fbpx
    • Entertainment Vnews

Կարեն Արայանի «Մի Մոլորակ – Մի Ժողովուրդ» մոնոներկայացումը տեղի կունենա մայիսի 13-ին

Մայիսի 13-ին ժամը 19:00-ին Երևանի պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Մի Մոլորակ – Մի Ժողովուրդ» մոնոներկայացումը, որի սցենարի հեղինակն է Կարեն Արայանը:

Ինչպես ինքը՝ հեղինակն է խոստովանում, ներկայացման դրդապատճառը անհիշելի ժամանակներից եկող անարդարությունը, անմեղ մարդկանց սպանությունները, մանկական լացի ձայներն են, ինչպես նաև՝մարդն ու մարդասիրությունը, սերը, կենդանիների և բույսերի հանդեպ արհամարհանքը, խաբեությունը, որը համընդհանուր բնույթ է կրում, և որն իր արտացոլանքն է գտել քաղաքականության և կրոնների մեջ:

«Աշխարհն առանց պատերազմների, պառակտման, առանց պետական սահմանների տեսնելը երազանք է ինձ համար: Մենք բոլորս մեկ մոլորակի վրա ապրող մեկ ամբողջություն ենք», – խոստովանել է Արայանը և հավելել. «Ես շատ եմ ուզում և հույս ունեմ, որ ներկայացումս կօգնի մարդկանց ավելի բարի դառնալ և գնահատել երկրագնդի իրական գանձերը, այսինքն՝ ուզում եմ, որ մարդիկ գիտակցեն, թե ինչն է այս կյանքում կարևոր: Նպատակս համընդհանուր սեր և սրտացավություն տարածելն է»:

Հետևեք միջոցառման ֆեյսբուքյան էջին և բաց մի՛ թողեք այս շատ մարդասիրական և հետաքրքիր ներկայացումը վայելելու ձեր հնարավորությունը: