fbpx
    • Entertainment Vnews

Արթուր Աբրահամն ամուսնալուծվե՞լ է

Մամուլում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ամուսնալուծվելու մասին։ Ավելի վաղ Արթուրի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը հերքել էր բռնցքամարտիկի ամուսնալուծության մասին լուրը։

«Դատալեքս» որոնողական համակարգում մարզիկի ամուսնալուծության հետ կապված հայց կա։ Ըստ այդմ` Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) և Մերի Աբրահամյանն ամուսնալուծվել են։ 2018 թվականի դեկտեմբերի 19-ին Երևանի դատավոր Կուբատյանը վճիռ է կայացրել, որով բավարարել է Մերի Աբրահամյանի հայցն ընդդեմ Ավետիք Աբրահամյանի՝ լուծելով նրանց ամուսնությունը։ Մերին հայցը ներկայացրել է դեռևս նախորդ տարվա մարտին։