-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
VNews-ը հանրության դատին է հանձնում իր տեսակի մեջ լրիվ նոր և շատ հետաքրքիր ռեալիթի շոու:
«Տուն Տեղ» հեռուստանախագծի ընթացքում ներկայացվելու են բնակարանի գնման, վերանորոգման, ձևավորման և կահավորման հետ կապված գրեթե բոլոր խնդիրները և առաջարկվելու են բոլոր հնարավոր լուծումները:
Ինչպես նշում է նախագծի հեղինակ և հաղորդավար Կարեն Գրիգորյանը. ««Տուն Տեղ» հեռուստանախագիծը հեռարձակվելու է մայիս ամսից «Արմենիա» հեռուստատեսությամբ: Յուրաքանչյուր թողարկում լինելու է թեմատիկ, և դրանցից յուրաքանչյուրի ընթացքում մանրամասն ներկայացվելու է այս կամ այն աշխատանքի համար անհրաժեշտ ապրանքատեսականին, դրա գները և որակական հատկությունները, ինչպես նաև աշխատանքի կատարման նրբությունները և գնային քաղաքականությունը»:
Նախագիծն ունի երկու խորագիր, որոնցից մեկը՝ «Հայկական դիզայն»-ը ընդգրկվելու է ամեն մի թողարկման մեջ և ներկայացնելու է հայկական դիզայնի ճանաչված գործիչներին, իսկ մյուսը՝ «Դիզայնթրենդ»-ը ոչ միայն ընդգրկվելու է ամեն մի թողարկման մեջ, այլև՝ ներկայացնելու է դիզայնի ոլորտում առկա տենդենցները և համաշխարհային ճանաչում ունեցող բրենդների ու դիզայներների ինտերիերի ձևավորման յուրահատուկ մոտեցումները:
Նորություններին կարող եք հետևել «Տուն Տեղ» հեռուստանախագծի ֆեյսբուքյան էջից:
Վիդեո
Ֆոտո