fbpx
Բաժիններ

Էրիկ Վարդանյանը որակազրկվել է 6 ամսով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանին որակազրկել 6 ամսով «Արարատի» հետ խաղում մրցավարին հայհոյելու և հրելու, մարզադաշտը լքելիս հանդերձարան տանող ճանապարհի դռանը հարվածելու և կոտրելու, անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի համար:

Երևանյան ակումբը նաև տուգանվել է 600 հազար ՀՀ դրամով:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018/19 մրցաշրջանում ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը որակազրկվել էր 5 խաղով, որից 3-ը մարվել էր 2018/19 մրցաշրջանում, իսկ մնացած 2 խաղ որակազրկումը տեղափոխվել էր հաջորդ՝ 2019/20 մրցաշրջան, որը, սակայն, կասեցվել էր և ֆուտբոլիստը մինչև վերջ չէր կրել համապատասխան որակազրկումը: ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի՝
• 31-րդ հոդվածի 24-րդ կետի համաձայն. (Խաղի ժամանակահատվածում ֆուտբոլիստների և պաշտոնատար անձանց անպարկեշտ, անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի դեպքում,
առաջացնում է նկատողություն, որակազրկում մինչև 5 խաղ, և առաջացնում է տուգանքի նշանակում ակումբի նկատմամբ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև հինգհարյուրապատիկի ՀՀ դրամի չափով),
• 31-րդ հոդվածի 26-րդ կետի համաձայն. (Խաղը սպասարկող անձնակազմի կամ դրա որևէ անդամի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու (ինչպես նաև հայհոյելու), հարվածելու, հարվածելու փորձ կատարելու դեպքում, պաշտոնատար անձինք զրկվում են իրենց ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից մինչև 1 տարի ժամկետով իսկ ֆուտբոլիստ/ները որակազրկվում են մինչև 1 տարի ժամկետով և առաջացնում է տուգանքի նշանակում ակումբի նկատմամբ նվազագույն աշխատավարձի մինչև հինգհարյուրապատիկ ՀՀ դրամի չափով),
• 32-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն. (Խաղընկերոջ, մրցակցի, պաշտոնական անձանց և հանդիսատեսների հասցեին կամ անհասցե վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ թույլ տալը, առաջացնում է թիմի պաշտոնյայի կամ ֆուտբոլիստի որակազրկում մինչև 10 խաղով, և առաջացնում է տուգանքի նշանակում ակումբի նկատմամբ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկի ՀՀ դրամի չափով)»,-ասվում է ՀՖՖ զեկույցի մեջ:

Բացի այս միջադեպից, անդրադարձ է կատարվել նաև «Լոռի» – «Գանձասար-Կապան» խաղի ընդմիջմանը տեղի ունեցած միջադեպին՝ կայացնելով հետևյալ որոշումը.

ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի՝
• 31-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն.
(Սույն հոդվածի 10-րդ կետում նշված գործողությունների դեպքում, որը/որոնք մարզադաշտում և դրա շրջակա տարածքում առաջացրել են անկարգություններ, բայց խաղի մեկնարկի, շարունակության, և/ կամ արդյունքի վրա ազդեցություն չեն թողել, առաջացնում է խախտում թույլ տված պաշտոնատար անձանց զրկում իրենց ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից մինչև 10 խաղով, տուգանքի նշանակում ակումբի նկատմամբ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև հինգհարյուրապատիկի (50,000 մինչև 500,000 ՀՀ դրամ) չափով, և խախտում թույլ տված ֆուտբոլիստների որակազրկում մինչև 10 խաղով),
• 31-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն.
(Դաշտի տեր թիմի կողմից խաղի ժամանակահատվածում մարզադաշտում կարգուկանոն չապահովելու, հանդիսականների կողմից մրցավարների, պատվիրակի, տեսուչի, ֆուտբոլիստների և պաշտոնատար անձանց հասցեին վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ, անհարգալից արարքներ թույլ տալը, առաջացնում է տուգանքի նշանակում ակումբի նկատմամբ նվազագույն
աշխատավարձի մինչև երկուհարյուրհիսունապատիկի (250,000 ՀՀ դրամ) չափով, և/կամ մարզադաշտի որակազրկում տվյալ թիմի համար մինչև 3 խաղ, կամ մինչև 3 խաղ անցկացնում է առանց հանդիսատեսի)
• 31-րդ հոդվածի 29-րդ կետի համաձայն.
(Խաղն ուշացումով սկսելը առաջացնում է տուգանքի նշանակում ակումբի նկատմամբ մինչև նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկ ՀՀ դրամի չափով:)

ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի վերոնշյալ հոդվածների համաձայն` «Լոռի ՖԱ» թիմը հաջորդ 1 տնային հանդիպումն անցկացնել առանց հանդիսատեսի և Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ-ին տուգանել 500000 ՀՀ դրամ: Ընդ որում, հաշվի առնելով այն, որ
անկարգությունները և հայհոյանքների տարափը եղել էր անմիջապես Պատվավոր հյուրերի օթյակից, ապահովել մարզադաշտի վերոնշյալ օթյակում բացառապես Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ-ի այն պաշտոնատար անձանց ներկայությունը, ովքեր գրանցված են ՀՖՖ
տեխնիկական բազայում, միաժամանակ պաշտոնյաների ցուցակն ուղարկել հաստատման ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժին խաղից 2 օր առաջ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ալեքսանդր Գրիգորյանը հաստատել է, որ «Փյունիկը» գլխավորելու առաջարկ է ստացել

Հայկական ակումբների 7 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

Բարձրագույն խմբի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակն ու ամենագոլառատ խաղը

Էրիկ Վարդանյանը՝ «Սոչի» տեղափոխության, որակազրկման և «Լոկոմոտիվ» ձախողված տեղափոխության մասին

Դենիս Մահմուդովի տպավորիչ գոլը «Փյունիկին» հաղթանակ պարգևեց «Շիրակի» հետ խաղում (տեսանյութ)

«Փյունիկ» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Պայքարը նոր ուժով է բորբոքվում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 13-րդ տուրին ընդառաջ

Էրիկ Վարդանյանն արդեն «Սոչիում» է (լուսանկար)

Պաշտոնական․ Էրիկ Վարդանյանը՝ «Սոչիի» ֆուտբոլիստ

Տարխանովը հերքել է, որ «Փյունիկը» բանակցում է Ալեքսանդր Գրիգորյանի հետ

«Շիրակն» ու «Փյունիկն» ավելի քան 2 տարի է, ինչ չեն հաղթել VBet Հայաստանի գավաթում

«Էրիկ Վարդանյանը 5 տարի սովորել է «Բարսելոնայում», նշանակում է, որ նա վատ չի խաղում». Սելյուկ

Championat․ Հայտնի է՝ Վարդանյանը քանի տարվա պայմանագիր կկնքի «Սոչիի» հետ

Արթուր Սողոմոնյանը հաստատել է՝ Էրիկ Վարդանյանը մոտ է ռուսական ակումբ տեղափոխությանը

Իլշատ Ֆայզուլին․ «Գավաթային հանդիպում էր, և թիմերը զգուշավորությամբ էին խաղում» (տեսանյութ)