«Ինտերը» դուրս է եկել Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Յուվենտուս» – «Սպալ» զույգի հաղթողի հետ:
Ռոմելու Լուկակուն եվրոպական թոփ-5 առաջնություններում այն 3 ֆուտբոլիստներից մեկն է (մյուս երկուսը Ռոբերտ Լևանդովսկին ու Միկել Օյարսաբալն են), որ 2019/20թթ․ մրցաշրջանից ի վեր անվրեպ են գտնվել բոլոր մրցաշարերում 11-մետրանոցներն իրացնելիս: Խոսքն այն խաղացողների շրջանակի մասին է, որոնք կատարել են 12 և ավելի հարվածներ:
Զլատան Իբրահիմովիչը «Միլանի» կազմում «Ինտերի» դեմ անցկացրած 7 խաղերում դարձել է 8 գոլի հեղինակ: Շվեդ հարձակվողը «ռոսոներիների» կազմում բոլոր մրցաշարերի կտրվածքով ամենաշատ գոլեր խփել է հենց «ներաձուրիների» դարպասը:
Ֆիկայո Տոմորին անգլիացի առաջին ֆուտբոլիստն է, որ հանդես է եկել «Միլանի» կազմում 2010 թվականի մարտի 14-ից ի վեր, երբ թիմի մարզաշապիկով իր վերջին խաղն է անցկացրել Դևիդ Բեքհեմը:
Զլատան Իբրահիմովիչը Եվրոպայում հանդես գալու ժամանակ վերջին անգամ կարմիր քարտ էր ստացել 2015 թվականի մարտին՝ ՊՍԺ-ի կազմում՝ «Չելսիի» դեմ մրցավեճում: