Երբ էր «Արարատը» վերջին անգամ եվրոպական ասպարեզում հաղթանակ տոնել - VNews
Բաժիններ

Երբ էր «Արարատը» վերջին անգամ եվրոպական ասպարեզում հաղթանակ տոնել

Կոնֆերենցիաների լիգայի պատասխան խաղերը՝ 10 փաստով

15.06.2021 Ararat 2 0 Fehervar 23 scaled - Երբ էր «Արարատը» վերջին անգամ եվրոպական ասպարեզում հաղթանակ տոնել

Կոնֆերենցիաների լիգայի պատասխան հանդիպումներից հետո հայկական 3 ակումբներից միայն «Արարատը» կշարունակի պայքարը: Որակավորման 2-րդ փուլում «Արարատի» մրցակիցը կլինի լեհական «Շլյոնսկը», որը երկու հանդիպումներում էլ հաղթել է էստոնական «Պայդեին» (2-1, 2-0):

Հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Կոնֆերենցիաների լիգայի պատասխան 3 հանդիպումներում հայկական ակումբները մեկ հաղթանակ տոնեցին, երկու պարտություն կրեցին, խփեցին 2 գոլ, սեփական դարպասը բաց թողեցին 6 գնդակ: Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական 4 թիմերն ընդհանուր առմամբ 8 խաղ են անցկացրել, որոնցից 3-ում հաղթել են, նույնքան անգամ պարտվել են, 2-ում գրանցվել է ոչ-ոքի: Մեր ֆուտբոլիստները 7 գոլ են խփել, մրցակիցներին 10 անգամ է հաջողվել գրավել դարպասը:

15.06.2021 Ararat 2 0 Fehervar 13 960x640 - Երբ էր «Արարատը» վերջին անգամ եվրոպական ասպարեզում հաղթանակ տոնել

2․ Եվրագավաթներում «Արարատի» 9-րդ մեկնարկը նշանավորվեց 4-րդ անգամ հաջորդ փուլի ուղեգրի նվաճմամբ: Վերջին անգամ դա արարատցիներին հաջողվել էր 1999/2000թթ. Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում, որում երկու հանդիպումներում էլ նվազագույն հաշվով հաղթել էին ռումինական «Բաքեուին»:

Մեր ընտրանին

Եվրագավաթներում անցկացրած 24 հանդիպումներում «Արարատը» 5-րդ հաղթանակը տոնեց: Եվրոպական ասպարեզում իր նախորդ հաղթանակն «Արարատը» տարել էր 14 տարի առաջ՝ 2007թ. հուլիսի 1-ին Ինտերտոտոյի գավաթի պատասխան խաղում Երևանում 2-0 հաշվով առավելության հասնելով բելառուսական Սոլիգորսկ քաղաքի «Շախտյորի» նկատմամբ: Ի դեպ, այդ հաշիվն «Արարատի» համար առայժմ ամենախոշորն է եվրագավաթներում, որը նախկինում գրանցվել էր նաև 1995թ. լեհական ԳԿՍ-ի հետ Գավաթակիրների գավաթի երևանյան պատասխան մրցավեճում:

3․ «Արարատը» դարձավ հայկական երկրորդ ակումբը, որին հաջողվեց հաղթահարել հունգարական արգելապատնեշը: Մինչ այդ միայն «Միկային» էր հաջողվել հաջորդ փուլի ուղեգիր նվաճել՝ 2007/08թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում երկու հանդիպումների ընդհանուր արդյունքով առավելության հասնելով ՄՏԿ-ի նկատմամբ (1-2, 1-0):

15.06.2021 Ararat 2 0 Fehervar 22 960x640 - Երբ էր «Արարատը» վերջին անգամ եվրոպական ասպարեզում հաղթանակ տոնել

Իսկ ահա «Փյունիկը», «Շիրակը» և «Ուլիսը» հունգարական թիմերի հետ մրցավեճում անհաջողության են մատնվել: Ընդհանուր առմամբ հունգարական 5 թիմերի հետ հայկական ակումբների անցկացրած 12 հանդիպումներից միայն 3-ում են մեր ֆուտբոլիստները հաղթել, 2-ում գրանցվել է ոչ-ոքի, 7-ում պարտվել են, խփած և բաց թողած գոլերի տարբերությունը 13-21 է:

4․ «Նոայի» երկրորդ մասնակցությունն էլ եվրագավաթների մրցաշարին անհաջող ստացվեց: Ֆիննական «ԿուՊՍ»-ին սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթելուց հետո, Հայաստանի փոխչեմպիոնը մրցակցի հարկի տակ ջախջախիչ պարտություն կրեց՝ 5 անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը: Դա եվրագավաթներում «Նոայի» կրած խոշոր հաշվով երկրորդ պարտությունն է: Անցյալ տարի «Նոան» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Ալմաթիում 1-4 հաշվով զիջել էր «Կայրաթին»:

Նշենք, որ եվրագավաթներում ամենախոշոր հաշվով պարտությունը կրել է «Բանանցը»՝ 2008/09թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում հյուրընկալվելիս 7 անպատասխան գնդակ ընդունելով ավստրիական «Զալցբուրգից»:

217869860 1259929067796555 1954281232067908682 n - Երբ էր «Արարատը» վերջին անգամ եվրոպական ասպարեզում հաղթանակ տոնել

5․ «Նոան» միացավ «Երևանին» ու «Շիրակին», որոնց նախկինում ևս չէր հաջողվել ֆիննական թիմերի հետ դիմակայությունում հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Առայժմ միայն մեկ անգամ է հայկական թիմին հաջողվել հաղթահարել ֆիննական արգելապատնեշը: Դա տեղի է ունեցել 2002/03թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում, երբ «Փյունիկն» Օսկար Լոպեսի գլխավորությամբ երկու հանդիպումներում էլ հաղթել է «Տամպերեին» (4-0, 2-0): Ճիշտ է, փյունիկցիները երկու անգամ էլ հաջորդ փուլի ուղեգիրը զիջել են ֆիննական ՀԻԿ-ին (3-1, 2-5) և «Հակային» (0-1, 2-2):

Ֆիննական 4 թիմերի հետ հայկական ակումբների անցկացրած 12 հանդիպումներից 5-ն են շահել մեր թիմերը, 6-ում պարտվել են, մեկն ավարտել են ոչ-ոքի, խփել են 15 գնդակ, սեփական դարպասը բաց են թողել 21 գոլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Ավագի կարգավիճակում Գրիգորյանի առաջին սուպերգավաթը, Յուրչենկոն՝ վճռորոշ հանդիպման ամենատարեց մասնակից

«Ալաշկերտն» արտասահմանցի մասնագետ կգլխավորի

«Ալաշկերտը»՝ Հայաստանի Սուպերգավաթակիր (տեսանյութ)

5 ֆուտբոլիստ համալրել է «Արարատի» կազմը

Հայաստանի Սուպերգավաթ. «Ալաշկերտ» – «Արարատ». Մեկնարկային կազմեր

«Ալաշկերտ» – ՀԻԿ խաղի տոմսերը վաճառքում են

«Արարատ-Արմենիան» կրկնեց «Արարատի» 13-ամյա վաղեմության լավագույն ցուցանիշը

Առաջնությունում գոլ բաց չթողած միակ դարպասապահը՝ տարիքային նոր ռեկորդի հեղինակ

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Սևան» խաղում հաշիվը չբացվեց

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Սևան». Մեկնարկային կազմեր

Հայաստանի Սուպերգավաթի մրցավարական անձնակազմը

12 տարի առաջ «Ալաշկերտի» ներկայիս ավագի գրանցած դուբլն «Արարատին» սուպերգավաթակիր էր դարձրել. Ինչ է պետք իմանալ Սուպերգավաթի մրցախաղից առաջ

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Ռիկարդո Գոմե՞ս, թե Ժոզե Էմբալո. Կոնֆերենցիաների լիգայի ինստագրամյան էջի հարցումը

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Ուրարտու»՝ 3-0. VNews-ի ֆոտոշարքը խաղից

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» շարունակում է վստահ ընթացքը. Լիման՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)