3 անընդմեջ հաղթանակների շնորհիվ Արոնյանը գլխավորեց աղյուսակը - VNews
Բաժիններ

3 անընդմեջ հաղթանակների շնորհիվ Արոնյանը գլխավորեց աղյուսակը

Լևոն Արոնյանը գերազանց հանդես եկավ արագ շախմատի Champions Showdown առցանց մրցաշարի մրցումների 2-րդ օրը՝ անցկացրած 3 պարտիաներում էլ հաղթելով մրցակիցներին: Նա հաջորդաբար պարտության մատնեց Ալիռեզա Ֆիրուջային, Պյոտր Սվիդլերին և Պերես Լեյնիեր Դոմինգեսին: Այդ հաղթանակների շնորհիվ Արոնյանը 6 տուրից հետո վաստակած 4,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Հիշեցնենք, որ նա մեկնարկել էր 3 անընդմեջ ոչ-ոքիներով:

4-ական միավորով Լևոնին հետապնդում են Մագնուս Կառլսենը, Հիկարու Նակամուրան և Ուեսլի Սոն: Այսօր ուշ երեկոյան կկայանան մրցաշարի ավարտական 3 տուրերը, որոնցում հայ գրոսմայստերի մրցակիցները կլինեն Գարի Կասպարովը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Մագնուս Կառլսենը:

Հիշեցնենք, որ մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 150 հազար դոլար է, որը կբաշխվի 10 մասնակիցների միջև: Հաղթողը կստանա 37500 դոլար, 2-րդ և 3-րդ մրցանակակիրները կպարգևատրվեն համապատասխանաբար 25 և 20 հազարական դոլարով:

«Երազում եմ, որ կգա ժամանակը, երբ կկարողանամ ազատ քայլել Բաքվում». Լևոն Արոնյանի ուշագրավ մտքերը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լևոն Արոնյան. «Եթե պետք լինի, ես կմիանամ Հայոց բանակին»

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց Կառլսենին և եզրափակեց լավագույն եռյակը

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց «արմագեդոնում»

Altibox Norway Chess. Արոնյանը կրկին պարտվեց «արմագեդոնում»

Altibox Norway Chess. Արոնյանն «արմագեդոնում» կրկին պարտվեց Ֆիրուջային

Altibox Norway Chess. Կարուանան ռևանշի հասավ Արոնյանի նկատմամբ

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը կրկին ստանձնեց առաջատարի դերը

Altibox Norway Chess. Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Altibox Norway Chess. Արոնյանը Կարուանայի հետ գլխավորեց աղյուսակը

Altibox Norway Chess. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Արոնյան. «Ես այլևս չեմ կարող լռել, քանի որ իմ երկիրը հարձակումների է ենթարկվում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից»

Արոնյանն արժանացավ 27500 դոլար պարգևավճարի

Հաղթական մեկնարկից հետո Արոնյանը վատթարացրեց ցուցանիշները

Արագ շախմատի մրցաշարում Արոնյանը բաժանեց 5-7-րդ տեղերը

Լևոն Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանն առաջատարներից մեկն է