fbpx
    • Entertainment Vnews

Վախթանգ Կիկաբիձեն նկարահանվել է «Յար, արի՛ Գյումրի» ֆիլմում

Ապրիլի 16-ին Թբիլիսիում տեղի ունեցավ հայ-վրացական հարևանության և ընկերության մասին պատմող նոր՝ «Յար, արի՛ Գյումրի» (“Яр-ари-Гюмри”) ֆիլմի պրեմիերան: Ֆիլմում նկարահանվել է վրացի սիրված դերասան Վախթանգ Կիկաբիձեն: Բացի Կիկաբիձեից ֆիլմում նկարահանվել են նաև Էմիլ Գալստյանը, Իրինա և Քսենյա Չերնյաևիները: Ֆիլմի օպերատորն է հայազգի Գարիկ Աբելյանը:

Ֆիլմի ռեժիսորը՝ տարածաշրջանում քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի ամրապնդման գործունեությամբ զբաղվող «Ագորա Վրաստան» հասարակական կազմակերպության ղեկավար Վիկտորիա Մաքսոևան է:

«Ֆիլմի գլխավոր հերոսը Գյումրին է: Մենք անդրադառնում ենք վերջինիս մշակույթին, պատմությանը, և պատմում այն մասին, թե այդ գեղեցիկ քաղաքի և Վրաստանի միջև ինչ կապ կա: Առաջին հերթին, իհարկե, մեզ կապողը մարդիկ են: Սիմվոլիկ էր նաև այն, որ 30 տարի առաջ Գյումրիում տեղի ունեցավ ահասարսուռ երկրաշարժ և Վրաստանն առաջինն է, որ օգնության ձեռք մեկնեց իր հարևանին ու ընկորոջը: Բայց ուզում եմ  նշել, որ ֆիլմում մենք չենք հիշում ողբերգական պահերը, քանի որ չնայած իր դրամատիկ անցյալին՝ Գյումրին եղել է և  կմնա Հայաստանի հումորի կենտրոնը: Այդ իսկ պատճառով էլ մենք քաղաքը ներկայացնում ենք համով ու հոտով հումորի տեսանկյունից: Այս ֆիլմը կիսադոկումենտալ է, և դրանում առկա գեղարվեստական մասը լի է հումորով և ֆանտաստիկ պատմություններով»,- ասել է Մաքսոևան:

Աղբյուր՝ radiovan