fbpx

Էրիկսեն. «Մեր շնորհիվ «Այաքսն» ավելի ուժեղ թիմի տեսք ուներ»

«Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մեկնաբանել է «Այաքսից» կրած պարտությունն ու նշել դրա գլխավոր պատճառները:

«Մենք մեր իրական խաղամակարդակից ցածր խաղացինք: Հանդիպման առաջին 20 րոպեներին մենք հանդիսատես էինք: Շատ բան պետք է փոխենք պատասխան խաղում: Մեր շնորհիվ «Այաքսն» ավելի ուժեղ թիմի տեսք ուներ: Նրանց թիմը, իհարկե, լավն է, սակայն մենք ամբողջ խաղի ընթացքում շատ «օգնեցինք» նրանց:

Երկրորդ խաղակեսն այլ պատմություն էր, մենք ավելի լավ սկսեցինք խաղալ, փորձում էինք անընդհատ ճնշում գործադրել ու օգտագործել եզրերը, սակայն, միևնույն է, հեռու ենք այն մակարդակից, որ կարող ենք ցույց տալ: Ու պետք չէ խոսել վնասվածք ունեցողների մասին, կիսաեզրափակիչում նշանակություն չունի, թե ով է խաղում: Հուսով եմ՝ Ամստերդամում մենք կփոխենք իրավիճակը», – դանիացու խոսքերն է փոխանցում BT Sport-ը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Պրոմես. «Ես կատարեցի իմ ճանապարհորդությունը, իսկ հիմա, Ամստերդա՛մ, ընդունիր որդուդ վերադարձը»

Պաշտոնական. «Սևիլիայի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Այաքս»

«Ռեալը» նվազագույնը 50 միլիոն եվրո է ակնկալում իր կիսապաշտպանի տրանսֆերից

Չնայած իր երազանքի թիմ տեղափոխությունը ձախողվեց, Էրիկսենն այլ տարբերակ ունի

Տրանսֆերը «Բարսայի» համար կարժենա 200մլն եվրո. կատալոնացիները լքել են պայքարը

Sky Sports. դե Լիխտը տեղափոխվում է «Յուվենտուս»

Պաշտոնական. «Այաքսը» երկարաձգեց պայմանագիրն Էրկ տեն Հագի հետ

«Ռեալի» առաջարկը՝ «Տոտենհեմին». 53 միլիոն եվրո և 1 ֆուտբոլիստ

Cadena SER․ Դե Լիխտը մերժել է «Բարսելոնայի» առաջարկը

Tuttosport. «Յուվենտուսը» վերջին քայլն է անում Դե Լիխտի տրանսֆերի համար

Պոչետինոն դեմ չէ, որ Դենի Ռոուզը հեռանա «Տոտենհեմից»

«Յուվեի» նշանառության տակ նոր թիրախ է հայտնվել

Դե Լիխտը, Վինիսիուսը և երիտասարդ այլ աստղեր հավակնում են Golden Boy մրցանակին

«Բետիսն» իր ֆուտբոլիստի տրանսֆերը 70 միլիոն ֆունտ է գնահատում

Ռայոլան հերքում է ամենաքննարկվող շշուկը. «Սա կեղծ լուրերի դասական օրինակ է»

Կլոպի առաջին 6 րոպեն Չեմպիոնների լիգան հաղթելուց հետո (տեսանյութ)