչ միայն իր յուրօրնակ երաժշտությամբ, այլև սահմանափակ ֆիզիկական կարողություններով։ Պերտրուչիանին ծնվել է անկատար օստեոենեզով՝ գենետիկ հիվանդություն, որը առաջացնում է ոսկորների փխրունություն, իր դեպքում՝ ուղնաշարի կորություն, ցածր հասակ ու տեղաշարժվելու հետ կապված շատ լուրջ բարդություններ։
Կարիերայի սկզբում, երբ նա դեռ 13 տարեկան էր, բառի ամենաուղիղ իմաստով, նրան ձեռքերի վրա էին բեմ բարձրացնում հայրն ու եղբայրը։ Բայց Պետրուչիանին իր պողպատե կամային հատկանիշների շնորհիվ ոչ միայն ինքնուրյուն բարձրացավ բեմ, այլև կարողացավ դառնալ մարդ, որին այսօր համարում են ֆրանսիայի բոլոր ժամանակների լավագույն ջազ դաշնակահարներից մեկը։

Օսկար Փիթերսոն

Վիրտուոզ ջազ դաշնակահար, այն քիչ երաշիժտներից, որին հաջողվել է կենդանության օրոք հասնել փառքի գագաթնակետին և դառնալ կենդանի լեգենդ։ Փիթերսոնը 200-ից ավելի ձայնագրությունների հեղինակ է, Գրեմմիի 8-ակի դափնեկիր, նա աշխարհի տարբեր ծայրերում ունեցել է 1000-ից ավելի համերգներ։

Մայլս Դևիս

Ամերիկացի ջազ շեփորահար, մեծ երաժիշտ, որը 20-րդ դարի ջազ երաժշտության զարգացման գործում ահռելի ավանդ ունի։ Դևիսի՝ 1959-ին լույս տեսած “King of blue” ալբոմը համարվում է բոլոր ժամանակների ամենահայտնի ջազային ալբոմը, այն 4 անգամ եղել է պլատինե ու դարձել ամենաշատ վաճառվող ջազ ալբոմներից մեկը աշխարհում։

Հերբի Հենքոք

Աշխարհահռչակ ջազ դաշնակահար ու կոմպոզիտոր։ 20-րդ դարի մեծագույն երաժիշտերից․ արժանացել է 14 գրեմմիի և 1 Օսկարի։ Հենքոքի երաժշտական, նորարար մտածողությունը նոր շունչ տվեց ժամանակակից ջազ երաժշտությանն ու, իր  խոսքերով, նա դրա համար պարտական է Մայլս Դևսին։
Նա նաև մշակութային տարբեր ճուղերի մասին դասախոսություներ է կարդում Հարվրդի Mahindra Humanities կենտրոնում։

Լուի Արմսթրոնգ

Աֆրոամերիկացի ջազ երաժիշտ, փողահար և երգիչ Լուի Արմսթրոնգին հաճախ անվանում են «Ջազի հայր»։ Նա 50 տարի շարունակ ակտիվ ստեղծագործել է՝ գրել երգեր, թողարկել ալբոմներ, տարեկան ունեցել մոտ 300 համերգ։ Բայց երաժշտությունից զատ, նա նաև հրաշալի դերասան էր։ Նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմերում։ Լուի Արմսթրոնգը 20-րդ դարի մեծագույն մշակութային գործիչներից էր։