Էրիկ Վարդանյանը՝ «Սոչի» տեղափոխության, որակազրկման և «Լոկոմոտիվ» ձախողված տեղափոխության մասին - VNews
Բաժիններ

Էրիկ Վարդանյանը՝ «Սոչի» տեղափոխության, որակազրկման և «Լոկոմոտիվ» ձախողված տեղափոխության մասին

«Սոչին» թիմի նորեկ Էրիկ Վարդանյանին ներկայացրել է երկրպագուներին։ Վարդանյանը պատասխանել է ակումբի երկրպագուների և լրագրողների հարցերին։

Հիշեցնենք, որ Էրիկ Վարդանյանը «Սոչիին» է միանալու ձմռանը։

«Սիրում եմ խաղալ հարձակման գոտում, կարողանում եմ խաղալ նաև կիսապաշտպանությունում։ Կարիերաս շարունակելու մի քանի տարբերակ ունեի, սակայն որակազրկումից հետո մնաց միայն «Սոչիի» տարբերակը։ Չեմ զղջում տեղափոխությանս համար, քանի որ այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս։ Ուզում եմ որքան հնարավոր է շատ գոլի հեղինակ դառնալ։ Գոլերը փողի պես են․ միշտ շատ են պետք։ Այս մրցաշրջանում գոնե 10-ը»,- ասել է Վարդանյանը։

Ադրադառնալով իր որակազրկմանը՝ Վարդանյանն ասել է․ «Ես շատ եմ ցավում վեցամսյա որակազրկման համար։ Պետք է ավելի հանգիստ լինել։ Նման բան այլևս չեմ անի։ Հիմա աշխատանքներ են տարվում, որ որակազրկումը չեղարկվի։ Հուսով եմ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կկրճատի ժամկետը, քանի որ 6 ամիսը շատ երկար ժամանակահատված է»։

Նշենք, որ եթե որակազրկման ժամկետը չկրճատվի, ՈՒԵՖԱ-ի կանոնների համաձայն՝ Վարդանյանի որակազրկումն ուժի մեջ կլինի նաև Ռուսաստանում։

«Ես 5 տարի ապրել եմ Բարսելոնայում ու իսպաներեն գիտեմ։ 5 տարի խաղացել եմ Լա Մասիայում։ Հետո ես վնասվածք ստացա ու տեղափոխվեցի «Փյունիկ», իսկ հիմա այստեղ եմ։

Ինչ վերաբերում է «Լոկոմոտիվ» տեղափոխության ձախողմանը, ես ժամանել էի Մոսկվա, որպեսզի պայմանագիր կնքեի, սակայն վերջին պահին համաձայնություն չեղավ, ու տրանսֆերը ձախողվեց։ Խոսակցությունները, թե չեմ կարողացել հանձնել ֆիզիկական փորձաքննությունը, կեղծիք են։

Ռուսաստանում իմ ամենասիրելի խաղացողն Ալեքսեյ Միրանչուկն է, իսկ աշխարհում՝ Լիոնել Մեսին։ Մի քանի անգամ տեսել եմ Մեսիին, սակայն շփում չի եղել»,- Sport24-ը փոխանցում է Վարդանյանի խոսքը։

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գաել Անդոնյանը փորձաշրջան է անցնում հոլանդական ակումբում

Էրիկ Վարդանյանն ու Ագուերոն միասին վերականգնվում են վնասվածքից Բարսելոնայում (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի

5-ից ավելի՞, թե՞ պակաս խաղ է անցկացրել Հայաստանի հավաքականում․ VNews-ի Quiz-ը

ՀՖՖ-ն շուտով կներկայացնի Հայաստանի հավաքականի նոր մարզաշապիկը (տեսանյութ)

9 նկատառում. «Շիրակը» հայտարարություն է տարածել

Հովիկ Կեուչկերյան․ «Հուսով եմ, որ հավաքականը Կապառոսի հետ կմասնակցի աշխարհի առաջնությանը» (տեսանյութ)

Հովիկ Կեուչկերյանը հանդիպել է Խոակին Կապառոսի հետ (լուսանկար)

«Զենիթը»՝ Ռուսաստանի չեմպիոն

Դանիայի Սուպերլիգայի լավագույն ասիստենտ Էդգար Բաբայանը՝ 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Խոակին Կապառոսը ու օգնականները պատմում են իրենց աշխատանքների մասին (տեսանյութ)

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը հեռացավ «Արդայից»

Վարդան Բիչախչյան․ «Ուդոն շատ պատվախնդիր տղա է և հուսախաբ չի անի»

Հայաստանի հավաքականի խաղացանկն Ազգերի լիգայում

Խաղացե՞լ է աստղը Հայաստանի հավաքականի դեմ, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը

Նաիր Տիկնիզյանը Հայաստանի հավաքականից հրավեր է ստացել