fbpx
    • Entertainment Vnews

«Կարմիր թե՞ սև» նախագիծն արդեն շատ շուտով կմեկնարկի

Մարտի 20-ից ուշադիր հետևեք VNews Entertainment-ի ֆեյսբուքյան էջին, քանի որ այն ժամանցի սիրահարների համար անակնկալ է պատրաստել: Արդեն մի քանի օրից հնարավոր կլինի դիտել «Կարմիր թե՞ սև» նոր հաղորդումը, որի առաջին ծրագրերում մասնակցելու են հայտնի մարդիկ, իսկ ավելի ուշ հաղորդմանը մասնակցելու հնարավորություն կընձեռնվի բոլոր ցանկացողներին: Մասնակցելու մասին լրացուցիչ տեղեկություններ իմանալու համար հետևեք մեր ֆեյսբուքյան էջին:

Խաղի ընթացքում հյուրերը խաղադրույքներ են կատարելու տարբեր սպորտային իրադարձությունների վրա:

Vivaro.am կայքի Betonpolitics բաժնում, որտեղ մարդիկ քաղաքական տարբեր իրադարձությունների վրա խաղադրույքներ են կատարում, դուք ևս՝ արդեն տեղի ունեցած քաղաքական իրադարձության վրա խաղադրույք կատարելու հնարավորություն կստանաք:
Նշենք, որ խաղը բաղկացած է լինելու 5 փուլից և վերջնական սուպեր խաղից, և 100 տոկոսանուց արդյունք գրանցելու դեպքում, հյուրերը
1 200 000 դրամով տուն ուղևորվելու հնարավորություն կունենան:

Խաղի յուրաքանչյուր փուլ հագեցած է լինելու նոր փորձություններով: Յուրաքանչյուր փուլում մասնակիցը մի կլորիկ գումար վաստակելու հնարավորություն կստանա, որը հաջորդ փուլերի ընթացքում փուլի թվից կախված կկրկնապատկվի և կեռապատկվի և այդպես շարունակ: Ամենավերջում կմեկնարկի սուպեր խաղը, որը խաղի վերջում կուտակած ամբողջ գումարը կրկնապատկելու հնարավորություն կտա:
Պետք է նշել, որ առաջին փուլն ամենակարևորն է, քանի որ եթե մասնակցին բախտ վիճակվի այն հաջողությամբ հաղթահարել և գումար վաստակել, հաջորդիվ նրա շահումը կմեծանա, հակառակ դեպքում՝ գումարը հոջորդ փուլում կնվազի (կկիսվի) և այդպես շարունակ:
Նախագծի հովանավորն է Vivaro ընկերությունը, հաղորդումը վարելու է Արտյոմ Հակոբյանը, իսկ առաջին հաղորդման հյուրն է լինելու սիրված դերասան Լևոն Հարությունյանը:

Եվ վերջում ևս մեկ անգամ հիշեցնենք, որ նախագիծը կմեկնարկի մարտի 20-ին և այն կարող եք դիտել Vnews Entertainment-ի ֆեյսբուքյան էջում: