Էրիկ Վարդանյանն ասել է՝ երբ կկարողանա վերադառնալ նորմալ մարզումներին - VNews
Բաժիններ

Էրիկ Վարդանյանն ասել է՝ երբ կկարողանա վերադառնալ նորմալ մարզումներին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է իր վերականգման ընթացքի, Սոչիում հարմարվելու գործընթացի մասին և նշել մարզումները վերսկսելու մոտավոր ժամկետները:

«Վերականգնումս ընթանում է նորմալ հունով: Ապրիլի սկզբին արդեն պետք է կարողանայի վազել, բայց ծնկիս հետ կապված նոր խնդիրներ առաջացան: Հենց դրանց պատճառով վերականգման գործընթացը նախանշված ժամկետներից մի փոքր ուշ կավարտվի: Կարծում եմ՝ 2 ամսից կկարողանամ լիարժեք կերպով մասնակցել թիմի մարզումներին:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Սոչիում, նույն իրավիճակն է՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված: Ճիշտ է՝ թիմը մարզումներ է անցկացնում մարզաբազայում, բայց բոլորը զգուշավոր են և սպասողական: Հույս ունենք, որ շուտով իրավիճակը կկարգավորվի, և կրկին հաճույք կստանանք ֆուտբոլից:

Թիմում ինձ շատ լավ ընդունեցին, շատ միասնական և համերաշխ կոլեկտիվ է. բոլորի հետ էլ նորմալ հարաբերություններ ունեմ:

Ալեքսանդր Կարապետյանը սկզբնական փուլում ինձ շատ օգնեց խորհուրդներով և կենցաղային հարցերով: Բացի այդ, ես էլ այստեղ ծանոթներ ունեմ և դրա շնորհիվ կարողացա շուտ հարմարվել ինչպես քաղաքին, այնպես էլ թիմին»:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դանիայի Սուպերլիգայի լավագույն ասիստենտ Էդգար Բաբայանը՝ 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Խոակին Կապառոսը ու օգնականները պատմում են իրենց աշխատանքների մասին (տեսանյութ)

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը հեռացավ «Արդայից»

Վարդան Բիչախչյան․ «Ուդոն շատ պատվախնդիր տղա է և հուսախաբ չի անի»

Հայաստանի հավաքականի խաղացանկն Ազգերի լիգայում

Խաղացե՞լ է աստղը Հայաստանի հավաքականի դեմ, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը

Նաիր Տիկնիզյանը Հայաստանի հավաքականից հրավեր է ստացել

Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի

ՍոլոմՅԱն Իմե Ուդո․ Ինչի շնորհիվ նա արժանացավ Հայաստանի հավաքական հրավիրվելու պատվին

Կապառոսն այլևս չի համբերում. «Արդեն մտածում ենք միջազգային խաղերի մասին»

Լուկաս Սելարայան. Ով է արգենտինահայ ֆուտբոլիստը, որը սուպեր «տրանսֆեր» կարող է լինել Հայաստանի հավաքականի համար

Պաշտոնական. Սոլոմոն Իմե Ուդոն՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ

Երբ են խաղալու Հայաստանի հավաքականն ու հայկական ակումբները՝ եվրագավաթներում

ՀՖՖ-ի հերթական ակնարկը. Ի՞նչ նորություն է սպասվում

Էդգար Բաբայանը՝ Դանիայի Սուպերլիգայի 27-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Էդգար Մանուչարյանն ավարտում է կարիերան ազգային հավաքականում