«2-րդ մրցաշրջանում տարօրինակ որոշումներ կայացվեցին»․ Գեորգի Պաշովը՝ «Արարատ-Արմենիայում» ելույթների և այլ թեմաների մասին - VNews
Բաժիններ

«2-րդ մրցաշրջանում տարօրինակ որոշումներ կայացվեցին»․ Գեորգի Պաշովը՝ «Արարատ-Արմենիայում» ելույթների և այլ թեմաների մասին

Բուլղարացի Գեորգի Պաշովն «Արարատ-Արմենիայի» հիմնական աջ պաշտպանն էր 2018/19թթ․ մրցաշրջանում: Նա նորաստեղծ ակումբի հետ դարձավ Հայաստանի չեմպիոն, սուպերգավաթակիր, իսկ Եվրոպա լիգայի գավաթի խաղարկությունում հասավ մինչև որակավորման փլեյ-օֆֆ փուլ, ինչը ռեկորդային արդյունք է հայկական ֆուտբոլում: Ի դեպ, նա թիմի այն 2 ֆուտբոլիստներից մեկն էր, ովքեր վրիպել էին «Դյուդելանժի» հետ դիմակայությունում նշանակված հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ:

Պաշովը հաջորդ մրցաշրջանի միայն առաջին հատվածն անցկացրեց Հայաստանում: Այդ ժամանակ արդեն Բուլղարիայի հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստը ոչ միշտ էր հայտնվում «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմում (7 խաղ Բարձրագույն խմբում): Ձմռանը տեղափոխվեց ղազախական «Ժետիսու», բայց այնտեղ այդպես էլ չմասնակցեց գեթ մեկ պաշտոնական հանդիպման: Հիմա Ռումինիայում է և ելույթ է ունենում Բարձրագույն խմբի ներկայացուցիչ «Ակադեմիկա Կլինչենի» ակումբում:

30-ամյա ֆուտբոլիստը VNews․am-ին տված հարցազրույցում վերհիշել է «Արարատ-Արմենիայում» անցկացրած ժամանակահատվածը, անդրադարձել վերոհիշյալ անմոռանալի 11-մետրանոց հարվածաշարին, ինչպես նաև համեմատականներ անցկացրել Հայաստանի ու Ռումինիայի առաջնությունների միջև:

«Արարատ-Արմենիայում» 1,5 տարի անցկացնելուց հետո հունվարին լքեցիք թիմը: Պատճառն այն էր, որ այդ մրցաշրջանում համեմատաբար ավելի քի՞չ խաղային պրակտիկա էիք ստանում:

-6 ամիս անց ավարտվելու էր պայմանագրիս ժամկետը, «Արարատ-Արմենիան» էլ ինձ նոր համաձայնագիր չառաջարկեց: Հենց այդ ժամանակ լավ առաջարկ ստացա Ղազախստանից և ուրախ էի ընդունել այդ նոր մարտահրավերը:

Ղազախական «Ժետիսուում» այդպես էլ չհաջողվեց պաշտոնական խաղ անցկացնել․․․

-Այո՛, չկարողացա խաղալ, որովհետև երբ գնացի այնտեղ, առաջնության առաջին 2 հանդիպումներից հետո ի հայտ եկավ կորոնավիրուսը, և ամեն ինչ հետաձգվեց: Վերսկսման նախնական ժամկետը մայիսի վերջն էր, հետո խոսք էր գնում հունիսի, հուլիսի, օգոստոսի մասին: Ես ընտանիքիս հետ որոշեցի, որ իմաստ չկա այդքան երկար ժամանակ իրարից հեռու լինել, ու նոր ակումբ փնտրելու որոշում կայացրի:

Ինչպե՞ս եք Ձեզ զգում «Ակադեմիկա Կլինչենիում»:

-Տպավորություններս լավն են, ակումբի բոլոր ներկայացուցիչները ոգևորում են ինձ և հավատում ուժերիս: Հասցրել եմ մասնակցել առաջնության առաջին 3 հանդիպումներին:

Տեղյա՞կ եք, որ այդ ակումբի պաշտպան Դավիդ Հումանեսն ամռանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»:

-Այո՛: Երբ եկա այս թիմ, Դավիդն արդեն միացել էր «Արարատ-Արմենիային»:

Ինչպե՞ս կամփոփեք Ձեր ժամանակաշրջանն այդ ակումբում: Ի՞նչն էր լավ ստացվում առաջին մրցաշրջանում և ի՞նչ փոխվեց երկրորդում, երբ թիմը որոշակի դժվարություններ ունեցավ:

-Շատ ուրախ եմ, որ «Արարատ-Արմենիայի» առաջին մեծ հաջողությունների մի մասնիկն էի: Առաջին տարում չեմպիոն դարձանք, պատմական հանդիպումներ անցկացրինք Եվրոպա լիգայի որակավորման փուլում: Ամեն ինչ կատարյալ էր, սակայն երկրորդ մրցաշրջանը սկսվեց որոշ տարօրինակ որոշումներով․․․ Այդուհանդերձ, լավ հատված եմ անցկացրել «Արարատ-Արմենիայում»: Ես այնտեղ շատ ընկերներ եմ թողել ու լավագույնն եմ մաղթում թիմին:

Այդ երկրից առաջին անգամ ֆուտբոլիստներ հանդես եկան Հայաստանի առաջնություններում

Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով «որոշ տարօրինակ որոշումներ»:

-Դա կարևոր չէ: Այդ ամենը մեծ նպատակներ ունեցող ցանկացած թիմի աճի մի մասն է, երբեմն սխալներ են թույլ տրվում, սակայն ես առաջ եմ նայում և չունեմ վատ մտքեր: Ինչպես ասացի, շատ հաջողություններ եմ մաղթում «Արարատ-Արմենիային»:

Ձեր կողմից նշվող սխալները ղեկավարությա՞ն, թե՞ մարզչական անձնակազմի կողմից էին:

-Ակումբում կան ղեկավարներ և պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատու են այդ ամենի համար, ու նրանք պետք է պատասխանեն այդ հարցին: Ես պարզապես ֆուտբոլիստ եմ և իմ աշխատանքն եմ կատարում խաղադաշտում, ոչ թե դրա սահմաններից դուրս:

Խնդիրը խաղադաշտից դո՞ւրս էր:

-Դա քննարկելն իմ աշխատանքը չէ:

Վարդան Մինասյանի գործոնը մե՞ծ էր ակումբի գրանցած հաջողություններում:

-Նա Հայատանի ամենատիտղոսակիր մարզիչն է, թիմը նրա հետ 2 անգամ անընդմեջ դարձել է Հայաստանի չեմպիոն: Մինասյանը լավ մարզիչ է, ինչի մասին են վկայում նաև նվաճած մրցանակները:

«Արարատ-Արմենիայում» մարզվել և խաղացել եք մի շարք հայ երիտասարդ ֆուտբոլիստների հետ: Ո՞վ է Ձեզ ամենաշատը տպավորել:

-Լավագույնը Պետրոս Ավետիսյանն էր (հիմա «Տոբոլում» է՝ խմբ․): Կարող եմ նշել նաև Արտյոմ Ավանեսյանին (այժմ վարձավճարով «Փյունիկում» է՝ խմբ․) ու Դավիթ Նալբանդյանին (վարձավճարով «Վանում» է՝ խմբ․): Նրանք շատ լավ հեռանկար ունեն դառնալու հայկական ցանկացած ակումբի արժեքավոր խաղացողներ:

Հաճա՞խ եք մտածում «Դյուդելանժի» հետ պատասխան հանդիպման մասին, որը վճռորոշ նշանակություն ուներ:

-Ամեն անգամ հիշում եմ այդ խաղի մասին, երբ ընկերներիս կամ թիմակիցներիս պատմում եմ 2019 թվականի անմոռանալի ամառվա մասին:

ԽԱՂԻ ՄԵՋ. Արարատ-Արմենիայի արկածները Եվրոպայում (տեսանյութ)

Դիտե՞լ եք 11-մետրանոց նշակետից Ձեր վրիպելու դրվագը:

-Դիտել եմ հանդիպումից մի քանի շաբաթ հետո:

Եվ ի՞նչ զգացիք:

-Ափսոսանք, քանի որ չկարողացանք հիմնական ժամանակում վճռել խաղի ելքը, թեև առաջին խաղակեսից հետո հաղթում էինք 1-0 հաշվով, և դիմակայության ընդհանուր հաշիվը 3-1 էր: Բայց 11-մետրանոցները վիճակախաղի պես մի բան են:

Ռումինիայի առաջնությունն իր խաղամակարդակով գերազանցո՞ւմ է Հայաստանի առաջնությանը:

-Ռումինական լիգան, անկասկած, ավելի լավն է: Թիմերի մեծ մասը ֆինանսապես բավականին լավ վիճակում է և համալրված ինչպես տեղացի ուժեղ ֆուտբոլիստներով, այնպես էլ որակյալ լեգեոներներով:

Հայաստանի առաջնությունո՞ւմ եղել է ֆուտբոլիստ, որի դեմ հանդես գալիս ամենամեծ դժվարություններն եք ունեցել:

-Որևէ մեկին չեմ կարող առանձնացնել:

Այժմ հետևո՞ւմ եք «Արարատ-Արմենիայի» հանդիպումներին: Նրա ճանապարհին կրկին Լյուքսեմբուրգը ներկայացնող թիմ է հայտնվել՝ «Ֆոլան», որին կհանդիպի Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի շրջանակում:

-Այո՛, իհարկե, հետևում եմ: Լիովին վստահ եմ, որ «Արարատ-Արմենիան» հաղթահարելու է այդ թիմի արգելքը:

3 խաղ եք անցկացրել Բուլղարիայի հավաքականում: Ո՞վ է միջազգային մակարդակում Ձեզ հանդիպած ամենաբարդ մրցակիցը: Անցած տարի խաղացել եք նաև Անգլիայի ընտրանու դեմ․․․

-Այո՛, կարող եմ ասել, որ Անգլիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստներն էլ շատ բարձր մակարդակ ունեին, բայց ամենալավ և ամենավտանգավոր խաղացողները Ռեշֆորդն ու Ստեռլինգն էին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Արարատը» Գյումրիում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասը (տեսանյութ)

«Շիրակ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Հայտնի է «Արարատ-Արմենիա» – «Ցրվենա Զվեզդա» խաղի օրն ու ժամը

Բիչախչյանը Գյումրիում, բայց՝ «Արարատի» ղեկին․ Ամենաուշագրավ փաստերը՝ «Շիրակ» – «Արարատ» խաղին ընդառաջ

VBET Պրեմիեր լիգայի պաշտոնական էջը ներկայացրել է տուրի լավագույն գոլերը (տեսանյութ)

«Արարատ-Արմենիայի» միջին ցուցանիշը լավագույնն է եվրագավաթներին մասնակցած հայկական 18 ակումբների մեջ

Գրիգոր Մելիքսեթյանի կրկնակի նվաճումը և առաջնության ամենախոշոր հաշիվը

Վահագն Այվազյան․ «Վանը» նպատակ ունի հաստատվել և ամրանալ առաջնությունում» (տեսանյութ)

Դավիդ Դավիդյան․ «Շատ ուրախ եմ, որ մարզիչը վստահեց ինձ, իսկ ես հաղթական գոլ խփեցի» (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Շատ կարևոր է, որ հոգեբանորեն հաղթահարենք առաջին պարտությունը» (տեսանյութ)

Եվս մեկ քայլ դեպի Եվրոպա լիգայի խմբային փուլ․ VNews-ի ֆոտոշարքն «Արարատ-Արմենիա» – «Ցելյե» խաղից

Եղիշե Մելիքյան. «Ուրախացնում է այն, որ տղաներն արդեն հասկանում են, թե ինչ եմ ես պահանջում իմ մարզչական թիմի հետ» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում է (տեսանյութ)

Առաջին խաղակեսից հետո. «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» խաղում դեռևս գոլեր չկան (տեսանյութ)

«Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղի համար

Ռոկաս Կրուշնաուսկաս․ «Ապացուցեցինք, որ կարող ենք լավ խաղալ և արդյունքի հասնել» (տեսանյութ)