Եռակողմ բանակցություններ են ընթանում՝ ՉԼ եզրափակիչը Թուրքիայից Անգլիա տեղափոխելու վերաբերյալ - VNews
Բաժիններ

Եռակողմ բանակցություններ են ընթանում՝ ՉԼ եզրափակիչը Թուրքիայից Անգլիա տեղափոխելու վերաբերյալ

city vs chelsea final graphic - Եռակողմ բանակցություններ են ընթանում՝ ՉԼ եզրափակիչը Թուրքիայից Անգլիա տեղափոխելու վերաբերյալ
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Փլեյ-օֆֆ

29 Մայիս 2021 - 23:00

0

Մանչեսթեր Սիթի

1

Չելսի

0 - 1 Կայ Հավերց - 42`

Բրիտանական կառավարությունը բանակցություններ է վարում ՈՒԵՖԱ-ի հետ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը Ստամբուլի փոխարեն Անգլիայում անցկացնելու կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է The Telegraph-ը:

Դա կապված է նրա հետ, որ Թուրքիան, որտեղ նախապես պլանավորվել էր անցկացնել որոշիչ հանդիպումը, ներառվել է երկրների «Կարմիր ցուցակում»՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ճանապարհորդությունների առնչությամբ:

Յուրաքանչյուր ոք, որը «Կարմիր ցուցակի» երկրից վերադառնում է Մեծ Բրիտանիա, պարտավոր է տասնօրյա կարանտինի անցնել:

Այդպիսի օրենքը կարող է խանգարել Անգլիայի հավաքականի՝ ԵՎՐՈ 2020-ի նախապատրաստական փուլին, քանի որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ հասած թիմերից՝ «Մանչեսթեր Սիթիից» ու «Չելսիից», շատ ֆուտբոլիստներ են ելույթ ունենում երկրի ազգային թիմում:

Բրիտանական կառավարությունը, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան և ՈՒԵՖԱ-ն հենց այդ պատճառով բանակցություններ են վարում հանդիպումը Ստամբուլից տեղափոխելու վերաբերյալ:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ եզրափակիչն իր ստադիոնում պատրաստ է ընդունել «Ասթոն Վիլան»: Սակայն մեծ ջանքեր կպահանջվեն, որպեսզի «Վիլա Պարկը» համապատասխանեցվի Չեմպիոնների լիգայի չափորոշիչներին: Երկրորդ հնարավոր տարբերակը «Տոտենհեմի» ստադիոնն է:

Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ խաղը տեղի կունենա մայիսի 29-ին:

Ֆուտբոլը կրկին փոխվելու է. համակարգը հաղթեց անհատներին

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հանուն «Ասթոն Վիլայի» կիսապաշտպանի՝ «Սիթին» կարող է ԱՊԼ-ի տրանսֆերային ռեկորդ սահմանել

«Չելսին» նոր, երկարաժամկետ պայմանագիր կառաջարկի Կանտեին

2 գրանդ ակումբ մտադիր է գնել Շվեդիայի հավաքականի հարձակվողի տրանսֆերը

Մոուրինյոն հաստատել է՝ Ազարը ծուլանում է մարզումներին

Ռամոսն այդ ակումբ չի տեղափոխվի․ նա ևս 2 տարբերակ ունի

«Չելսին» Հաքիմիի փոխարեն իր ֆուտբոլիստին է առաջարկում «Ինտերին»

«Ալաշկերտի» մրցակցին առաջնորդում է «Սիթիի» երկրպագուների սիրելին․ Ինչ ակումբ է «Կոնաս Կի Նոմադսը»

Հալանդը նշել է՝ որն է իր մեծագույն երազանքը

Որ ակումբն է ամենամոտը Ռամոսի հետ պայմանագիր ստորագրելուն

Հայտնի է «Ալաշկերտի» հնարավոր մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

Հայերի նոր շանսը. Ինչ մրցաշար է Կոնֆերենցիաների լիգան և ինչ հնարավորություններ կընձեռի

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթի» է ուզում հրավիրել Իսպանիայի հավաքականի խաղացողին

«Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» կմասնակցեն ՉԼ-ի հաջորդ խաղարկությանը

Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում

«Մանչեսթեր Սիթիի» 2 ֆուտբոլիստներ ցանկանում են տեղափոխվել «Բարսելոնա»

«Մանչեսթեր Սիթին» փոխել է իր որոշումը Ստեռլինգի ապագայի վերաբերյալ