-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Vivaro ընկերությունը մայիսն էլեկտրոնային երաժշտության ամիս է հայտարարել և աջակցում է մայիսի 6-ին պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող Գառնու տաճարում կայանալիք “Cercle invites Acid Pauli at Garni Temple” միջոցառման կազմակերպմանը: Այն հեռարձակվելու է ֆրանսիական “Cercle” մեդիա կազմակերպության կողմից, որը աշխարհի տարբեր վայրերում բազմիցս նման միջոցառումներ է կազմակերպել: Միջոցառման վերաբերյալ ամենահաճելի փաստը թերևս այն է, որ տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ “Cercle”-ը նման մեծամասշտաբ նախագիծ է իրականացնում:
Միջոցառման շրջանակներում ելույթ կունենա հայտնի արտիստ Acid Pauli-ն: Երաժշտական երեկոն կմեկնարկի հայազգի երաժիշտ Viken Arman-ի և կավարտվի լոկալ դիջեյներ Leo Aniram-ի և KAÍ-ի ելույթներով:
Օրեցօր աշխարհում ավելի է նկատվում էլեկտրոնային երաժշտության նկատմամդ աճող հետաքրքրությունը, և այսօր բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում ժամանակակից երաժշտության այս ուղղությունը խթանելու և զարգացնելու նպատակով: Ինչ վերաբերում է վայրերի ընտրությանը, ապա այն նպատակ ունի գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը և ճանաչելի դարձնել տարբեր երկրների պատմական վայրերը, ուշադրություն հրավիրել դրանց գեղեցկության և պահպանման կարևորության վրա:
Բաց չթողնե՛ք այս խելահեղ միջոցառումը:
Վիդեո
Ֆոտո