«344» թվի ուժը VBET Պրեմիեր լիգայում․ Թիմերից մեկն այդքան րոպե գոլ չի խփել, մյուսը՝ բաց չի թողել - VNews
Բաժիններ

«344» թվի ուժը VBET Պրեմիեր լիգայում․ Թիմերից մեկն այդքան րոպե գոլ չի խփել, մյուսը՝ բաց չի թողել

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրը՝ 10 փաստով

51173084793 4eb6b4cbe0 o 1 - «344» թվի ուժը VBET Պրեմիեր լիգայում․ Թիմերից մեկն այդքան րոպե գոլ չի խփել, մյուսը՝ բաց չի թողել

23-րդ տուրի հանդիպումներից հետո կրկին փոխվեց առաջատարը: Հերթական հաղթանակը տոնելով, «Նոան» շրջանցեց «Ալաշկերտին»՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, նույնքան խաղում էլ գրանցվեց ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 93 հանդիպումներում դաշտի տերերը 35 հաղթանակ են տոնել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 32 անգամ, 26 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

51171778795 7b23db85b2 o 960x748 - «344» թվի ուժը VBET Պրեմիեր լիգայում․ Թիմերից մեկն այդքան րոպե գոլ չի խփել, մյուսը՝ բաց չի թողել

Վարդան Բիչախչյան. «Այսօր «Արարատը» այնպիսի վիճակում է, որ մեզ համար շատ կարևոր է թե՛ առաջնությունը, թե՛ գավաթի խաղարկությունը» (տեսանյութ)

4 խաղում խփվեց ընդամենը 6 գոլ: Առաջնությունում կայացած 93 հանդիպումներում 191 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,05 գոլ մեկ խաղում:

2․ Ընթացիկ առաջնությունում «Նոան» 2-րդ անգամ խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին»՝ կրկին 3 անպատասխան գնդակ ուղարկելով գյումրեցիների դարպասը: «Նոան» խոշոր հաշվով 4-րդ հաղթանակը տոնեց: Բացի «Շիրակից», «Նոան» նման կարգի հաղթանակներ է տոնել նաև «Ուրարտուի» (3-0) և «Վանի» (4-0) նկատմամբ: Հերթական հաղթանակը 30-րդն էր «Նոայի» համար Բարձրագույն խմբում:

3․ «Փյունիկին» ընթացիկ առաջնությունում վերջապես հաջողվեց առաջին միավորը վաստակել «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում՝ ընդհատելով չեմպիոնի հետ նախորդ 4 հանդիպումներում կրած պարտությունների շարքը: Մինչ այդ, «Արարատ-Արմենիան» ընթացիկ առաջնության մասնակից միակ թիմն էր, որի հետ հանդիպումներում «Փյունիկը» դեռ միավոր չէր վաստակել:

185213468 160010406129826 6674616878472649512 n 960x715 - «344» թվի ուժը VBET Պրեմիեր լիգայում․ Թիմերից մեկն այդքան րոպե գոլ չի խփել, մյուսը՝ բաց չի թողել

Միկիտա Տատարկով․ «Կապ չունի՝ չեմպիոնի՞, թե՞ հետնապահի դեմ ենք խաղում, նպատակը հաղթանակն է» (տեսանյութ)

Իսկ ահա վերջին անգամ «Փյունիկն» «Արարատ-Արմենիային» հաղթել է երկու տարի առաջ՝ 2019թ. մայիսի 1-ին կայացած խաղում: Այդ օրը փյունիկցիներն Ալեքսանդր Տարխանովի գլխավորությամբ 4-1 հաշվով պարտության էին մատնել Վարդան Մինասյանի սաներին:

4․ «Արարատ-Արմենիան» առաջնության 3-րդ անընդմեջ խաղն ավարտեց գոլազուրկ ոչ-ոքի: Չեմպիոնն արդեն 344 րոպե չի կարողանում գրավել մրցակիցների դարպասները: Վերջին գոլն «Արարատ-Արմենիան» խփել է ապրիլի 15-ին՝ «Շիրակի» հետ կայացած խաղում, որում 16-րդ րոպեին աչքի էր ընկել Ալեքսանդր Կարապետյանը: Ավելի երկարատև գոլային երաշտ (408 րոպե) չեմպիոնի մոտ գրանցվել էր 2018/19թթ. առաջնությունում:

5․ Առաջնության գարնանային հատվածում «Ուրարտուն» առաջին անգամ մեկ խաղում 2 գոլ խփեց: Ճիշտ է, գոլերից մեկը գրանցվեց մրցակցի ֆուտբոլիստի հաշվին: Առաջնությունում անցկացրած 19 հանդիպումներից միայն 5-ում են «Ուրարտուի» ֆուտբոլիստները մեկից ավելի գոլեր խփել: Դրանցից մեկը «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված խաղն էր (2-0):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Առաքելյանը նման ցուցանիշ գրանցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ, Ցիգանն ու Բեգլարյանը թարմացրին տարիքային ռեկորդները

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» 2-1 «Ալաշկերտ». VNews-ի ֆոտոշարքը

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ալաշկերտին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

VBET ՀՊԼ. «Նոան» ու «Արարատը» գոլառատ խաղում հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նոա» – «Արարատ». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Վանն» ու «Սևանը» խաղաղությամբ բաժանվեցին

VBET ՀՊԼ. «Վան» – «Սևան». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Փյունիկը» նվազագույն հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ (տեսանյութ)

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Ուրարտուն» նվազագույն հաշվով հաղթեց «Նորավանքին» (տեսանյութ)

Աղբյուր. Ռուսաստանում կհիմնվի «Արարատ» անունով ֆուտբոլային ակումբ

VBET ՀՊԼ. «Նորավանք» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Վերջին 6 տարիների Հայաստանի չեմպիոնների սկզբունքային մրցավեճը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 10-րդ տուրից առաջ