Էրիկսենի կյանքը երկու եղբայր է փրկել. նրանք նախկին մարզիկներ են - VNews
Բաժիններ

Էրիկսենի կյանքը երկու եղբայր է փրկել. նրանք նախկին մարզիկներ են

E3tVdMmWYAcAqjP - Էրիկսենի կյանքը երկու եղբայր է փրկել. նրանք նախկին մարզիկներ են

Եվրոպայի առաջնության ժամանակ հանկարծ ֆուտբոլը դարձավ երկրորդական: Ուղիղ 13 րոպե ֆուտբոլային հանրությունը շոկի մեջ էր: Դանիա – Ֆինլանդիա խաղում ուշագնաց էր եղել «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը: Բժիշկներն ամեն կերպ փորձում էին փրկել նրա կյանքը և ստացվեց: Տևական ժամանակ բոլորին հետաքրքրում է, թե ինչպես է Էրիկսենի վիճակը, իսկ երբ բոլորն իմացան, որ նրա կյանքը փրկված է, շատերին հետաքրքրեց, թե ովքեր էին նրա կյանքը փրկած բժիշկները: Պարզվեց հերոսները երկու եղբայրներ են, որոնք տարբեր առաքելություն ունեին մարզադաշտում, բայց կարողացան կարևոր պահին միասնական աշխատել:

Փրկության 13 րոպե

Մորտեն և Անդրես Բեսեն եղբայրներն առաջինն են բժիշկներից հասել խոտածածկին ընկած Էրիկսենին: Նրանք անմիջապես սկսել են սրտի մերսում կատարել, իսկ հետո նաև դեֆիբրիլյատոր օգտագործել: Մորտենը Դանիայի հավաքականի գլխավոր բժիշկն է, իսկ նրա կրտսեր եղբայրը՝ Պարկեն, մարզադաշտի բժիշկը:

«Կրիստիանն անջատվել էր. պահ կար, երբ նա արդեն մեզ հետ չէր: Բայց մենք կարողացանք վերադարձնել նրան: Երբ վազելով հասանք նրան,  պարզվեց, որ նա կորցրել է գիտակցությունը: Կրիստիանը կողքի վրա էր պառկած, բայց շնչում էր և զարկերակը շոշափելի էր: Քիչ հետո իրավիճակը փոխվեց, և ստիպված էինք սրտի մերսում կատարել, այնուհետև դեֆիբրիլյատոր օգտագործել: Այդպես կարողացանք Էրկսենին կյանքի վերադարձնել: Մեզ անչափ արագ օգնեցին շտապօգնության աշխատակիցները»,- հաջորդ օրը հայտարարեց Մորտեն Բեսանը:

23776065 960x613 - Էրիկսենի կյանքը երկու եղբայր է փրկել. նրանք նախկին մարզիկներ են

Մարզիկ բժիշկները

Բեսան եղբայրները նախկինում պրոֆեսիոնալ բադմինտոնիստներ են եղել: Նրանցից կրստերը՝ Անդրեսը, նույնիսկ դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Մորտենը պրոֆեսիոնալ մակարդակում ընդամենը 20 խաղի է մասնակցել և լուրջ հաջողությունների չի հասել: Զուգահեռաբար նա սկսել է մարզական բժշկություն սովորել և 2004 թվականից հայտնվել է մեծ ֆուտբոլում: Բեսանը սկսել է աշխատել «Կոպենհագենի» բժշկական շտաբում, իսկ հինգ տարի անց գլխավորել է այն: 2019-ից Բեսանն աշխատում է նաև Դանիայի հավաքականում: Նրա հիմնական ուղղվածությունն օրթոպեդիկ վիրաբուժությունն է, բայց, բնականաբար, նա քաջ ծանոթ է նաև առաջին բուժօգնության սկզբունքներին:

Անդրեսը երկու անգամ որոշել է մեծ եղբոր հետքերով գնալ: Սկզբում նա դարձել է բադմինտոնիստ, իսկ կարիերան ավարտելուց հետո՝ բժիշկ:

Մեր ընտրանին

20 տարի առաջ Դանիայում նորմալ երևույթ էր մարզական կարիերային զուգահեռ երկրորդ մասնագիտությունը ստանալ: Մարզումների ընդմիջումներին  նա պարտադիր բժշկական դասընթացների էր հաճախում և բժշկի դիպլոմ ստացավ: Չնայած նրան, որ Անդրեսը պաշտոնապես կապ չուներ Դանիայի հավաքականի հետ, ՈւԵՖԱ-ն նրան նշանակել էր «Պարկեն» մարզադաշտի անկախ բժիշկ:

«Բեսեն եղբայրները միշտ իսկական մարտիկներ են եղել: Նրանք կորտերում «խելագար» էին, միշտ պայքարում էին նույնիսկ անհույս իրավիճակում միավոր վաստակելու համար: Անդրեսը ագրեսիվ խաղ էր ցուցադրում: Նրան մարդիկ հիշում են կամային ուժի և աշխատասիրության համար: Նույնիսկ կարիերան ավարտելուց հետո՝ յուրաքանչյուր լուսաբացին, նա 2 ժամ վազում էր առողջ մնալու համար: Այդ մարզական կիրքը նա իր բերել է նաև բժշկություն: Ես ուրախ եմ, որ հենց Բոսեն եղբայրներն էին այդ դժվար պահին Էրիկսենի կողքին»,- ասել է դանիացի նախկին բադմինտոնիստ և ներկայիս մարզիչ Մատիաս Բյոն:

Բոսեն եղբայրները նաև երրորդ եղբարն ունեն՝ Լարսը, որը նույնպես բժիշկ է դարձել, իսկ բադմինտոնով զբաղվել է մանկապատանեկան տարիքում:

92b4 krhvrxu2459274 960x689 - Էրիկսենի կյանքը երկու եղբայր է փրկել. նրանք նախկին մարզիկներ են

Դանիացիները և սրտի կաթվածը

Դանիան երկիր է, որտեղ շատերը քաջատեղյակ են, թե ինչ է հարկավոր անել սրտի կաթվածի կամ մյուս արտակարգ իրավիճակների դեպքում: Այդ երկրում վարորդական իրավունք կարելի է ստանալ շատ խիստ կանոնակարգի հետևելու դեպքում: Պայմաններից մեկը սրտի աշխատանքի ստուգման ենթարկվելն է: Եթե բժիշկները սրտի հետ կապված որևէ խնդիր են տեսնում, նրան թույլ չեն տալիս մեքենայի ղեկին նստել:

Բացի այդ, Դանիայում գործում է Heart Helper հավելվածը: Այն թույլ է տալիս յուրաքանչյուր մարդու սրտի հետ կապված խնդիրների դեպքում շուտ օգնություն կանչել և այլ մարդիկ, որոնք նրան մոտ են գտնվում և տեղյակ են առաջին օգնության կանոններին, արագորեն շտապում են օգնության:

Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները շոկի մեջ էին, բայց հետո համաձայնեցին շարունակել խաղը: Հետագայում պարզվեց, որ ոչ բոլորն էին պատրաստ խաղադաշտ վերադառնալ: Դեպքի օրը՝ երեկոյան, ինչպես նաև հաջորդ առավոտյան Դանիայի ֆեդերացիան հոգեբանների է հրավիրել՝ ֆուտբոլիստներին բարոյական աջակցություն ցույց տալու համար: Ինչ վերաբերում է բժիշկների օգնությանը, Դանիայի հավաքականում, դժվար թե, որևէ մեկն անհագիստ է, քանի որ Բոսեն եղբայրները պատրաստ են ցանկացած պահի օգնության հասնել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Էրիկսենը խաղադաշտ դուրս չի գա նվազագույնը մինչև 2022 թվականի փետրվար

Բուֆոնը՝ Դոնարումայի, ԱԱ 2022-ին մասնակցելու հնարավորության մասին

Հայտնի է՝ միայն որ դեպքում Քրիստիան Էրիկսենին կթույլատրեն խաղալ Ա Սերիայում

Լյուկ Շոուն ԵՎՐՈ 2020-ի փլեյ-օֆֆի մեծ մասն անցկացրել է կողի կոտրվածքով

Մատեուս. «Կրոսն այլևս համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ չէ»

ԵՎՐՈ 2020-ի լավագույն գոլը (տեսանյութ)

Կիելինին Սակայի հարվածի պահին բղավել է հայտնի արտահայտությունը․ ինչ է նշանակում այն

«Նրանք հայր ու որդի են, բայց գրեթե աղերս չունեն միմյանց հետ». Ինչպես են Կյեզաները փրկել/փրկում Ռոբերտո Մանչինիի մարզչական կարիերան

ՈւԵՖԱ-ն ներկայացրեց ԵՎՐՈ-2020-ի խորհրդանշական հավաքականը

Անգլիայի հավաքականի խաղացողները շոկի մեջ են եղել Սաութգեյթի որոշումից

«Մակլարենի» արշավորդին թալանել են ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչից հետո ստադիոնում

Ռեշֆորդը խախտեց լռությունը ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչից հետո

Գավաթն արդեն Հռոմում է. Իտալիայի հավաքականը տոնում է չեմպիոնությունը (տեսանյութ, ֆոտոշարք)

Goal. ԵՎՐՈ 2020-ի խորհրդանշական հավաքականը

Հարի Քեյնը գրառում է կատարել Ռեշֆորդի, Սանչոյի ու Սակայի հասցեին հնչած ռասիստական վիրավորանքների մասին

Մեկ մահ, մի քանի վնասվածք իտալացի երկրպագուների տոնակատարության ժամանակ