«Էրդողանը մեր օրերի Հիտլերն է». NBA թուրք բասկետբոլիստը սկանդալային տեսանյութ է հրապարակել - VNews
Բաժիններ

«Էրդողանը մեր օրերի Հիտլերն է». NBA թուրք բասկետբոլիստը սկանդալային տեսանյութ է հրապարակել

Գաղտնիք չէ, որ մեր հարևան երկրներում այլախոհության համար մարդիկ ձերբակալվում են և/կամ ենթարկվում ազատազրկման: Թուրքիայում Էրդողանի ռեժիմի դեմ պայքարողները քիչ չեն: Պայքարողների շարքում են ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական գործիչներ, մշակութաբաններ ու մարզիկներ: 2013 թվականին, օրինակ, «Գալաթասարայի» բասկետբոլիստ Չենկ Աքյոլը զարմանալիորեն դուրս էր մնացել իր հավաքականի հայտացուցակից Եվրոբասկետի խաղարկության համար: Պատճառը 2013 թվականին «Թաքսիմ» հրապարակում տեղի ունեցող հակակառավարական ցույցերն էին, որին սատարում էր Աքյոլը: Պաշտոնապես նրա՝ չմասնակցելու մասին որևէ տեղեկություն չհաղորդվեց, սակայն բասկետբոլիստի խոսքով, պատճառը զուտ քաղաքական է:

Սակայն նրանից առավել հայտնի բասկետբոլիստ Էնես Կանտերն է: Նա նույնպես անցել է նույն ճանապարհը, ինչ Աքյոլը: Սակայն ի դեմս նրա, հավաքականի շտաբը զրկվեց հույժ կարևոր ու տաղանդավոր խաղացողից 2015 թվականի Եվրոբասկետից առաջ: Սակայն դա ոչ մի կերպ չփոխեց նրա քաղաքական դիրքորոշումը: Կանտերը շարունակաբար հանդես էր գալիս հայտարարություններով՝ Էրդողանին կոչելով «մեր օրերի Հիտլեր»: Հերթական գրառումը նորից պայթեցրել է համացանցը:

Իր ներկայացրած տեսանյութի մեջ Կանտերը ներկայացրել է երկու բռնապետների անսովոր նմանությունները: Տեսանյությում մասնավորապես բերված են օրինակներ Հիտլերի ու Էրդողանի վատ մանկության, երիտասարդ տարիքում բանտարկված լինելու, քաղաքական ու ռազմական տեսանկյունների լուրջ նմանությունների մասին:

«Նա սարսափելի դիկտատոր է» -ամեն տեսանյութի մեջ ասում է Կանտերը:

 

View this post on Instagram

 

#DictatorErdogan is the Hitler of our century. @rterdogan . Let’s make this # Hashtag viral everyone! 👉 #HitlerErdogan

A post shared by Enes Kanter (@eneskanter11) on

2016 թվականին Թուրքիայում եղավ ռազմական հեղաշրջման փորձ, որը, իհարկե, Էրդողնը «հերոսաբար» ճնշեց: Ըստ ոչ պաշոնական տեղեկությունների՝ հեղաշրջման ակունքներում կանգնած է «Հիզմեթ» հասարակական-քաղաքական շարժումը՝ առաջնորդ Ֆեթխուլահ Գյուլենի գլխավորությամբ: Շվեյցարիայում ապրելու տարիներին Կանտերը հաճախել է «Հիզմեթի» դպրոցն ու հենց այնտեղ է ձևավորել իր քաղաքական հայացքները: 4 տարի առաջ տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձի ընթացքում Կանտերն ակտիվորեն գրառումներ էր կատարում համացանցում: Իշխանական լծակների հրամանով նրա թվիթերյան պրոֆիլը փակվեց Թուրքիայի տարածքում, բայց այլ հարթակներում նա շարունակում էր սպառնալիքներ ստանալ ֆանատիկ իշխանականներից:

Այս տարաձայնությունների ու աղմուկի գագաթնակետը դարձավ Կանտերի ու իր ընտանիքի փոխհարաբերությունների խզումը: Նրա հայրը՝ Մեհմեթ Կանտերը, բաց նամակ է հրապարակել, որտեղ ի լուր աշխարհի հայտարարել է որդուց հրաժարվելու մասին:

«Ես վաղուց էի Էնեսին զգուշացրել, սակայն նա շարունակեց գրառումներ կատարել համացանցում ու քննադատել մեր նախագահին: Կանտերների ընտանիքը չի կիսում նրա գաղափարները, դրա պատճառով մենք հրապարակայնորեն հրաժարվում ենք նրանից: Ես ուզում եմ, որ նա փոխի իր ազգանունը: Ներողություն ենք խնդրում մեր նախագահից ու թուրք ժողովրդից նման որդի դաստիարակելու համար»:

Պատասխան նամակում, որը չուշացավ, Էնեսն անվերապահորեն կատարեց հոր պահանջը, սակայն դա այն չէր, ինչ, հավանաբար, ակնկալում էր Կանտեր ավագը:

«Այսօր կորցրի այն մարդկանց, որոնց 24 տարի համարում էի իմ ընտանիքը: Ինձ ծնած մայրս ու մեծացրած հայրս հրաժարվեցին ինձանից, քույրերս ու եղբայրներս ինձ հետ չեն շփվում: Սակայն հանուն Գյուլենի գաղափարի, գուցե, պետք է հազարավոր Էնես Կարտերներ զոհ գնան, միայն թե մաքրվի մեր երկիրը Էրդողանի նման ահաբեկչից: Այսուհետև իմ եղբայրներն ու քույրերը Գյուլենի հետևորդներն են լինելու: Շնորհակալ եմ, Էնես (Կանտեր) Գյուլեն»:

Հասկանալով, որ անհնար է սաստել երիտասարդ բասկետբոլիստին, Էրդողանի ռեժիմն սկսեց օգտագործել պետական բոլոր լծակները: Նախ սկսվեց անհիմն քրեական հետապնդում Էնեսի հոր նկատմամբ: Սակայն անգամ նրան 15 տարվա ազատազրկման ենթարկելը ծնկի չբերեց բասկետբոլիստին: Դրան զուգահեռ, Կանտերին զրկեցին անձնագրից: Ռումինիայում գտնվելու ընթացքում նրան հայտարարեցին, որ նրա անձնագիրն այլևս վավեր չէ: Սոցցանցերում օգնություն խնդրելուց հետո առաջինն արձագանքեց Մեծ Բրիտանիան, համաձայնեց նրան տեղափոխել Լոնդոն, որտեղից համապատասխան փաստաթղթեր ձևակերպելուց հետո նա տեղափոխվեց ԱՄՆ ու շուտով ստացավ ամերիկյան անձնագիր:

Այս տարվա հունիսի 19-ին Մեհմետ Կանտերը ազատ արձակվեց, իսկ դրանից 10 օր անց պանդեմիայից հետո վերսկսվեց NBA-ի բասկետբոլի կանոնավոր առաջնությունը: Կանտերը հայտարարեց «Բոստոն Սելթիկսին» միանալու մասին: Թուրք բասկետբոլիստը նոր  ակումբում առաջին ասուլիսին ներկայացավ Թուրքիայի նախագահ Էրդողանին հայհոյող գրությամբ խաղաշապիկով, որով հանդես եկավ մրցաշրջանի վերսկսումից հետո: NBA-ն թույլ է տվել կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով դադարեցված մրցաշրջանի վերսկսումից հետո հանդես գալ սոցիալական արդարության վերաբերյալ գրություններով։

 

View this post on Instagram

 

Can anyone think of a better one for me ? 🤣

A post shared by Enes Kanter (@eneskanter11) on

Միջազգային հանրությունը վաղուց է հետևում Կարտերի շուրջ ստեղծված իրավիճակին: Վերջերս համեմատական էր անցկացվել Կանտերի ու Հենրիխ Մխիթարյանի իրավիճակի շուրջ՝ հիշատակելով մեր ավագի՝ Բաքու չմեկնելը 2018/2019 մրցաշրջանի Եվրոպա լիգայի եզրափակիչ «Արսենալ» – «Չելսի» հանդիպմանը:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Չելսիի» հաղթանակը խոշոր հաշվով, Զիեշն ու Վերները՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

ՀՖՖ-ն պահանջում է ադրբեջանական «Քարաբախ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից

Պաուլու Ֆոնսեկան խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին

Մխիթարյան. «Ճանաչո՞ւմ եք ինձ, ճանաչե՛ք Արցախը»

Լեմպարդ. «Նրա հետ աշխատելը երազանք էր, որ իրականացավ»

Արտետա․ «Օզիլի նկատմամբ համբերատար եմ եղել, հնարավորություններ ընձեռել և արդար գտնվել»

Ֆոնսեկա. «Թիմը հարձակումը շատ դանդաղ էր գործում»

«Միլանը» 90 տարվա վաղեմության ռեկորդ է սահմանել

Մխիթարյանի «Ռոման» սայթաքեց, «Արսենալն» ու «Նապոլին» հաղթեցին, մյուս արդյունքները (տեսանյութ)

Մոուրինյո. «Առաջին կեսից հետո ուզում էի 11 փոփոխություն կատարել»

Ադամյանը մասնակցեց «Հոֆենհայմի» հաղթանակին, «Միլանը» նույնպես հաղթեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ խաղում

Լեմպարդն ընտրություն է կատարել Մեսիի ու Ռոնալդուի միջև

«Հոֆենհայմի» մեկնարկային կազմը «Գենտի» դեմ խաղում

17 տարի. Սեսկ Ֆաբրեգասի համար այս օրը յուրահատուկ է

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը ԲԿՄԱ-ի դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի