fbpx

Լրացուցիչ

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

Անգլիայի Պրեմիեր լիգայի վիճակագրության մեջ մասնագիտացած EPL Index կայքը անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» ամառային ձեռքբերումներին՝ գնահատելով նրանց մրցաշրջանը:

Անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանին, աղբյուրը տվել է 7/10 գնահատական: «Մեկնարկը թույլ էր հայ ֆուտբոլիստի համար, մինչև որ Մխիթարյանը մշտական խաղաժամանակ ստացավ Մոուրինյոյի կողմից, և նա ցույց տվեց, թե ինչու էր համարվում Եվրոպայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը: Թեև Պրեմիեր լիգայում ընդամենը 14 անգամ մեկնարկային կազմում հայտնվելուն՝ նա 4 գոլի հեղինակ է դարձել և ցույց տվել իրեն որպես «Յունայթեդի» ամենամահացու հարձակողական զենքը, երբ իր մարզավիճակի գագաթնակետին էր:

Նա ունի տեմպ և կրեատիվություն, բայց Մխիթարյանը պետք է աշխատի իր ֆիզիկական պատրաստվածության վրա՝ հարմարվելու Պրեմիեր լիգային: Նա բազում դեպքերում շատ հեշտ է գնդակը զիջում, նրա մոտ պակասում է այն ուժը և ուշադրությունը, որպեսզի պահի գնդակը դաշտի կարևոր հատվածներում: Նրա առաջին մրցաշրջանը խոստումնալից է, ու նա պետք է հաջորդ տարի դառնա հիմնական կազմի ֆուտբոլիստ»,-գրել է EPL Index-ը հայ կիսապաշտպանի մասին:

Նույն աղբյուրը ամենաբարձրը գնահատել է Զլատան Իբրահիմովիչի խաղը՝ 8/10, իսկ Պոլ Պոգբան և Էրիկ Բային ստացել են 6/10 գնահատականը:


    • Ընթերցեք նաև

Ինչ խաղեր կանցկացնի Հենրիխ Մխիթարյանը մինչ Հայաստանի հավաքականին միանալը

Մոուրինյոյին շփոթեցրել է Պոգբայի պահվածքը, իսկ «Բարսելոնան» նախատեսում է առաջնորդվել Կոուտինյոյի տրանսֆերի սցենարով

Հենրիխ Մխիթարյանի անհատական գործողությունները «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (տեսանյութ)

«Արսենալը» պատրաստվում է կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերը

«Արսենալի» լեգենդը հիասթափված է Օզիլի, Մխիթարյանի և Օբամեյանգի խաղից

Զիդանը աչք է դրել Ժոզե Մոուրինյոյի աշխատանքի վրա

«Բարսելոնայում» հայտարարություն են արել Պոգբայի հավանական տրանսֆերի վերաբերյալ

Շաքիրին ասել է, թե ինչու է մերժել «Յունայթեդին» և ընտրել «Լիվերպուլը»

Telegraph. Արտետան Մխիթարյանին և Օզիլին համարել է «Արսենալի» թույլ օղակներ

Հենրիխ Մխիթարյանը նշել է «Արսենալի» պատմության լավագույն ֆուտբոլիստին (տեսանյութ)

«Մխիթարյանը կարող է մեզ հետ այստեղ նստել». Էնդի Գրեյ

«Ման. Յունայթեդը» դե Խեային չմերժվող առաջարկ կանի

«Դեռ 20 օր կա». Բարտոմեուն դուռը բաց է թողնում Պոգբայի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է երկարաձգել 2 ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը

ԱՊԼ. Մխիթարյանն ու խաղընկերները չկարողացան դիմադրել «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Պոգբան՝ «Յունայթեդում» երջանիկ լինելու մասին. «Կան բաներ, որոնք ես չեմ կարող ասել, հակառակ դեպքում ինձ կտուգանեն»